Թուրքիան մտադիր է 3.4 տրիլիոն դոլար ծախսել օդային պաշտպանության վրա, որը չի աշխատելու ՆԱՏՕ-ի ցանցի հետ

Թուրքիան մտադիր է 3.4 տրիլիոն դոլար ծախսել օդային պաշտպանության վրա, որը չի աշխատելու ՆԱՏՕ-ի ցանցի հետ

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը շարունակելու են Չինաստանից 3.5 միլիարդ դոլարի օդային պաշտպանության համակարգ գնելու գործընթացը: Այն սկզբունքորեն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ցանցի հետ:
  • Հարցականի տակ գտնվող T-LORAMIDS-ը (Թուրքիայի հեռահար օդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգ) կառուցվելու է Չինաստանի Բարձր ճշգրտության տեխնիկայի արտահանման ու ներմուծման կորպորացիայի (CPMIEC) և թուրքական պաշտպանական ընկերությունների հետ համատեղ:
  • Թուրքիայի գործող ՀՕՊ համակարգերի ավելի քան կեսը վճարում է ՆԱՏՕ-ն: Չինական համակարգը, որը նախատեսված է հիմնականում բալիստիկ և թևավոր հրթիռներից պաշտպանության համար, պետք է կրկնօրինակի առկա հնարավորությունների զգալի մասը, ինչը դժվարացնում է, եթե ոչ անհնար է դարձնում Թուրքիայի դաշնակիցների արձագանքը հարձակումներին:
  • 2013-ի փետրվարին ընդունած օրենքով ԱՄՆ պատժամիջոցներ էր կիրառել, որն արգելում է հրթիռային տեխնոլոգիաներ վաճառել Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային: Հետևաբար օրենքը խախտած ցանկացած ընկերության հետ համագործակցությունը նշանակում է հայտնվել պատժամիջոցների շրջանակում, ինչի հետևանքով դադարեցվում է ԱՄՆ կառավարության հետ աշխատանքը:
  • Hիմա ենթադրություն կա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը փորձում է հրթիռային գործարքը օգտագործել որպես հաղթաթուղթ ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարությունների դեմ, որոնք ճանաչում են 1915-1923 թվականների Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայում, ինչը հնարավորություն է տալիս Թուրքիային դրամական պահանջներ ներկայացնել: Անցյալ ապրիլ ԱՄՆ Սենատը ծրագրել էր օրինագիծ ընդունել ճանաչելով Թուրքիայի կողմից 1.5 միլիոն էթնիկ հայերի սպանությունները:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը շարունակելու են Չինաստանից 3.5 միլիարդ դոլարի օդային պաշտպանության համակարգ գնելու գործընթացը: Այն սկզբունքորեն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ցանցի հետ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ այդ համակարգը ձեռք է բերվելու «արտաքին ֆինանսավորմամբ», ինտեգրվելու է Թուրքիայի պաշտպանության ազգային համակարգին և կիրառվելու է առանց ՆԱՏՕ-ին ինտեգրվելու»:

Յըլմազն այս  հայտարարությամբ պատասխանել է  թուրքական խորհրդարանի ներկայացրած հարցումին: Բայց գնման որոշումը, որն 2013-ի սեպտեմբերին, ի սկզբանե, հայտարարվել էր, դեռ վերջնական չէ: Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության խոսնակը Reuters-ին ուղարկած հայտարարության մեջ նշել է, որ բանակցություններն ընթացքի մեջ են, «մենք շարունակում ենք քննարկումները բոլոր մասնակիցների հետ»:

Հարցականի տակ գտնվող T-LORAMIDS-ը (Թուրքիայի հեռահար օդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգ) կառուցվելու է Չինաստանի Բարձր ճշգրտության տեխնիկայի արտահանման ու ներմուծման կորպորացիայի (CPMIEC) և թուրքական պաշտպանական ընկերությունների հետ համատեղ:

CPMIEC-ը հաղթել է ֆրանսիական /իտալական Eurosam կոնսորցիումի և Raytheon-ի Patriot հրթիռային համակարգի հայտերին: Ընտրության պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայի պաշտպանական ընկերությունները պետք է մասնակցեն հրթիռների արտադրությանը:

Բայց ընտրությունը ի սկզբանե բազմաթիվ պատճառներով վիճելի էր:

Գործնական մակարդակում անվտանգության հետ կապված ռիսկերը վերաբերում են ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ցանցում Չինաստանում կառուցված պաշտպանական համակարգերի ներգրավվածությանը: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ չինական համակարգերը չեն կարող  ինտեգրվել ցանկացած համատեղ հակաօդային պաշտպանության ցանցին:

Թուրքիայի գործող ՀՕՊ համակարգերի ավելի քան կեսը վճարում է ՆԱՏՕ-ն: Չինական համակարգը, որը նախատեսված է հիմնականում բալիստիկ և թևավոր հրթիռներից պաշտպանության համար, պետք է կրկնօրինակի առկա հնարավորությունների զգալի մասը, ինչը դժվարացնում է, եթե ոչ անհնար է դարձնում Թուրքիայի դաշնակիցների արձագանքը հարձակումներին:

Այնուամենայնիվ, պատճառներն ավելի շատ քաղաքական են: CPMIEC-ի նկատմամբ 2013-ի փետրվարին ընդունած օրենքով ԱՄՆ պատժամիջոցներ էր կիրառել, որն արգելում է հրթիռային տեխնոլոգիաներ վաճառել  Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային:

Հետևաբար օրենքը խախտած ցանկացած ընկերության հետ համագործակցությունը նշանակում է հայտնվել պատժամիջոցների շրջանակում, ինչի հետևանքով դադարեցվում է ԱՄՆ կառավարության հետ աշխատանքը: Չնայած, պատժամիջոցի ժամկետը լրանում է այս ամիս, ընկերության նկատմամբ դեռևս ուժի մեջ են հակահրթիռային զենքի չտարածման վերաբերյալ լրացուցիչ պատժամիջոցներն ու կարգադրությունները:

Թուրքական կառավարությունը նախկինում կարծես փորձում էր ելք գտնել չինական գործարքից և ծրագրի աճուրդը մի քանի անգամ երկարաձգեց: Բայց հիմա ենթադրություն կա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը փորձում է հրթիռային գործարքը օգտագործել որպես հաղթաթուղթ ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարությունների դեմ, որոնք ճանաչում են 1915-1923 թվականների Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայում, ինչը հնարավորություն է տալիս  Թուրքիային դրամական պահանջներ ներկայացնել: Անցյալ ապրիլ ԱՄՆ Սենատը ծրագրել էր օրինագիծ ընդունել ճանաչելով Թուրքիայի կողմից 1.5 միլիոն էթնիկ հայերի սպանությունները: Դրանից հետո Թուրքիայի կառավարությունն առաջին անգամ ցավակցեց նրանց, ովքեր տուժել էին զանգվածային տարհանման քաղաքականությունից, ինչը հանգեցրեց սպանությունների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment