Թուրքիայի նախագահը կընդունի՞ ընտրությունների արդյունքը

Թուրքիայի նախագահը կընդունի՞ ընտրությունների արդյունքը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայում ժողովրդավարության ամբողջական կոլապսը և անցումն ավտորիտարիզմի կանխվել է այդ պետության հզոր բազմակուսակցական համակագի, քաղհասարակության, արմատացած քաղաքական հայացքներով քաղաքացիների միջոցով: Երբ ժողովրդավարական արժեքները պահպանելու համար պատասխանատու կառույցները չեն գործում, հենց կուսակցությունները կարող են պահպանել և հետ վերադարձնել ժողովրդավարությունը:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես կենտրոնական ձախակողմյան Ժողովրդահանրապետական և նորաստեղծ աջակողմյան Լավ կուսակցությունների ձևավորած ոչ պաշտոնական դաշինքը հաղթել է երկրի մեգապոլիսներում, ներառյալ Անկարայում և Ստամբուլում:

Ընդդիմության գրանցած այս արդյունքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա Արդարություն և զարգացում կուսակցությանը ևս մեկ հնարավորություն են տալիս, որպեսզի Թուրքիան այլ և ավելի լավ ճանապարհ ընտրի, ոչ թե մոնոպոլիզացնի իշխանությունը: Եթե նրանք ընտրեն այս ճանապարհը, հարգելով ընտրողների քվեները, ընդունելով նոր քաղաքական իրողությունը և հարգելով Թուրքիայի ժողովրդավարական ավանդույթները, դա կարող է նշանակել ժողովրդավարական նոր գործընթացի սկիզբ, որից հետո կվերականգնվի և կբարեփոխվի ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը:

Փոխարենը, Էրդողանը և ԱԶԿ-ն վիճարկեցին արդյունքները, հատկապես Ստամբուլում, պահանջելով ձայնի վերահաշվարկներ կասկածելի բողոքների հիման վրա: Վերահաշվարկից հետո էլ Ստամբուլում ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացավ առավելագույն ձայները: Էրդողանի թիմը դրանից հետո էլ պահանջեց ընտրությունները չեղյալ հայտարարել և նոր ընտրություն անցկացնել:

Եթե նրանց պահանջները բավարարվեն, դա կնշանակի ընտրությունների շրջանցում, ինչը սպառնում է Էրդողանի իշխանության շրջանում վերջ դնել Թուրքիայում ժողովրդավարությանը:

Ստամբուլում ընտրության արդյունքը վտանգավոր է Էրդողանին և ԱԶԿ-ի համար, թեև ազգայնականների հետ կազմած նրանց դաշինքն իրականում այս ընտրությունների ժամանակ ստացավ ձայների մեծամասնությունը: Եվ դրա համար կա մի քանի պատճառ:

Էրդողանն այս ընտրությունները ներկայացնում էր որպես հանրաքվե իր կառավարության օգտին կամ դեմ, և նախկինում հայտարարել էր, որ Ստամբուլը կորցնելը կնշանակի նրա իշխանության վերջի սկիզբը:

Ընդդիմության քարոզարշավը դրականորեն վճռական էր, չբևեռացնող և ժողովրդավարական: Սա Էրդողանի դեմ ազդեցիկ էֆեկտ ունեցավ, քանի որ նա երկար ժամանակ հենց բևեռացման քաղաքականություն էր վարում:

Ազգայնականների հետ դաշինքն իշխող կուսակցությանը հաղթանակ չբերեց խոշոր քաղաքներում: Բայց վերջին ընտրություններում ստացած քվեների 7-ից 11 տոկոսով Ազգայնական շարժում կուսակցությունը ոչ համամասնական ազդեցություն է ունենում: Սա նաև առաջացրեց ԱԶԿ-ի ընտրողների դժգոհությունը և հիմա, այն խմբերը, որոնք կմեղադրվեն Ստամբուլը կորցնելու մեջ, կարժանանան Էրդողանի պատժին:

Ինչպես վերջին տարիներին Թուրքիայում կայացած այլ ընտրություններ, այս անգամ ևս ընտրական գործընթացը հեռու էր ազատ և անկախ լինելուց: Ընդդիմության հաղթանակն առավել տպավորիչ է, քանի որ դա տեղի է ունենում խիստ անհավասար դաշտում մրցակցության արդյունքում:

Էրդողանը և իր կուսակցությունն օգտագործում էին պետական կառույցներում լծակները, որոնք կորցրել են ինքնուրույնությունը և կուսակցականացվել են: Էրդողանի թիմը վերահսկում էր նաև մեդիան: Այս իրավիճակում գրանցված արդյունքը տապալում է Էրդողանի հեղինակությունը:

 

ԱՀԿ-ն նախկինում արդյունավետ կիրառել է հոգեբանական և տեղեկատվական պատերազմների մարտավարությունը: Այս անգամ ջանքերը, այդ թվում ընտրությունների ավարտից անմիջապես հետո հաղթանակի մասին հայտարարելը, նախնական կեղծ տվյալներ ներկայանելը չաշխատեցին: Ընդդիմությունն ավելի լավ էր կազմակերպված: Համացանցում ակտիվ տարածվում էին քվեատուփերը հսկելիս քնած քեմալականների լուսանկարները:

Թուրքիայում կա ընտրությունների արդյունքը չհարգելու նախադեպ: 2015-ի հունիսին ԱԶԿ-ն կորցրեց մեծամասնութունը, որն անհրաժեշտ էր միակուսակցական կամ կոալիցիոն կառավարություն կազմելու համար:  Սակայն, ահաբեկչական մի քանի հարձակումներից և ընտրությունների հետևած բռնություններից հետո, որոնց ընթացքում Էրդողանն իրեն ներկայացրեց որպես ուժեղ բռունցք, որը կարող էր առաջարկել ապահոություն և կայունություն, կառավարություն կազմելու իրավունքը չփոխանցվեց ԺՀԿ-ին՝ մինչև ժամկետի ավարտը: Սա ժողովրդարական նորմերի խախտում էր, ինչից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերին, տեղի ունեցան նոր ընտրություններ:

Թուրքիայի տնտեսությունն ու ժողովրդավարությունը, նաև Էրդողանը, հիմա կարող էին ավելի լավ վիճակում լինել, եթե այն ժամանակ Էրդողանն օգտագործեր հնարավորությունը և իշխանությունը փոխանցեր ԺՀԿ-ին: Հակառակ դրան նա մի քանի քայլեր արեց, զավթեց իշխանությունը, մոնոպոլիզացրեց և անձնականացրեց ուժը, և օգտագործեց մեկ տարի անց տեղի ունեցած հեղաշրջման փորձը խորհրդարանական կառավարումը նախագահականի փոխարինելու հանրաքվեն անցնկացնելու համար:

Թուրքիայում ժողովրդավարության ամբողջական կոլապսը և անցումն ավտորիտարիզմի կանխվել է այդ պետության հզոր բազմակուսակցական համակագի, քաղհասարակության, արմատացած քաղաքական հայացքներով քաղաքացիների միջոցով: Երբ ժողովրդավարական արժեքները պահպանելու համար պատասխանատու կառույցները չեն գործում, հենց կուսակցությունները կարող են պահպանել և հետ վերադարձնել ժողովրդավարությունը: Թուրքիայի ապագան կախված կլինի այն հանգամանքից, թե նոր թափ հավաքող ընդդիմադիր կուսակցությունները ինչպես կօգտագործեն իրենց կարճաժամկետ և երկարաժամկետ հնարավորությունները խիստ քաղաքականացված այս երկրում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝ Էրդողան, Ընտրություններ, Ստամբուլ, Ընդդիմություն

Սեղմագիր՝

Բաժին՝ Ռեգիոն, Թուրքիա, Քաղաքականություն

 

Write a comment