Երեսնամյա ցեղասպանություն. The New York Times-ի անդրադարձը հայկական կոտորածներին

Երեսնամյա ցեղասպանություն. The New York Times-ի անդրադարձը հայկական կոտորածներին

Հոդվածի առանցքում

  • Եթե սարսափներն այսօր են տեղի ունենում, մյուս երկրներին առաջարկվում է միջամտել և պատժել մեղավորներին: Եթե անասելի իրադարձություններն անցյալում են, բառի օգտագործումը կարող է ազդել պատմաբանների կամ հասարակ մարդկանց կողմից  հարցի քննարկման վրա: «Ցեղասպանություն» տերմինի սահմանումից հետո կարող է անխոհեմ կամ բարոյապես անհնարին թվալ զանգվածային սպանություն պարունակող համատեքստի մասին մանրամասն խոսելը: Հստակ շարժառիթների կամ կատալիզատորների ցանկացած շահարկում կարող է հնչել որպես արդարացում: Բայց օսմանյան կայսրության անկումից առաջ և անմիջապես հետո քրիստոնյաների տառապանքներին վերաբերող «Երեսնամյա Ցեղասպանություն» գրքի հեղինակները հաղթահարում են այդ խնդիրը:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ .:

Զանգվածային սպանությունների մի դրվագ նկարագրելու համար «ցեղասպանություն» բառն օգտագործելն իր  հետևանքներն ունի: Եթե սարսափներն այսօր են տեղի ունենում, մյուս երկրներին առաջարկվում է միջամտել և պատժել մեղավորներին: Եթե անասելի իրադարձություններն անցյալում են, բառի օգտագործումը կարող է ազդել պատմաբանների կամ հասարակ մարդկանց կողմից  հարցի քննարկման վրա: «Ցեղասպանություն» տերմինի սահմանումից հետո կարող է անխոհեմ կամ բարոյապես անհնարին թվալ զանգվածային սպանություն պարունակող համատեքստի մասին մանրամասն խոսելը: Հստակ շարժառիթների կամ կատալիզատորների ցանկացած շահարկում կարող է հնչել որպես արդարացում:

Բայց օսմանյան կայսրության անկումից առաջ և անմիջապես հետո քրիստոնյաների տառապանքներին վերաբերող «Երեսնամյա Ցեղասպանություն» գրքի հեղինակները հաղթահարում են այդ խնդիրը: Նրանք առաջարկում են նուրբ վերլուծություն, թե ինչու երեք տասնամյակի ընթացքում որոշակի պահերի Օսմանյան կայսրերն ու նրանց իրավահաջորդները ընթացք տվեցին տառապանքներին:

Գիրքը քննում է երեք դրվագ. նախ, 1894-1896թթ.-ին մոտ 200 հազար Օսմանյան հայերի կոտորածը, այնուհետև հայերի ավելի մեծ տեղահանությունն ու սպանդը, որը սկսվեց 1915-ին և լայնորեն ճանաչվեց որպես հայոց ցեղասպանություն, և երրորդը, 1919-22 թթ. հակամարտության ընթացքում և դրանից հետո ողջ մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) ոչնչացումը կամ տեղահանումն է, որոնք թուրքերը կոչում են Անկախության պատերազմ: Ասորի քրիստոնյաների ճակատագիրը, որոնք 250,000 կամ ավելի զոհ տվեցին, նույնպես մանրամասն ուսումնասիրվում է:

Հեղինակները հայտնի իսրայելցի պատմաբաններ են: Բենի Մորիսը այն ռազմական գործողությունների ժամանակագիրն է, որոնք նպաստել են իսրայելի ծնունդին: Նա բացահայտ գրել է այն դեպքերի մասին, որտեղ արաբները  սպանվել կամ արտաքսվել են: Նա նաև պնդում է (բավական երկար ժամանակ),  որ ավելի լավ կլիներ, եթե արդյունքում հրեաներն ու արաբները լրիվ անջատվեին: Նրա համահեղինակը, Դրոր Զեեվին Բեն- Գուրյոն համալսարանի դոցենտ է:

Նրանց ընտրած դրվագներից յուրաքանչյուրը տեղի է ունեցել կոնկրետ պատմական պահին: Առաջինը հայտնվեց  Օսմանյան կայսրությունում, որը միաժամանակ արդիականացվում էր և քանդվում, ռուսների հետ էլ շարունակ մրցակցության մեջ էր: Երկրորդը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ թուրքերը պատերազմական վիճակում էին երեք քրիստոնյա տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) հետ և անհանգստացած էին արևմուտքից ու արևելքից հարձակումների համար: Երրորդը, հունական էքսպեդիցիոն ուժերը՝ ստանալով արևմտյան դաշնակիցների աջակցությունը, գրավեցին Իզմիրի նավահանգիստը ու շարժվեցին երկրի խորքը:

Տպավորիչ բաժնում բացատրում են 1894-96թ.թ. ջարդերը: Նկարագրում են գյուղական Անատոլիայում  նորեկների պատճառով ստեղծված լարվածությունը, որոնք փախել էին Կովկասով Ռուսաստանի երթից և  կրոնական փոքրամասնությունից հայերի քաղաքական համայնքի վերածվելը, ինչը վախեցնում էր օսմանցիներին:

Հետաքրքրիր պարադոքս կա գրքում: Որպես նախանձախնդիր պատմաբաններ, Մորիսը և Զեեվին շատ տարբերություններ են տեսնում պատմության երեք փուլերի միջև: (Օրինակ, ներգրավված են եղել տարբեր ռեժիմներ. առաջինի դեպքում, կայսրության հին պահապանները, երկրորդի՝ բռնակալների ստվերային վերնախավը, երրորդի՝ աշխարհիկ հանրապետությունը):

Բայց նրանց առաքելությունն է ընդգծել շարունակականությունը: Նրանք պնդում են, որ 1915-16 թթ. հայերի մահվան երթն այսօր լավ փաստագրված է, և մեկ միլիոն կամ ավելի զոհերի հետ կատարված հանցագործությունը որպես ցեղասպանություն ընդունելը լավ հաստատված:Սակայն, նրանք ընդունում են, որ իրենց ընտրած 30 տարիների սկզբում և վերջում տեղի ունեցած դեպքերը պետք է ավելի հայտնի լինեն, որպեսզի այդ ժամանակաշրջանի օսմանյան քրիստոնյաների բոլոր տառապանքները հնարավոր լինի դիտել որպես մեկ հաջորդականություն:

Նրանք գրում են, որ 1894-1924թթ. 1,5 – 2,5 մլն օսմանյան քրիստոնյա է մահացել, մեծ ճշգրտությունն անհնար է: Ինչևէ, ռեժիմում տեղաշարժերը, բոլոր սպանությունները հրահրել են մահմեդական թուրքերը, որոնք ներգրավել են ուրիշ մահմեդականների և իսլամական համերաշխության կոչ արել: Արդյունքում Անատոլիայի քրիստոնեական բնակչության 20 տոկոսը նվազեց մինչև 2 տոկոսի:

Դժվար է հեղինակների հիմնական փաստարկն արտահայտել մեկ ճշմարիտ կամ սխալ առաջարկով: Արդյոք նրանք ենթադրում են, որ իսլամը իր էությամբ դաժան է: Ոչ, նրանք մերժում են այդ տեսակետը: Արդյոք նրանք ենթադրում են, որ դա 30 տարվա մշակված ծրագիր է և իրականացվել է տարբեր ռեժիմների կողմից: Երբեմն նրանք ակնարկում են նման բան: Բայց նրանց պատմաբանի հմտությունը թույլ չի տալիս, որ կոպիտ լինեն:

Լավագույն հատվածներից մեկում Մորիսը և Զեեվին ուշադիր քննարկում են 1915-16թ.թ. արյան հեղեղի հնարավոր մեկնաբանությունները և առաջարկում են համեմատություններ Հիտլերի Հոլոքոստի վերաբերյալ քննարկումների հետ: Նրանք նշում են, որ պատմաբանները վիճում են, թե որքան վաղուց էր հրեաների զանգվածային ոչնչացումը ծրագրված: Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք համոզված են, որ 1915 թ. ապրիլին սկսված մահվան երթերը իշխանության կողմից համակարգված էին: Եղել են հիմնավոր փաստարկներ, թե որքան վաղուց էին դրանք ծրագրված:

Փաստերի հիման վրա Մորիսն ու Զեեվին եկել են այն եզրակացության, որ Օսմանյան ներքին շրջանակը զանգվածային մահացու տեղահանումը ծրագրել է 1915 թ. հունվարին Ռուսաստանի հաղթանակից հետո: Այնուամենայնիվ, Օսմանյան քաղաքականության ձևավորմանն ու խստացմանը նպաստեց 1915 թ. ապրիլին սկսված Վանի ճակատամարտը, որտեղ ռուսները և հայերը հաջողություն ունեցան: Այս եզրակացությունները հիմնված են մանրակրկիտ վերլուծության վրա:

Բայց նրանք ավելի քիչ են վստահ 1919-1922թթ. Օսմանյան կայսրության հույն ուղղափառների Ճակատագրի հարցում: Նրանք փաստում են շատ սարսափելի միջադեպեր, բայց պատճառները չեն տեղավորվում պատմության մեջ:

Մորիսը և Զեեվին վճռականորեն վիճարկում են թուրքական փաստարկը, ըստ որի Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սևծովյան տարածաշրջանում հունական անջատողականությունը վտանգ էր ներկայացնում զարգացող թուրքական պետությանը, որը նրանց արտաքսումն է պահանջել: Հեղինակները պնդում են, որ Սևծովյան նոր պետության համար քարոզչությունը երբեք լուրջ չի եղել, և այդ շրջանում հույները երբեք մեծ դիմադրություն ցույց չեն տվել թուրքական ռեժիմին: Այդ հայտարարություններից ոչ մեկը ճիշտ չէ: Հույն ուղղափառ ապստամբները համառորեն մնում էին Սև ծովից հեռու:

Ավելին, վիճարկելով Սև ծովի շրջանում տեղահանության թուրքական արդարացումը, Մորիսը և Զեեվին գրեթե ակնարկում են, որ եթե այդ տարածաշրջանում ռազմական սպառնալիք լիներ, կռիվներն ու տեղահանությունը կարող էին բարոյապես ճիշտ լինել:

Ընթերցողին հետաքրքրում է, թե հեղինակներն, ի վերջո ինչ են մտածում համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի մասին: Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիաներում ոչինչ չկա այն մասին, որ ռազմական նպատակահարմարությունը կարող է արդարացնել տեղահանումը, լինի դա էթնիկ զտում, սպանություն, կամ երկուսն էլ, տվյալ բնակչության ներկայության անհարմարավետության պատճառաբանությամբ:

Կասկած չկա, որ Oսմանյան կայսրության փլուզման ժամանակ միլիոնավոր քրիստոնյաներ զոհվեցին կամ տուժեցին, քանի որ կոպտորեն խախտվեցին հումանիտար սկզբունքները: Բայց նրանք միակ զոհը չէին: Ըստ դիտարկումների, 19-րդ դարի սկզբում սկսված պատերազմները, որոնց ժամանակ մահմեդականների մեծ մասին դուրս արեցին Բալկաններից, հանգեցրին նոր ցեղասպան գործողությունների, որոնցից տուժեցին բոսնիացի մուսուլմանները: 1995 թ. հարյուր հազարավոր իսլամի հետևորդներ սպանվեցին, միլիոնավորները տեղահանվեցին, հաճախ ապաստան գտնելով Թուրքիայում: Եթե դարաշրջանը, որը ծնեց միատարր օսմանյան պետություններ, ներկայացվելու է ամբողջության մեջ, պետք է անպայման նայել հայելու երկու կողմերին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment