Թուրքիայի տնտեսությունն անկում է գրանցում և Ստամբուլում նոր ընտրություններն ամեն ինչ ավելի կբարդացնեն

Թուրքիայի տնտեսությունն անկում է գրանցում և Ստամբուլում նոր ընտրություններն ամեն ինչ ավելի կբարդացնեն

Հոդվածի առանցքում

  • Թուրքական լիրան այս շաբաթ դոլարի նկատմամբ նորից արժեզրկվեց, քանի որ նախագահ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը պաշտոնապես դիմել է Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու հայցով: Անցած ամիս կայացած ՏԻՄ ընտրություններում այս քաղաքում իշխանությունը պարտվել է՝ ձայների չնչին տարբերությամբ: Այս քայլն ավելի շատ խնդիրներ կստեղծի ահռելի տնտեսության համար, որն արդեն տուժել է քաղաքական ճնշումների և դիվանագիտական հակասությունների պատճառով, և որի արժույթի արժեզրկումն անհանգստություն առաջացրեց զարգացող շուկաներում:

Ուշադրությանն արժանի

Թուրքական լիրան այս շաբաթ դոլարի նկատմամբ նորից արժեզրկվեց, քանի որ նախագահ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը պաշտոնապես դիմել է Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու հայցով: Անցած ամիս կայացած ՏԻՄ ընտրություններում այս քաղաքում իշխանությունը պարտվել է՝ ձայների չնչին տարբերությամբ: Այս քայլն ավելի շատ խնդիրներ կստեղծի ահռելի տնտեսության համար, որն արդեն տուժել է քաղաքական ճնշումների և դիվանագիտական հակասությունների պատճառով, և որի արժույթի արժեզրկումն անհանգստություն առաջացրեց զարգացող շուկաներում:

«Շուկայի համար ամիսների անորոշությունը շահեկան չէ, եթե ընտրություններն իսկապես նորից նշանակվեն»,- հայտարարել է Bluebay Asset Management-ի զարգացող շուկաների ավագ ստրատեգ Թիմոթի Էշը:

«Այս փուլում, անկախ վերահաշվարկի արդյունքից, տպավորություն է ստեղծվել, թե Թուրքիայում ընտրական գործընթացը անվտանգ չէ», – ավելացրեց նա:

Մի պահ եղավ, որ շուկայում լիրայի արժեքը 5.82 դոլար էր: Հոկտեմբերիս սկսած այսպիսի մակարդակ չէր եղել, ապա լիրան վերադարձավ 5.74-ի գծին: 2017-ի կեսին դոլարը գնում էինք ընդամենը 3,5 լիրայով:

Լիրան փրկելու ուղղությամբ թուրքական կենտրոնական բանկի ջանքերը չեն օգնում: Բնակիչները գնալով ավելի շատ են գործարկքներ կատարում եվրոյով և դոլարով՝ հեռանալով լիրայից: Moody’s-ը նշում է, որ 2019 թվականին Թուրքիայի տնտեսությունը կնվազի 2%-ով:

80 մլն բնակչությամբ և ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ռազմական ուժն ունեցող երկիրն անցած տարվանից ռեցեսիայի մեջ է և 2018-ի վերջին դոլարի նկատմամբ լիրայի անկումը կազմել է 36%:

Պատճառները շատ էին և տարբեր բնույթի: Ներդրողները կորցրեցին հավատը Կենտրոնական բանկին անկախություն տալու Էրդողանի կամքի նկատմամբ, գնաճը հասնում է երկինք, թուրքական բիզնեսը պայքարում էր արտասահմանյան արժույթով ավելացող պարտքի դեմ և Վաշինգտոնը սպառնում էր պատժամիջոցներ դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:

Գործազրկության մակարդակը հունվարին կազմել է 14.7%, ամենաբարձր` վերջին տասնամյակում: Ակնկալվում է, որ հետագայում այս թիվը կաճի՝ ավելի դանդաղ տնտեսական աճի պայմաններում:

Թեև մարտի 31-ին կայացած ընտրությունները նախագահական չէին, սակայն դիտարկվում էին որպես Էրդողանի վստահության հանրաքվե և նրա աջակողմյան ԱԶԿ կուսակցությունը կորցրեց մայրաքաղաքը և առևտրային կենտրոն Ստամբուլը՝ այս երկու քաղաքները 25 տարի գլխավորելուց հետո:

Կուսակցությունը այժմ հայտարարում է, որ քվեարկության ընթացքում «խախտումներ» են եղել և սա նոր քվեարկության հիմք է, իսկ ընդդիմադիրները նրանց մեղադրում են ժողովրդավարությունը ոտնահարելու մեջ:

AllianceBernstein-ի զարգացող շուկաների պարտքի ռազմավարության մասնագետ Շամայլա Խանի խոսքով, նոր ընտրության հեռանկարը «մտահոգում է շուկաներին»:

Ներդրողները վախենում են, որ ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության աննախադեպ պարտությունից հետո Էրդողանի կշարունակի պոպուլիստական դրամավարկային քաղաքականությունը:

Սակայն ընտրությունների արդյունքներից ավելի, դա տնտեսական բարեփոխումների փաթեթի բովանդակությունն է, որը անհրաժեշտ է շուկան հանգստացնելու համար: Այդ ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել:

Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած ԱՄՀ գարնանային հանդիպումների ընթացքում Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հանդիպումները բացասական արձագանքներ են առաջացրել: Ներդրողներն ասել են, որ թուրք պաշտոնյաների անպատրաստ էին:

«Կառավարությունը դեռ չունի կենսունակ ռազմավարություն` ֆինանսական կայունության խթանման համար», – գրում է TS Lombard-ի առաջատար շուկաների տնտեսագետ Լարի Բրայնարդը:

«Առջևում դեռ երկարաժամկետ ֆինանսական և տնտեսական դժվարություններն են», – ավելացնում է նա:

Շատ տնտեսագետներ նշում են ԱՄՀ-ի ծրագիրն այս պահին Թուրքիայի համար լավագույն ուղին է: Միջազգային վարկատուն, սակայն, ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել:

Ֆինանսական շուկայի խառնաշփոթը միայն ավելում է զենքի գնումների շուրջ ԱՄՆ և Թուրքիայի առճակատման ֆոնին:

Ալբայրակն ուղիղ Թրամփի մոտ է գնացել, որպեսզի հիմնավորի, թե ինչու են Անկարային անհրաժեշտ ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ս-400-ի ձեռքբերումը Վաշինգտոնում շատերը գնահատում են որպես սպառնալիք:

ԱՄՆ և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը հիմա հասել է պիկին՝ ավելի բարդացնելով թուրքական տնտեսության դրությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

 

Write a comment