Էրդողանը թուրքական բուհերում գենդերային խտրականություն է մտցնում

Էրդողանը թուրքական բուհերում գենդերային խտրականություն է մտցնում

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսակաում կայացած G20 գագաթնաժողովում վիճահարույց հայտարարություն արեց: Նրա ելույթը կար մի հատված, որը գովաբանում էր Ճապոնիայի կրթական համակարգը՝ որոշ համալսարաններում սեռերի առանձնացումը: Էրդողանի խոսքերով, Ճապոնիայում միայն կանանց համար նախատեսված 80 համալսարանները «շատ կարևոր բան են», և ինքը նման բան պատկերացնում է Թուրքիայում: 

Ուշադրությանն արժանի

 

Ճապոնիայում, ուր Թուրքիայի նախագահը մեկնել էր G20 գագաթնաժողովին մասնակցելու համար, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանոթացել է միայն կանանց համար նախատեսված բուհերի հայեցակարգին: Այժմ նա ցանկանում է դա ներկայացնել Թուրքիայում, սակայն այնտեղ այդ գաղափարն ընդունեցին վրդովմունքով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսակաում կայացած G20 գագաթնաժողովում վիճահարույց հայտարարություն արեց: Նրա ելույթը կար մի հատված, որը գովաբանում էր Ճապոնիայի կրթական համակարգը՝ որոշ համալսարաններում սեռերի առանձնացումը: Էրդողանի խոսքերով, Ճապոնիայում միայն կանանց համար նախատեսված 80 համալսարանները «շատ կարևոր բան են», և ինքը նման բան պատկերացնում է Թուրքիայում:

Անկարա վերադառնալուց հետո Էրդողանը կրկին ընդգծել է ճապոնական մոդելով  կրթական համակարգի առավելությունները: Նա հավելեց, որ դիմել է Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդ` նման համակարգ նաև Թուրքիայում ներդնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Թուրքական հասարակության բազմաթիվ շրջանակներ, այդ թվում` կանանց իրավունքների ակտիվիստներ և ֆեմինիստներ, կտրուկ քննադատել են Թուրքիայի նախագահի բարեփոխումների գաղափարները: Նրանցից շատերը կարծում են, որ Ճապոնիան, որպես կրթական բարեփոխման մոդել դիտարկելը ճիշտ չէ գենդերային հավասարության առումով: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018-ի զեկույցում, որը վերաբերում է սեռերի միջև համաշխարհային անհավասարությանը, 149 երկրների շարքում Ճապոնիան 110-րդն է, Թուրքիան՝ 20-րդը:

Քաղաքագետ և կանանց իրավունքների փորձագետ Ֆաթմագյուլ Բերքթայը հիշեցնում է, որ 19-րդ դարում գենդերային առանձին համալսարանների նպատակն էր, որ կանայք կրթություն ստանալու ավելի մեծ հնարավորություն ունենան: Ճապոնիայում ևս միայն կանանց համար համալսարաններ հիմնելու նպատակը դա էր:

Սակայն այսօր, Բերքթայի խոսքով, գենդերային առանձնացումը ավելի շուտ խտրականություն է: Թուրքական կրթական համակարգի որակը վերջին տարիներին կտրուկ անկում է գրանցել, ինչը նշանակում է, որ կան այլ, ավելի հրատապ խնդիրներ, ասում է նա: «Մեր կրթական համակարգը հիմնովին խարխլված է:Շտապ պետք է բարեփոխումներ իրականացնենք, բայց միայն կանանց համար համալսդարանների մասին խոսելն այս պահին անհեթեթություն է», – ասում է Բերքթայը: Նա մեջբերում է անցյալ շաբաթ հրապարակված ABIDE-ի ուսումնասիրության արդյունքները, ըստ որիթուրք դպրոցականները վատ են սովորում մաթեմատիկա և թուրքերեն:

Էրդողանը նրա իսլամական պահպանողական կուսակցության՝ ԱԶԿ-ի ղեկավարությունը պնդում են, որ կրթական հաստատություններում գենդերային բաժանումը կընդլայնի կին ուսանողների կրթական հնարավորությունները: Բերքթայն ասում է, որ այստեղ տրամաբանություն չկա: «Եթե նայեք տարրական դպրոցի աղջիկների դասերին, ապա կտեսնեք, որ իրենց դպրոցական առաջադիմութունն ավելի լավ է, չնայած որ սովորում են տղաների հետ»:

Անկարայում գտնվող Հաջաթեփե համալսարանից ֆեմինիստ ակադեմիական Աքսու Բորան Թուրքիայի նախագահի նախաձեռնությունը գնահատում է որպես «նոստալգիկ ֆանտազիա»: «21-րդ դարում ոչ մի կին, նույնիսկ կոնսերվատիվ հակումներով, չի ցանկանա նման բուհում սովորել», – ասում է նա: Բորան նաև կարծում է, որ Թուրքիայում այժմ ավելի մեծ մտահոգություններ կան, քան համալսարաններում գենդերային բաժանումը: «Աբսուրդ է  խոսել կանանց բուհերի մասին այնժամանակներում, երբ գիտնականները ազատվում են աշխատանքից», – ասում է նա: Խոսքը բազմաթիվ ուսուցիչների և պրոֆեսորների մասին է, որոնք 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո կորցրել են աշխատանքը: Ոմանք նույնիսկ բանտարկվել են:

Թուրքիայում ընդդիմության շատ անդամներ դժգոհում են նախագահի կրոնական քաղաքականության և հռետորաբանության աստիճանից: Էրդողանը հաճախ մեղադրում է կրթական համակարգին՝ Թուրքիայում երիտասարդ սերնդի մեջ պահպանողական-իսլամական արժեքները ավելի ուժեղ դարձնելուն խոչընդոտելու մեջ:  Կանանց իրավունքների ակտիվիստ Զելալ Այմանը նաև կարծում է, որ Թուրքիայի նախագահի նախաձեռնությունը երկարաժամկետ պլանի մաս են կազմում: «Կանանց բուհերը քայլ են դեպի բնակչությունն ավելի կրոնամոլ դարձնելը: Բայց դա սխալ քայլ կլինի, փոխարենը մենք պետք է առաջ շարժվենք դեպի աշխարհիկացում, կանանց բուհերը մեզ անցյալ են տանում, ոչ թե ապագա», – ասում է նա:

Աշխարհաքաղաքականությունը` պետության և կրոնի բաժանումը, եղել է Թուրքիայի հիմնարար սկզբունքներից մեկը, երբ այդ պետությունը հիմնադրվեց 1923 թվականին: ԵՎ Թուրքիայում չեն եղել գենդերային բաժանումով համալսարաններ: Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը պետության և կրոնի բաժանումը համարում էր «թուրքական պետության վեց սյուններից» մեկը: Մինչ օրս Թուրքիայում շատերը հավատում են աշխարհիկության սկզբունքին: Ուստի, կրթական հաստատություններում գենդերային բաժանումը քննադատություններով է ընկալվում, քանի որ շատ թուրքեր դա դիտում են որպես այդ սկզբունքի խախտում: Սեռերի հավասարության սկզբունքը նույնպես սահմանվում է օրենքով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment