Թուրքիան բաժանել է չերքեզներին
Հոդվածի առանցքում
- Անցյալ դարասկզբին, այն պահից սկսած երբ չերքեզները վտարվեցին իրենց հայրենիքից՝ Հյուսիսային Կովկասից, նրանք հաստատվեցին Թուրքիայում: Այսօր նրանց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարից մինչև 3 միլիոնի: Դինչերն ասում է, որ իրենք մշտապես ակտիվ են քաղաքական դաշտում:
Ուշադրությանն արժանի
Հյուսիսային Կովկասի մեծ սփյուռքը հայտնվել է Թուրքիայի բևեռացված քաղաքականության հակառակ կողմում:
«Մենք երբեք միասին չենք եղել»,-ասել է Թուրքիայում առաջատար չերքեզ ակտիվիստ Ջանիբեդ Դինչերը,-«Սակայն հիմա մենք ավելին քան հեռու ենք»:
Անցյալ դարասկզբին, այն պահից սկսած երբ չերքեզները վտարվեցին իրենց հայրենիքից՝ Հյուսիսային Կովկասից, նրանք հաստատվեցին Թուրքիայում: Այսօր նրանց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարից մինչև 3 միլիոնի: Դինչերն ասում է, որ իրենք մշտապես ակտիվ են քաղաքական դաշտում:
Դինչերը Թուրքիայի «Կովկասյան կազմակերպությունների ֆեդերացիայի» անդամ է, այն համարվում է Թուրքիայում չերքեզների ամենահին համայնքը, որը գործունեություն է ծավալում 1952 թվականից: Սակայն սա Թուրքիայում միակ չերքեզների խումբը չէ և ունի նոր մրցակից՝ «Չերքեզների միությունների ֆեդերացիան»: «Մենք «Կովկասյան կազմակերպությունների ֆեդերացիայի» հետ լավ հարաբերությունների մեջ ենք, սակայն մեր տեսակետները տարբեր են: Նրանք բաց չեն նոր գաղափարների համար այնպես, ինչպես մենք ենք»,- ասել է «Չերքեզների միությունների ֆեդերացիայի» նախագահ Նասրեթ Բաշը:
Չերքեզները մուսուլման են, սակայն Իսլամի մասին երկուսի մոտեցումներն էլ տարբեր են: «Կովկասյան ավանդույթով տղամարդիկ և կանայք հավասար են, չկա որևէ տարբերություն, սակայն կրոնական տեսանկյունից կանանց գլուխը պետք է ծածկված լինի գլխաշորով»,- ասել է «Չերքեզների միությունների ֆեդերացիայի» առաջնորդ, անդամ Ամիթ Դինչերը:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» փորձում է օգտագործել սոցիալական և կրոնական գործիքները Թուրքիան երկու մասի բաժանելու համար, դրանով իսկ անհնարին դարձնելով չերքեզների համագործակցությունը. «Թուրքիան չափազանց բևեռացված է այսօր: Նրանք, ովքեր Արդարություն և զարգացում կուսակցության անդամներ են չեն կարող լինել միևնույն կազմակերպությունում այն մարդկանց կողքին, որոնք չեն անդամակցում իրենց կուսակցությանը»:
«Կովկասյան կազմակերպությունների ֆեդերացիան» Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ հարաբերություններ ունի չնայած այն պատմական փաստին, որ իրենց աքսորել են: Ջանբեր Դինչերն ասում է, որ իրենք հիշում են պատմությունը և չեն կարող շարունակել ապրել ատելությամբ. «Մենք պետք է կապ ունենանք մեր հայրենիքի հետ»:
Միևնույն ժամանակ, «Չերքեզների միությունների ֆեդերացիան» ավելի հաստատակամ է Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իսկ «Կովկասյան կազմակերպությունների ֆեդերացիան» ասում է, որ իրենք չեն մեղադրում ներկայիս Ռուսաստանին. «ՉԵնք կարող նրանց մեղադրել անցյալի համար, բայց նրանք պետք է օգնեն բուժել այդ վերքերը»
Չերքեզները մինչև հիմա էլ հույս ունեն, որ մի օր կվերադառնան իրենց հայրենիք: «Մենք այստեղ լավ կյանքով ենք ապրում, բայց սա մեր հայրենիքը չէ: Այստեղ մենք կվերանանք»,-ասել է Ջանբերդ Դինչերը,- «Մեր հայրենիքը միակ վայրն է որտեղ մենք ապագա ունենք»
«Չերքեզների միությունների ֆեդերացիայի» փոխնախագահ Նասրեթ Բաշը նշում է, որ իրենց նպատակը մեկն է՝ անել այնպես, որ չերքեզները երկքաղաքացիություն ունենան՝ և Ռուսաստանի, և Թուրքիայի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Թեգեր՝
Սեղմագիր՝
Բաժին՝ Ռեգ