Թուրքիայում կքվեարկեն այնքան, մինչև Էրդողանը ստանա իր ցանկալի արդյունքը

Թուրքիայում կքվեարկեն այնքան, մինչև Էրդողանը ստանա իր ցանկալի արդյունքը

Հոդվածի առանցքում

  • Նոր ընտրությունը նշանակվել է 23-ին, կասկած չկա, որ Էրդողանը գործի կդնի իր քաղաքական զինանոցի բոլոր զենքերը՝ համոզվելու համար, որ իր թեկնածուն կհաղթի: Սակայն Ժողովրդահանրապետական կուսակցության պահպանողական թեկնածու Իմամօղլուն այժմ ավելի ուժեղ է՝ հենց  որպես Էրդողանին ընդդիմադիր ուժ:

Ուշադրությանն արժանի

 

17 տարի շարունակ Թուրքիայում ավելի ու ավելի շատ իշխանության ձգտած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրությունների ժամանակ միշտ կարող էր հույսը դնել Ստամբուլի ձայների վրա, որտեղ ստացել էր իր քաղաքական կարիերայի առաջին լուրջ պաշտոնը՝ դառնալով 15 մլն բնակչությամբ, Եվրոպան և Ասիան կապող քաղաքի քաղաքապետ: «Ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում», – ասել է նա:

Այսպիսով, մարտի 31-ին, երբ ընդդիմությունը Ստամբուլում հաղթեց ՏԻՄ ընտրություններում, այդ հաղթանակը դարձավ Էրդողանի ավելի ավտորիտար իշխանության նախանշանը: Էրդողանը չեղարկեց ընտրությունների արդյունքը: Այն ինչ կարող է պատահել հետո, կարող է նրա թագավորության վճռական պահըլինել:

Թեև Էրդողանի ուժեղ ձեռքը և անցած տարվա ընտրություններով ապահովված նոր ուժերը թուլացրել են Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտները, թուրքերը հիմնականում շարունակել են քվեատուփը դիտարկել որպես տեղ, որտեղ կարող են արտահայտել իրենց կարծիքը: Տարիների տպավորիչ աճից հետո Թուրքիայի տնտեսության ծանր անկում է գրանցում և իշխող կուսակցությունը ակնկալում էր, որ դրա հետևանքները կերևան ՏԻՄ ընտրություններում և այդպես էլ եղավ: Ստամբուլից բացի կուսակցությունը կորցրեց վերահսկողությունը մայրաքաղաք Անկարայում և մի քանի նահանգներում:

Սակայն Ստամբուլի կորուստն էր, որ զայրացրեց Էրդողանին: Ապրիլի կեսերին ԿԸՀ-ն հաստատեց, որ ընդդիմադիր թեկնածուն` էքրամ Իմամօղլուն հաղթել է ԱԶԿ-ի թեկնածու, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրիմին: Սրանից հետո ԱԶԿ-ի շրջանակներում մեծ բանավեճ էր սկսվել, թե ինչպես արձագանքել քվեարկության այս արդյունքին՝ և առաջին անգամ Էրդողանը կայացրեց սխալ որոշում: Բարձրագույն ընտրական խորհուրդը, որի անկախությունը շատ կասկածելի է, զիջեց իշխանական կուսակցությանը և նշանակեց նոր ընտրություն:

Որոշումը սխալ է մի քանի պատճառներով: Նախ ակնհայտ է, որ դա խայտառակություն էր: Խորհուրդը արդեն պատվիրել է մասնակի վերահաշվարկ, իսկ խնդիրը տեխնիկական էր: Եվրոպական առաջնորդները քննադատել են այս քայլը:  Ֆեդերիկա Մոգերինի գլխավորությամբ տարածված հայտարարությամբ ընտրությունները չեղյալ է հայտարարվելը գնահատվեց «դեմոկրատական ընտրական գործընթացի հիմնական նպատակին հակասող»:

Ամենից առաջ, քվեարկության արդյունքը վիճարկեը, ըստ որի ակնհայտորեն պարտվել է, Էրդողանը հստակ ցույց տվեց իր թուլությունը, այդպիսով մեծապես ամրապնդելով ընդդիմության և քաղաքապետի նրանց թեկնածու Էքրեմ Իմամօղլուի դիրքերը: Որոշումն ընդունվելուց անմիջապես հետո մարդիկ դուրս եկան Ստամբուլի փողոցներ՝ կաթսաներով բողոքի:

Էրդողանի որոշումը թուլացրեց նաև անկում գրանցող լիրայի դիրքերը՝ բարձրացնելով արտասահմանյան ապրանքների գները:

Նոր ընտրությունը նշանակվել է 23-ին, կասկած չկա, որ Էրդողանը գործի կդնի իր քաղաքական զինանոցի բոլոր զենքերը՝ համոզվելու համար, որ իր թեկնածուն կհաղթի: Սակայն Ժողովրդահանրապետական կուսակցության պահպանողական թեկնածու Իմամօղլուն այժմ ավելի ուժեղ է՝ հենց  որպես Էրդողանին ընդդիմադիր ուժ:

«Ամեն ինչ լավ կլինի», հայտարարեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: «Հակառակ ամեն ինչի, մենք ժողովրդավարություն կբերենք այս երկրին»:

Որոշ փոքր ընդդիմադիր կուսակցություններ դուրս եկան մրցավազքից՝ մեծացնելով Իմամօղլուի հնարավորությունները:

«Մենք այս ընտրություններում հաղթել ենք միլիոնավոր մարդկանց քրտինքով», – ասել է նա իր համախոհներին: «Դուք այդ քրտինքի ամենամեծ վկանն եք, դուք մեր ամենամեծ գործընկերն եք: Դուք կարող եք հիասթափվել հիմա, բայց չկորցնեք ձեր հույսը: Մենք այստեղ ենք: Չհանձնվեք», – ասել է նա:

Էրդողան և նրա կուսակցությունը մեծ վնաս են հասցրել Թուրքիայի ժողովրդավարությանը: Բայց Ստամբուլում նրանք չափն անցան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment