Թուրքիայի Էրդողանը ասում է, որ պատմությունը կլինի Հայոց Ցեղասպանության դատավորը. Իսկապե՞ս

Թուրքիայի Էրդողանը ասում է, որ պատմությունը կլինի Հայոց Ցեղասպանության դատավորը.  Իսկապե՞ս

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «վճարել» 1915-ին սկսված հայերի զանգվածային սպանությունների համար, միայն այն դեպքում, եթե «անաչառ պատմաբանների խորհուրդը» ընդունի, որ մահացող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է հանցագործության համար:
  • Էրդողանի մեկնաբանությունները ստացվում են հայերի սպանությունների` 20-րդ դարի ամենավիճելի ու հակասական իրադարձություններից մեկի հարյուրամյակից մի քանի ամիս առաջ: Իր գոյության մայրամուտին գտնվող Օսմանյան կայսրության զինվորները մեղադրվում են հարյուր հազարավոր էթնիկ հայերի սպանության համար, որոնք ապրում էին այժմյան Թուրքիայում և արտաքսվել են այսօրվա Հայաստան:
  • Սպանությունների 99-րդ տարելիցից առաջ նա ցավակցություն է հայտնել «անմարդկային» միջադեպի առիթով, ինչը համարվում է փոքր, բայց աննախադեպ ժեստ: Բազմաթիվ հայեր պատասխանել են մեկնաբանությանը: Armenian Weekly –ին` Մասաչուսեթսում հրապարակվող անգլերեն լեզվով հայկական պարբերականը, գրում է, որ Էրդողանը պարզապես օգտագործել է «դարավոր», բոլորն էլ տուժել են ժխտողական կրկներգը»:
  • Թուրքական կառավարությանը մեղադրում են, որ փորձում է հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի իրադարձություններից`նույն օրը կազմակերպելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գալիպոլիի հարյուրամյակի արշավը: Էրդողանը հայտարարել է, որ ինքն «ակտիվ» պայքար է մղելու իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու դեմ:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «վճարել» 1915-ին սկսված հայերի զանգվածային սպանությունների համար, միայն այն դեպքում, եթե «անաչառ պատմաբանների խորհուրդը» ընդունի, որ մահացող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է հանցագործության համար:

«Եթե պարզվի, որ մենք հանցագործություն ենք կատարել և պետք է վճարենք, ապա Թուրքիան կորոշի գումարը և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր», Էրդողանը հայտարարել է պետական TRT հեռուստաալիքով հինգշաբթի, հայտնում է French Presse գործակալությունը:

«Մենք ասում ենք, եթե դուք անկեղծ եք այս հարցում, ապա եկեք թողնենք դա պատմաբաններին, թող նրանք ուսումնասիրեն հարցը, եկեք բացենք մեր արխիվները», Էրդողանը շարունակել է: «Մենք բացել ենք մեր արխիվը, ներկայացրել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ: Եթե Հայաստանն էլ արխիվ ունի, ապա նույնպես պետք է այն բացի»:

Էրդողանի մեկնաբանությունները ստացվում են հայերի սպանությունների` 20-րդ դարի ամենավիճելի ու հակասական իրադարձություններից մեկի հարյուրամյակից մի քանի ամիս առաջ: Իր գոյության մայրամուտին գտնվող Օսմանյան կայսրության զինվորները մեղադրվում են հարյուր հազարավոր էթնիկ հայերի սպանության համար, որոնք ապրում էին այժմյան Թուրքիայում և արտաքսվել են այսօրվա Հայաստան:

Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ սպանությունները եղել են Օսմանյան ժամանակաշրջանի ավարտի ժամանակ առաջացած համատարած քաոսի արդյունք, որի ժամանակ սպանվել են նաև շատ թուրքեր: Գրեթե հարյուր տարի շարունակ Թուրքիան վիճարկում է սպանությունները և պայքարում է «Հայոց Ցեղասպանություն» պիտակի դեմ, որը լայնորեն օգտագործվում է Հայաստանում ու հայկական սփյուռքում:

2014 թվականին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի սենատի հանձնաժողովի բանաձևը, որը սպանությունները նկարագրում է որպես ցեղասպանություն, պնդելով, որ այն «խեղաթյուրում է պատմությունը և օրենքը»:

Վերջին տարիներին Էրդողանը հաշտության ջանքեր է գործադրել: Սպանությունների 99-րդ տարելիցից առաջ նա ցավակցություն է հայտնել «անմարդկային» միջադեպի առիթով, ինչը համարվում է փոքր, բայց աննախադեպ ժեստ: Բազմաթիվ հայեր պատասխանել են մեկնաբանությանը: Armenian Weekly –ին` Մասաչուսեթսում հրապարակվող անգլերեն լեզվով հայկական պարբերականը, գրում է, որ Էրդողանը պարզապես օգտագործել է «դարավոր», բոլորն էլ տուժել են ժխտողական կրկներգը»: Էրդողանի արած մյուս մեկնաբանությունները չեն օգնել:

Թուրքիայի նախագահի վերջին մեկնաբանությունները, քիչ հավանական է, որ հանգստացնեն իր ամենամեծ քննադատներին, ովքեր պնդում են, որ հայերի սպանությունների  պատմական փաստերն արդեն հաստատվել են:

Քսանհինգ երկրներ, այժմ 1915-ի սպանությունները կոչում են ցեղասպանություն, և շատ պատմաբաններ արդեն օգտագործում են այդ եզրույթը: Ի դեպ, այն մարդը, ով ստեղծեց ցեղասպանություն բառը` Ռաֆայել Լեմկինը, նույն կերպ էր մտածում հայերի սպանությունների մասին: Twitter- ում, Սառա Լի Վիսթոնը` Human Rights Watch- ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի գործադիր տնօրենը, Էրդողանի մեկնաբանությունները կոչել է «երկիմաստ»:

Հայերի սպանությունների նշումը  հնարավորություն կտա նորովի նայել խնդրին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս աղմկոտ գործը կարող է նոր մոտեցումների առիթ հանդիսանալ: Թուրքական կառավարությանը մեղադրում են, որ փորձում է հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի իրադարձություններից`նույն օրը կազմակերպելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գալիպոլիի հարյուրամյակի արշավը: Էրդողանը հայտարարել է, որ ինքն «ակտիվ» պայքար է մղելու իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու դեմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment