Թուրքիան զինում է զինյալներին Ռուսաստանի աջակցության սիրիական բանակի հարձակման ֆոնին
Հոդվածի առանցքում
- Իդլիբում ռազմական գործողությունների ակտիվացմանը զուգահեռ Թուրքիան մեծացրել է Սիրիայում հիմնական ընդիմությանը և Անկարայի աջակցությունը վայելող խմբավորումներին մատակարարվող զենքի ծավալները: Այս կերպ Թուրքիան փորձում է նախազգուշացնել սիրիական վարչակարգին և Ռուսաստանին զերծ մնալ լայնամասշտաբ գործողություններից:
Ուշադրությանն արժանի
Իդլիբում ռազմական գործողությունների ակտիվացմանը զուգահեռ Թուրքիան մեծացրել է Սիրիայում հիմնական ընդիմությանը և Անկարայի աջակցությունը վայելող խմբավորումներին մատակարարվող զենքի ծավալները: Այս կերպ Թուրքիան փորձում է նախազգուշացնել սիրիական վարչակարգին և Ռուսաստանին զերծ մնալ լայնամասշտաբ գործողություններից:
Վերջին մեկ ամսում ՌԴ-ի աջակցությամբ ռեժիմն ընդլայնել է իր օդային և ցամաքային հարձակումը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների վերջին հենակետի՝ Իդլիբի ուղղությամբ: Այս տարածքի մեծ մասը զբաղեցնում է Ալ Քաիդային հարող Հայաթ Թահրիր Ալ Շամ խմբավորումը, բայց Թուրքիայի հետ սահմանակից հատվածներում վերահսկողությունը թուրքական աջակցությունն ունեցող խմբավորումներինը և Սիրիայի ազատ բանակի ընդդիմադիրներինն է:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անցյալ ամիս հարձակում է սկսել՝ ասելով, որ ապստամբները խախտել են հրադադարի ռեժիմը: Անցյալ ամառվանից հետո սա Ասադի և նրա թշնամիների միջև այս նահանգում ամենամեծ էսկալացիան է:
Դամասկոսը հույս է փայփայում, որ այս հարձակումով կկարողան իր վերահսկողության տակ վերցնել Իդլիբի եզրին գտնվող ռազմավարական տարածքները: Բայց իրադարձություններն այդպես չզարգացան: Ավելին Ասադի բանակը կորցրեց մեծ թվով զինտեխնիկա, որը հակահարձակման ժամանակ վերցնում էին զինյալները:
Անկարայի աջակցությունը վայելող ապստամբ խմբավորումը, որը կոչվում է Ազգային բանակ և գործում է հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջաններում, հայտարարել է, որ իրեն թույլատրվել է միանալ հիմնական ապստամբ խմբավորումններին՝ թուրքական սահմանի մոտակայքում:
«Մեր մեծ թվով զինյալներ իրենց բոլոր զենքերով միացել են այս հարձակումը հետ մեղելու համար», – ասել է այս խմբավորման ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը:
Մի ժամանակ արյունալի միջադեպերի պատճառ դարձած Տարաձայնությունները մի կողմ դնելու զինյալների պատրաստակամությունը առաջին անգամ միավորել է միլիտանտ իսլամիստներին և հիմնական ապստամբներին:
Արևմուտքի անվտանգային աղբյուրը Ռոյթերս գործակալությանը հայտնել է, որ Վաշինգտոնը կանաչ լույս է տվել թուրքական կողմի հովանավորյալ զինյալներին օգտագործելու TOW հրթիռներ:
TOW հրթիռները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ապստամբ խմբերի զինանոցում ամենաուժեղ զենքն է ութամյա հակամարտության ամբողջ ընթացքում:
Մինչև2017 թվականը, Ասադի արևմտյան և արաբ ընդդիմախոսները աշխատել են CIA-ի ծրագրով, որով նախատեսված էր ռազմական աջակցություն և մարզումներ, նաև TOW հրթիռային համակարգերով: 2017-ին, երբ Սպիտակ տուն եկավ Թրամփը, ծրագիրը դադարեցվեց:
Կիրակի առավոտյան թուրքական զինվորական շարասյուն է ժամանել Համայի հյուսիսում գտնվող զինյալների ռազմաբազա, որը ռուսական և սիրիական ուժերը շաբաթներ շարունակ թիրախավորում էին: Տեղեկությունը հայտնել է ապստամբ ականատեսներից մեկը:
Ռազմաբազա են բերվել տասնյակ զրահամեքենաներ, հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ և TOW հրթիռներ: Այս մատակարարումը օգնեց հետ մղել սիրիական բանակի հարձակումը: Մայիսի 22-ին զինյալները վերցրել են ռազմավարական Կֆար Նաբուայի քաղաքը:
Կֆար Նաբուան մեծ կորուստ էր, քանի որ ռուսները հույս ունեին արագ ռազմարշավով ստանալ Իդլիբ նահանգի խիտ բնակեցված մեկ այլ հատված:
Անկարան վերջին օրերին ավելացրել է իր մատակարարումները` չկարողանալով համոզել Ռուսաստանին հետ քայլ անել՝ կանխելու փախստականների նոր հոսքւ դեպի Թուրքիա:
Այսպիսով, Թուրքիան ազդարարեց հյուսիս-արևմտյան Սիրիայում իր ազդեցությունը պահպանելու պատրաստակամության մասին, որտեղ նա ավելացրել է իր զորքերի ներկայությունը տասնյակ ռազմաբազաներում, որոնք ստեղծվել են Ռուսաստանի հետ դեէսկալացիոն գոտիների ստեղծման գործարքի շրջանակներում:
ԱՄՆ-ը, որը քննադատել է Ռուսաստանի վերջին արշավը և հրադադարի կոչ է արել, նշել է նաև, որ ահաբեկչական գործողությունների ժամանակ Ալ Ասադը թունավոր գազ է օգտագործել:
«Մենք ունենք բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում հարձակման ժամանակ այնտեղ եղած մարդկանց հետ հարցազրույցներ, որոնք պատմում են, որ մի շարք ընդդիմադիր զինյալներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ: Նրանք ունեցել են ախտանիշներ, որոնք համապատասխանում են քիմիական ազդեցությանը», – լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար ՄորգանՕրթագուսը:
Վաշինգտոնը զգուշացրել է, որ եթե դա ապացուցվի արձագանքը կլինի «արագ և պատշաճ»:
Ասադը հերքել է նման հայտարարությունները սիրիական ամբողջ պատերազմի ընթացքում, սակայն քիմիական նյութերի օգտագործման մասին նախորդ հայատարարություններից հետո ԱՄՆ-ի և դաշնակից ուժերը հրթիռներով են պատասխանել ռեժիմին:
Թուրքիայի աջակցությամբ գործող Ազգային ազատագրական ճակատի խոսնակ, կապիտան Նաջի Մուստաֆան չի հաստատել և չի ժխտել Թուրքիայի կողմից նոր մատակարարումների հնարավորություն՝ ասելով, որ ապստամբները վաղուց արդեն արսենալը համալրել են հակատանկային միջոցներից մինչև զրահապատ մեքենաներով և ստացել են «նյութական ու նյութատեխնիկական այլ աջակցություն մեր թուրք եղբայրներից»:
Շաբաթ օրը Սիրիայի բանակը մեծ համալրում է ուղարկել նոր ճակատի ուղղությամբ, հաղորդում է Ռոյթերսը:
Սիրիական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը շարունակել է ակտիվացնել հարձակումները հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչական հենակետերի ուղղությամբ:
Դժգոհություն կա, որ այս ռազմագործողությունը Դամասկոսն ակնկալածի պես դյուրին չէ և դա կարող է կողմերին ներքաշել երկարատև բախումների մեջ, որն էլ կարող է հետ է մղել Սիրիայի կառավարական ուժերին և վատթարացնել արդեն վատթարացող հումանիտար իրավիճակը: Հյուսիս-արևմտյան Սիրիայում կա ավելի քան 3 միլիոն քաղաքացիական անձ, որից շատերը տեղահանվել են այլ շրջանններից և համաձայնվել են փախչել Իդլիբ: Նրանք հիմա գնալու ոչ մի տեղ չունեն:
Հազարավոր մարդիկ տեղահանվել են Ռուսաստանի ռմբակոծությունների պատճառով, որի թիրախ էին դառնում հիվանդանոցները, քաղաքացիական տները և տեղահանվածների ճամբարները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ