Թուրքիան գիտական շրջանակների վրա բռնաճնշումներով փորձում է կրկին քողարկել պատմությունը

Թուրքիան գիտական շրջանակների վրա բռնաճնշումներով փորձում է կրկին քողարկել պատմությունը

Հոդվածի առանցքում

  • Վերջին երկու տասնամյակների ընթացքում թուրք ակադեմիկոս Այսե Գյուլ Ալթինայը իր գրավոր և հետազոտական աշխատանքներում վերլուծում էր իր երկրում բռնության ազդեցությունը: Նրա աշխատանքները արտացոլում էին, թե ինչպես է հակամարտությունն անցել սերունդներով. նա սկսել է կառուցել ծրագիր, թե ինչպես խախտել այս ցիկլը: Սակայն անցյալ մայիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դատապարտեց Սաբանչիի համալսարանի գենդերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալթինային 25 ամսվա ազատազրկման:

Ուշադրությանն արժանի

 

Վերջին երկու տասնամյակների ընթացքում թուրք ակադեմիկոս Այսե Գյուլ Ալթինայը իր գրավոր և հետազոտական ​​աշխատանքներում վերլուծում էր իր երկրում բռնության ազդեցությունը: Նրա աշխատանքները արտացոլում էին, թե ինչպես է հակամարտությունն անցել սերունդներով. նա սկսել է կառուցել ծրագիր, թե ինչպես խախտել այս ցիկլը:

Սակայն անցյալ մայիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դատապարտեց Սաբանչիի համալսարանի գենդերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալթինային 25 ամսվա ազատազրկման: Ո՞րն էր նրա հանցագործությունը: Նա օգնություն է ցուցաբերել ահաբեկչական կազմակերպությանը `ստորագրելով 2016 թ. միջնորդագիր, որով  աջակցում էր քրդական խմբավորումների հետ երեք տասնամյակ շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս խնդրագիրը աջակցած ավելի քան 2000 ստորագրողներից 700-ն դատական ​​հայցեր են ներկայացվել և ավելի քան 450-ը հեռացվել են իրենց պաշտոններից` կառավարության որոշմամբ կամ ուղղակի իրենց բուհերի միջոցով:

Այս «ակադեմիկոսները հանուն խաղաղության» խումբը ընդամենը մի փոքր մասն է հազարավորներից, որոնք լռում են թուրքական կառավարության կողմից ակադեմիական շրջանակների դեմ բռնաճնշումների մասին: Էրդողանի դեմ 2016 թ. ձախողված հեղաշրջմանը հետևած ճնշումները ստեղծեցին վակուում, երբ երկիրը սկսում է բացահայտորեն դիմակայել իր ցավալի անցյալին: Գիտնականների աշխատանքը շատ կարևոր է գործընթացի համար, ընդգրկելով ավելի ամբողջական պատմություններ `խթանելու փոխըմբռնումը և մարդու հիմնական իրավունքները: Ընթացիկ ռեպրեսիաները կանդրադառնան ապագա սերունդների գիտելիքների վրա, որոնք կենսական նշանակություն ունեն ոչ միայն անցյալի հաղթահարման, այլև հակամարտության մեղմացման համար:

Թուրքիայի պատմության ամենաբևեռացնող երկու հարցերն են եղել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի տեղահանության և զանգվածային սպանությունների արշավը, ինչպես նաև երկրի քրդական քաղաքացիների տասնամյակների ճնշումները: Ինչպես տիկին Ալտինայը գրել է 2013 թ. իր հոդվածում, 1923 թ. Թուրքիայի Հանրապետությունից հետո, նոր ազգը «մոռացության» ենթարկեց 1,5 միլիոն հայերի սպանությունը և հայ կանանց և երեխաների, ովքեր վերապրալ են այդ դաժանույունները, սակայն իսլամացվել ՝ըբդգրկվելով նորաստեղծ պետության մեջ: Գրեթե մեկ դարի առաջ տեղի ունեցած այն, ինչ այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, մեծապես վտանգ է ներկայացնում պետությանը և շարունակում մնալ ռիսկային թեմա Թուրքիայում

Սակայն 2000-ական թվականներին թուրք գիտնականները սկսեցին մարտահրավեր նետել սահմանափակումներին: Զինծառայության խնդիրները, կրոնական, աղանդական և էթնիկ բացառություններ, գենդերային քաղաքականություն և, ի վերջո, հայոց ցեղասպանությունը դարձան ակադեմիական հետազոտությունների և հասարակական քննարկումների թեմաներ: Ինչն է ազդել այս փոփոխության վրա: Զավեշտալին այն է, որ դրան նպաստեց Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցությունը:

2002 թ. գալով իշխանության Էրդողանի կուսակցությունը Եվրոպական միությանը միանալու գործընթացի շրջանակում ձեռնարկեց մի շարք առաջադեմ բարեփոխումներ: Ակադեմիական շրջանակները մի փոքր հանգստացան և պատմաբանները ավելի ազատ զգացին իրենց հետաքրքրող թեմաները ուսումնասիրելու համար: Օրենքները փոփոխվեցին՝ թույլատրելով քրդերենը, որը 1980 թ. հեղաշրջումից հետո տասնամյակներ ի վեր արգելված էր դպրոցներում ուսուցանելու և ԶԼՄ-ներում օգտագործելու համար: Իսկ 2005 թ-ին, երբ սկսվեցին անդամակցության բանակցությունները, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասարակական քննարկումն արագացվեց գիտնականների կողմից, ովքեր 1915 թ. Ստամբուլի համալսարանում մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ կոնֆերանս անցկացրին:

Կոնֆերանսից հետո թուրքերենով լույս է տեսել Հայոց ցեղասպանության զոհերի մասին գրեթե 20 գիրք, այդ թվում `« Թոռները. Թուրքիայում կորած հայերի թաքնված ժառանգությունը »տիկին Ալթինայի և Ֆեթիե Չեթի հեղինակությամբ: Թուրքական «մոռացված հայերի» թոռների և ծոռերի կողմից ցուցմունքների հավաքածուն մարտահրավեր Է նետել ազգային ինքնագիտակցությանը:

Պատմության մեջ ինչպիսի բացեր են լինում: Տիկին Ալթինայը մատնանշեց չորս կրիտիկական պահերը, որոնք հայտնաբերեց գիտնական և մարդաբան Միքել-Ռոլֆ Տրիլյոթը իր «Անցյալի լուռը. Իշխանությունը և պատմությանյան արտադրությունը» գրքում. «Փաստերի ստեղծման պահը (աղբյուրների ստեղծումը) Բ) փաստի հավաքման պահը (արխիվների կազմումը); փաստի որոնման պահը (պատմությունների կազմումը); և հետադարձ հայացքների նշանակությունը (վերջնական օրինակով պատմության ստեղծումը) »: Ակադեմիական շրջանակները կարևոր են յուրաքանչյուր քայլի համար, սկսած նախնական աղբյուրներից և պատմություններ ներկայացնելուց պատմական համատեքստում: Առանց նրանց այս գործընթացը մնում է անավարտ:

Պարոն Էրդողանը տեղյկա էր դրա մասին: Վեց տարի առաջ, երբ երկիրը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կամ PKK- ի հետ խաղաղ բանակցություններ էր վարում երեք տասնամյակ տևած դաժան կոնֆլիկտից հետո, որն արդեն 40.000 մարդու կյանք է խլել, նա կոչ է արել ճանաչված գիտնականներին օգնել գործընթացը ավելի դյուրրին դարձնելու և հանձնաժողով ստեղծելու հարցում: 63 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էին  գիտնականներ, մտավորականներ և արվեստագետներ, փորձում էին հանրության տաչրբեր շերտերին համուզել, որ խաղաղությունը ոչ միայն կարևոր է, այլև հնարավոր:

Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում սկսվեց նաև կառավարման նոր ձևը, որը նպաստեց ապագա կառավարման համակարգի կայացմանը: Եվրամիության հետ բանակցությունները երկարաձգվեցին , որը խափանեց եվրոպական օրակարգի առաջ քաշելու գործընթացը: 2013 թվականին պարոն Էրդողանի տասը տարի շարունակվող ավտորիտար իշխանության դեմ սկսվեցին խաղաղ ցույցեր, որոնց կառավարությունը արձագանքեց բռնի հալածանքներով: Խաղաղ բանակցությունները ՔԱԿ հետ դադարեցվեցին  պաշտոնապես 2015 թվականին:

Այնուհետև եկավ 2016 թ. ձախողված հեղաշրջման փորձը: Ակտիվ գործունեությունը  զգայուն թեմաների շուրջ, ինչպիսին են հայկական և քրդական հարցերը, արագորեն առաջադեմ սոցիալական խնդիրներից վերածվեցին դավաճանությանը մոտ դրսևորմանը, և թուրքական կառավարությունը հրամանագրեր է ստորագրեց, որով ավելի քան 5,800 գիտնականներ հեռացվեցին և փակվեցին հարյուրից ավելի համալսարաններ. Հարյուրավոր աշխատող գիտնականներ հեռացան արտերկիր, սակայն նրանք անհանգստացած էին իրենց ընտանիքի անդամների և գործընկերների հետագա ճակատագրով: Շատերին ստիպողաբար պահում են Թուրքիայի սահմանների ներսում. Նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, բայց իրենց անձնագրերը առգրավված են, որի արդյունքում նրանք չեն կարողանում հեռանալ երկրից: Ոմանք դարձել են բլոգերներ, երկրորդական գրքեր վաճառողներ, խորհրդատուներ, մատուցողներ և ֆերմերներ: Human Rights Watch- ը ահազանգում է, որ այդ գիտնականներին առաջադրվում է ահաբեկչության մեջ մեղադրանք և նրանց չի տրամադրվում պատշաճ իրավական գործընթաց. Սակայն դա միևնույն է չի հանդարտեցնում ալիքը: Դրա հետ մեկտեղ վախեցած այս զարգացումներով, աշխատող գիտնականներն այսիր ապահովագրվում են՝ իրականացնելով  ինքնագրաքննություն:

Ոչ մի տեղ լռությունն այդքան մեծ չէ, որքան Թուրքիայի քրդական տարածաշրջանում: 2015 թ-ից սկսած հարձակումներից հետո թուրքական կառավարությունը փակեց մշակութային օջախները, բազմալեզու դպրոցները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև Ստամբուլի քրդական ինստիտուտը: Այս գործողությունների հետևանքները մանրակրկիտ կերպով փաստագրված են: Human Rights Watch- ի հարցազրույցները ցույց են տալիս, որ հետազոտական գործընթացը ուշանում է համալսարանական էթիկայի հանձնաժողովների կիրառած ճնշումների ու ավագ գիտնականների մոտ ցանկության բացակայության քրդերի վերաբերյալ թեմաներ առաջադրելու համար:

Մայիսին կալանավորվեց հյատնի պրոֆեսոր Ֆուսուն Էսթելը,ով նաև հայտնի քաղաքական գործիչ է, պատմաբան և ակտիվիստ: Երբ նա հայտնվեց ճաղերի հետևում, պարոն Էրդողանը և նրա կուսակցությունը մեղմացրեցին քրդերի վերաբերյալ հռետորաբանությունը `Ստամբուլում վերընտրվելու համար: Տակտիկան չաշխատեց: AKP. հունիսին պարտվեց ընտրություններում՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքի կառավարումը 25 տարի անց հանձնելով ընդդիմությանը: Թվում է, թե ճեղքվածքը սկսում է մեծանալ՝ դադարեցնելով իշխանության ազդեցությունը պատմության վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment