Թուրքիան զարգացնում է Սիրիայի ռազմավարությունը

Թուրքիան զարգացնում է Սիրիայի ռազմավարությունը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան որոշեց զգուշորեն աջակցել Ասադին, միաժամանակ նրան դրդում էին գնալ քաղաքական զիջումների և թույլ տալ, որ աքսորված սիրիական մահմեդական եղբայրները նորից մտնեն սիրիական քաղաքականություն: Ի տարբերություն Եգիպտոսում արաբական գարնան ցույցերի , երբ հանրահավաքներից 8 օր հետո Թուրքիան կոչ արեց նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալ, ԱնկարանՍիրիայում նախընտրեց ռեժիմի բարեփոխումն ու իշխանության պահպանումը:
  • 2011 թվականի սեպտեմբերին, Թուրքիան խզեց կապերը ռեժիմի հետ և սկսեց ակտիվորեն մասնակցել Սիրիայի դիկտատորին տապալելու տարածաշրջանային ջանքերին: Թուրքիայի նախնական մասնակցությունը պատերազմին ծավալվել է երեք փուլով:
  • 2011 թվականի նոյեմբերից Թուրքիան սկսեց պաշտպանել միջազգային միջամտությունը Սիրիա: Ֆրանսիայի և արաբական պետությունների նման, Թուրքիան էլ աջակցեց Սիրիայի հետ իր սահմանի երկայնքով բուֆերային և ոչ թռիչքային գոտիների ստեղծմանը, որը պետք է ոչնչացներ Սիրիայի ՀՕՊ-ն ու ռազմական օբյեկտները:
  • 2012-ի ուշ գարնանը Թուրքիայի հետախուզական գործակալությունը սկսեց կազմակերպել ապստամբների հարձակումները Հալեպ քաղաքի վրա: Հալեպի մարտերին մասնակցող ապստամբների բրիգադները սկսեցին ապավինել ալ-Կաիդայի սիրիական բաժանմունքի՝ Ջաբհաթ ալ-Նուսրային, իրականացնելու մահապարտ ահաբեկիչների հարձակումներ սիրիական ռեժիմին աջակցող անցակետերի վրա:
  • Քրդական դեմոկրատական միություն կուսակցությունը շուտով ինքնավարություն հայտարարեց բոլոր երեք շրջաններում, իսկ Թուրքիան ի պատասխան, 2012 թվականի նոյեմբերին թույլատրեց Ալ-Նուսրայի ուժերին իր տարածքն օգտագործել Ջազիրայի վրա հարձակվելու համար: Նմանապես, 2014 թվականին, Թուրքիան թույլ տվեց ալ-Նուսրային և այլ ապստամբ բրիգադներին իր տարածքն օգտագործել հիմնականում հայերով բնակեցված Սիրիայի հյուսիսային Քեսաբ քաղաքի վրա հարձակվելու համար:
  • Իրականում ISIS-ը աշխատել է պաշտպանելով Թուրքիայի շահերը Սիրիայում: Խմբավորումը ընդհարվել է թուրքական աջակցությունը ստացող ապստամբների հետ ամբողջ հյուսիսային Սիրիայում և Թուրքիայի ռազմական ակցիան Հալեպում օգնել է քաղաքի վրա Ասադի վարչակարգի արշավանքին:
  • Թուրքիան դարձյալ պատրաստակամություն է ցուցաբերում համագործակցել խմբավորման հետ, հույսով, որ նրա հաջողությունն, ի վերջո, կհանգեցնի խմբավորումն ավելի չափավոր առաջնորդներով փոխարինելուն, ովքեր գրավում են սիրիական հասարակության ավելի լայն հատվածին:

Ուշադրությանն արժանի

2011 թվականի ապրիլին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ավագ անդամները Անկարայում հանդիպել են քննարկելու  Սիրիայի անկարգությունները: Հանդիպման հիմնական թեման Սիրիան էր և  ինչպես պետք  է թուրքական կառավարությունն արձագանքի  հակակառավարական ցույցերի նկատմամբ Բաշար ալ-Ասադի  բռնի ճնշումներինը:  ԱԶԿ-ի համար անկարգությունները մարտահրավերների յուրօրինակ շարք էին ստեղծել: 2002 -ից Թուրքիան լավ հարաբերություններ էր հաստատել Դամասկոսի հետ, պնդելով, որ Սիրիայի հյուսիսային հատվածը կազմում է, իրենց բնորոշմամբ, Թուրքիայի «բնական թիկունքը»:

Ի վերջո, հանդիպման մասնակիցները որոշեցին զգուշորեն աջակցել Ասադին, միաժամանակ  նրան դրդում էին գնալ քաղաքական զիջումների և թույլ տալ, որ աքսորված սիրիական մահմեդական եղբայրները նորից մտնեն սիրիական քաղաքականություն: Ի տարբերություն Եգիպտոսում արաբական գարնան ցույցերի , երբ հանրահավաքներից 8 օր հետո Թուրքիան կոչ արեց նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալ,  Անկարան նախընտրեց  Սիրիայում  ռեժիմի բարեփոխումն ու իշխանության պահպանումը:

Այս նպատակով Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն ժամանակ վարչապետն ու այժմ նախագահը, ուղարկեց երկու վստահված խորհրդականի, որոնք պետք է համոզեին Ասադին կոսմետիկ ժողովրդավարական բարեփոխումներ կատարել ցուցարարներին հանդարտեցնելու համար: 2011 թվականի ապրիլին նա ուղարկեց հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանին  համոզելու Ասադին շիկացնել ճգնաժամը: Այնուհետև, բազմաթիվ առիթներով, նա ուղարկեց Ահմեդ Դավութօղլուն, այն ժամանակ արտաքին գործերի նախարարին, այժմ վարչապետին: Չնայած այս ջանքերին, ոչ մեկը հաջողություն չունեցավ:

2011 թվականի սեպտեմբերին, Թուրքիան խզեց կապերը ռեժիմի հետ և սկսեց ակտիվորեն մասնակցել   Սիրիայի դիկտատորին տապալելու տարածաշրջանային ջանքերին:

Թուրքիայի նախնական մասնակցությունը պատերազմին ծավալվել է երեք փուլով: Առաջին՝ Անկարան թույլ տվեց զենքի և զինյալների անվտանգ տարանցումը սիրիական տարբեր մարզեր: Ընդ որում, զինյալներից շատերը  սիրիական բանակի դասալիքներ էին, որոնք որպես Սիրիական ազատ բանակի (FSA) մարտիկներ, ապաստան էին ստացել Թուրքիայում: Նրանց թույլ էին տվել գործել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի մոտ տեղակայված փախստականների ճամբարից: (Հետագայում, նրանց թույլ էր տրվելու ներկայացչություն ստեղծել Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում):

Երկրորդ՝ Անկարան ցանկանում էր համախմբել աքսորված ընդդիմությանը, հզորացնել ու իշխանության մղել իր սիրելի քաղաքական կուսակցությանն ու դաշնակցին՝ Սիրիայի Մուսուլման եղբայրներին: Այդ քաղաքականությունն օգնեց ջարդել նոր զարգացող ապստամբների դաշինքը: Երրորդ՝  2011 թվականի նոյեմբերից Թուրքիան սկսեց պաշտպանել միջազգային միջամտությունը Սիրիա:  Ֆրանսիայի և արաբական պետությունների նման, Թուրքիան էլ աջակցեց Սիրիայի հետ իր սահմանի երկայնքով  բուֆերային  և ոչ թռիչքային գոտիների ստեղծմանը, որը պետք է ոչնչացներ Սիրիայի ՀՕՊ-ն ու ռազմական օբյեկտները:

Անկարան նախատեսել էր, որ ապստամբները այս անվտանգության գոտում պետք է ստեղծեն  Ասադին մրցակից կառավարություն: Իր հերթին, ծառայություններ տրամադրելով, այս նոր ձևավորվող կառավարությունը կստանար տեղացի սիրիացիների աջակցությունը: Վերջապես, միջազգային հանրությունն էլ այն կճանաչեր որպես Սիրիայի պաշտոնական կառավարություն: Այս ջանքերը անհաջողության  մատնվեցին, ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից հրաժարվելու և   մահմեդական եղբայրներին հզորացնելու Թուրքիայի ջանքերի դեմ ուղղված Պարսից ծոցի Արաբական երկրների (բացառությամբ Քաթարի) դիմադրության շնորհիվ:

Հավանաբար գիտակցելով, որ այդ ռազմավարությունը չի աշխատի,  2012-ի ուշ գարնանը Թուրքիայի հետախուզական գործակալությունը սկսեց կազմակերպել ապստամբների հարձակումները Հալեպ քաղաքի վրա: Հալեպի մարտերին մասնակցող ապստամբների բրիգադները սկսեցին ապավինել ալ-Կաիդայի սիրիական բաժանմունքի՝ Ջաբհաթ ալ-Նուսրային, իրականացնելու մահապարտ ահաբեկիչների հարձակումներ սիրիական ռեժիմին աջակցող անցակետերի վրա:

Այդ ջանքերին աջակցելու համար Թուրքիան և Քաթարը, ի վերջո, ուղղակի կապ  հաստատեցին Ալ-Նուսրայի հետ, համարելով, որ այդ  խումբը օգտակար կլինի հասնել՝ Ասադին տապալելու վերջնական նպատակին: Թուրքիան նաև կարծում էր, որ կարող է  չափավորել խմբի գործողությունները և  Ալ-Նուսրան կդառնար ամենահարմար «սիրիական խումբը», որը, բոլոր սիրիացիների ապագայի համար, պետք է պայքարեր ռեժիմի դեմ:Սա նշանակում է նաև, Ալ-Նուսրան կլինի լավ հակակշիռ Քրդական դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD), որը գործում է Սիրիայի հիմնականում քրդերով բնակեցված  հյուսիսային շրջաններում:

Այս կուսակցությունը հենվում է Քրդական բանվորական կուսակցության վրա(PKK), որը 1984 թվականից սկսած արյունալի ապստամբական պայքար է մղում  թուրքական պետության դեմ: Այնպես որ Թուրքիայի համար վատ լուր էր, երբ 2012-ի հուլիսին Ասադը քուրդ մեծամասնության երեք տարածքներից՝ Աֆրինից, Կոբանիից և Ջազիրայից դուրս բերեց զինված ուժերը օգնելու այլ շրջաններում պաշարված իր զինվորներին:

Քրդական դեմոկրատական միություն կուսակցությունը շուտով  ինքնավարություն հայտարարեց բոլոր երեք շրջաններում, իսկ Թուրքիան ի պատասխան, 2012 թվականի նոյեմբերին թույլատրեց Ալ-Նուսրայի ուժերին իր տարածքն օգտագործել Ջազիրայի վրա հարձակվելու համար: Նմանապես, 2014 թվականին, Թուրքիան թույլ տվեց ալ-Նուսրային և այլ ապստամբ բրիգադներին  իր տարածքն օգտագործել հիմնականում հայերով բնակեցված Սիրիայի հյուսիսային Քեսաբ քաղաքի վրա հարձակվելու համար:

Դա էր պատճառը, որ 2012-ի դեկտեմբերին Անկարան դիմադրում էր Ալ-Նուսրան որպես ահաբեկչական խմբավորում ճանաչելու միջազգային ջանքերին: Այդ ժամանակ Թուրքիան աշխատում էր խմբի հետ ամրապնդելու իր ձեռքբերումները Հալեպում, ինչպես նաև ճնշում էր գործադրում  Քրդական դեմոկրատական միություն կուսակցության վրա, որպեսզի վերջինը հրաժարվի ինքնավարության պահանջներից ու միանա թուրքական աջակցությունը ստացող Սիրիական ազգային խորհրդին:

Թուրքիան կարողացավ պահպանել  այդ քաղաքականությունը մինչև  2014 թվականը, սակայն  ԱՄՆ-ի աճող ճնշման տակ պաշտոնապես  Ալ-Նուսրան ընդունեց որպես ահաբեկչական կազմակերպություն,  միաժամանակ պահպանելով կապը խմբավորման հետ:

Մյուս կողմից, չկա ապացույց, որ Թուրքիան երբևէ աջակցել է  Իրաքի և ալ-Շամ իսլամական պետությանը (ISIS) և նրա առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը անջատվել էր Նուսրայից 2013-ին: Միաժամանակ չի հերքվում, որ Անկարան անուղղակիորեն օգնել է խմբավորմանը, երբ նրա անդամները կռվում էին ալ-Նուսրայի դրոշի ներքո և թույլ էր տալիս օտարերկրյա զինյալներին իր տարածքից մուտք գործել Սիրիա:

Իրականում ISIS-ը աշխատել է պաշտպանելով Թուրքիայի շահերը Սիրիայում: Խմբավորումը ընդհարվել է թուրքական աջակցությունը ստացող ապստամբների հետ ամբողջ հյուսիսային Սիրիայում և Թուրքիայի ռազմական ակցիան Հալեպում օգնել է քաղաքի վրա Ասադի վարչակարգի արշավանքին: Թուրքիան կարծում է, որ ISIS-ը համահունչ է Ասադի ռեժիմին: ԱԶԿ պնդում է, որ Ասադի դաժանության պատճառով  է ժողովրդն աջակցում ISIS-ին:  ISIS-ը օգնում է Ասադի վարչակարգին տպավորություն ստեղծել, որ պայքարում է ահաբեկչության դեմ:

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վերջապես, ստիպել Ասադին հրաժարվել իշխանությունից: Այսպիսով, գործոնները, որոնք պահպանում են ISIS-ին, կվերացվեն: Դա հնարավորություն կտա երևան գալ ավելի համաձայնեցված սիրիական ընդդիմությանը և, ի վերջո, իշխանություն հաստատել Դամասկոսում: Հակամարտության այս ըմբռնումը ենթադրում է, որ Ասադի տապալումը կհանգեցնի Թուրքիայի աջակցության թուլացմանը ալ-Նուսրային:

Իսկ մինչ այդ, Թուրքիան դարձյալ պատրաստակամություն է ցուցաբերում  համագործակցել խմբավորման հետ, հույսով, որ նրա հաջողությունն, ի վերջո, կհանգեցնի խմբավորումն ավելի չափավոր առաջնորդներով փոխարինելուն, ովքեր գրավում են սիրիական հասարակության ավելի լայն հատվածին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment