Թուրքիան ահաբեկչությանն աջակցում է ավելի մեծ ծավալով, քան հնարավոր էր պատկերացնել

Թուրքիան ահաբեկչությանն աջակցում է ավելի մեծ ծավալով, քան հնարավոր էր պատկերացնել

Հոդվածի առանցքում

  • Իսլամական Պետության ձերբակալված զինյալի հետ հարցազրույցը, այնուամենայնիվ, բացահայտում է, որ Էրդողանի և ահաբեկչության կապն ավելի սարսափելի է, քան շատերը կարող էին պատկերացնել: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրա փեսան ԻՊ հետ նավթային գործարքներ է իրականացնում: Դիտարկենք Homeland Security Today-ի այս հոդվածը, որը հիմնված է ԻՊ և Թուրքիայի հետախուզության հետ կապեր ունեցող Աբու Մանսուր ալ Մագրեբի հետ բանտային հարցազրույցի վրա:

Ուշադրությանն արժանի

 

Տարիների ընթացքում ես շատ եմ գրել անցած տասնամյակում ահաբեկչությանը Թուրքիայի հանցակցության մասին: ԻՊ ձերբակալված զինյալի հետ հարցազրույցը, այնուամենայնիվ, բացահայտում է, որ Էրդողանի և ահաբեկչության կապն ավելի սարսափելի է, քան շատերը կարող էին պատկերացնել: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրա փեսան ԻՊ հետ նավթային գործարքներ է իրականացնում: Դիտարկենք Homeland Security Today-ի այս հոդվածը, որը հիմնված է ԻՊ և Թուրքիայի հետախուզության հետ կապեր ունեցող Աբու Մանսուր ալ Մագրեբի հետ բանտային հարցազրույցի վրա:

«Իմ աշխատանքն այն գործողություններն ուղղորդելն էր, որոնց արդյունքում Թուրքիա ժամանած օտարերկրյա զինյալներին կընդունեիք», – բացատրում է Աբու Մանսուրը `անդրադառնալով ԻՊ-ի արտասահմանցի վարձկանների ցանցին, որոնք ժամանում էին Ստամբուլ, ապա ուղղորդվում դեպի Գազիանթեփ, Անթաքիա, Շանլուրֆֆան: «Նրանցից շատերին վճարել է ԻՊ-ն», – բացատրում է Աբու Մանսուրը, սակայն վարձկանները տարբերակվում էին ԻՊ անդամներից, քանի որ չունեին գաղափարական շարժառիթներ: «Թուրքական կողմում աշխատողներից շատերի նպատակը փողն էր», – ասում է նա: Թեև, երբ նրանց հարցրեցինք Թուրքիայի տարածքում ԻՊ ցանցի մասին, նա նաև խոստովանեց. «Թուրքիայում շատերն են հավատարմության երդում տվել ԻՊ-ին: Անհատներ, խմբեր, բայց ոչ զինյալներ»:

Study of Violent Extremism միջազգային կենտրոնի ներկայացուցիչներ Էննի Սպեկհարդը և Արդիան Շաջկովսին բացատրում են, թե ինչպես է Աբու Մանսուրը դարձել ԻՊ դե ֆակտո դեսպան:

«Սահմանային անցակետերով վիրավորների տեղափոխման մասին Թուրքիայի հետախուզության և ԻՊ միջև համաձայնություն կար: Ես ուղիղ հանդիպումներ եմ ունեցել MIT-ի՝ Թուրքիայի Ազգային անվտանգության կազմակերպության հետ, շատ հանդիպումներ», – շարունակում է Աբու Մանսուրը:

Երբ մենք հարցրեցինք, թե թուրքական կառավարությունից կոնկրետ ով է մասնակցել ԻՊ հետ հանդիպումներին, նա պատասխանեց. «Դրանք խմբեր էին, որում Թուրքիայի ՆԳՆ, բանակի ներկայացուցիչներ էին: 3-5 տարբեր խմբի հետ ենք հանդիպել: Հանդիպումների մեծ մասը կազմակերպվել է Թուրքիայի տարածքում՝ նրանց բանակի հետակետերում: Ամեն ինչ կախված էր քննարկման թեմայից: Երբեմն ամեն շաբաթ էինք հանդիպում: Կախված էր, թե ինչ է տեղի ունենում: Հանդիպումները հիմանականում սահմանի մոտ էին: Որոշները Անկարայում, որոշները Գազիենթեփում»:

Երբ նա խոսեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թուրք պաշտոնյաների հետ հանդիպումների մասին, մենք սկսեցինք նրան ընկալել որպես ԻՊ դեսպան: Նա հենց դեսպանի աշխատանքն էլ կատարում էր: «Ես հատում էի սահմանը և նրանք թույլ էին տալիս ինձ անել դա: Թուրքերն ինձ համար մեքենա էին ուղարկում և ես միշտ պաշտպանված էի: Մեր կողմից 2-3 հոգի միշտ ուղեկցում էին ինձ», – ասում է Աբու Մանսուրը:

Ուշադրության է արժանի հոդվածի ամբողջական բովանդակությունը, քանի որ Աբու Մանսուրը բացատրում է արտասահմանցի զինյալներին, զենքի մատակարարումներին, նավթի վաճառքին և Արևմուտքի հետ Թուրքիայի երկակի խաղին վերաբերող տարբեր հարցեր: Աբու Մանսուրի ասածների մեծ մասը կարող է չափազանցություն լինել, ինչպես թվիթերում նկատում են որոշ քննադատներ, սքանի որ ԻՊ ձերբակալված զինյալները փորձում են ավելացնել իրենց կարևորությունը, կարող է լինել նաև սխալ թարգամնություն:

Նույնիսկ եթե որոշ հարցերում Աբու Մանսուրը չափազանցնում է, նրա խոսքերի մեծ մասն արժանահավատ են և անհնար է հերքել, որ Էրդողանի Թուրքիան ահաբեկչության հովանավոր է և Էրդողանն անազնիվ և երկերեսանի գործընկեր է: Իրականում  մի քանի հարց է առաջանում.

1.Ինչու են Էրդողանին, նրա ընտանիքին և բարձրաստիճան պաշտոնյաներին ընդունում ԱՄՆ-ում:

2.Հաշվի առնելով Թուրքիայի և ԻՊ կապերը, թուրքական պետական ավիափոխադրողը, որն արդեն սփոթլայթում է զենքի տեղափոխման թեմայով, պետք է իրավունք ունենա վայրէջք կատարել ԱՄՆ օդակայաններում:

3.Ինչու են կոնգրեսականները դեռ թույլ տալիս, որ իրենց անուններն առնչվեն Ամերիկայի թուրքական միության կոնգրեսականների խմբին:

4.Ինչու է դեռ շարունակվում քննարկումը, որ Թուրքիան կարող է ստանալ F-35-եր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment