Թուրքիան ռուսական հրթիռային համակարգերը կգործարկի մեկ տարուց էլ պակաս ժամանակում
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանը ավարտել է դեպի Թուրքիա S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաքումը, որոնք նախատեսվում է գործարկել մինչև հաջորդ ապրիլ՝ չնայած ԱՄՆ-ից պատժամիջոցների սպառնալիքին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ վերջին առաքումից հետո մարտկոցների տեղադրումը շարունակվում է: Առաջին S-400-ը առաքվել էր հուլիսին՝ հակառակ ԱՄՆ-ի առարկություններին:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանը ավարտել է դեպի Թուրքիա S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաքումը, որոնք նախատեսվում է գործարկել մինչև հաջորդ ապրիլ՝ չնայած ԱՄՆ-ից պատժամիջոցների սպառնալիքին:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ վերջին առաքումից հետո մարտկոցների տեղադրումը շարունակվում է: Առաջին S-400-ը առաքվել էր հուլիսին՝ հակառակ ԱՄՆ-ի առարկություններին:
Մինչև համակարգերի գործարկումը մնացած ժամանակը կարող է ՆԱՏՕ-ի համար լինել այդ որոշումը չեզոքացնելու վերջին հնարավորությունը: Առաջին մարտկոցը առաքելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հորդորել է Թուրքիային S-400-ները չգործարկել, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ զերծ է մնում նոր պատժամիջոցներ սահմանելուց:
Արձագանքելով Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական այս գործարքին՝ ԱՄՆ-ը կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին: Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը նախագծված են հարվածելու Հյուսիսատլանտյան դաշինքի ինքնաթիռներին և կարող է հավաքել կրիտիկական նշանակության հետախուզական տվյալներ:
Անցած շաբաթ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինը ասաց, որ ԱՄՆ-ը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, բայց մանրամասներ չներակայացրեց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի հետ իր անձնական կապը կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը: Էրդողանը մտադիր է այս ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անդրադառնալ Ս-400-ների և F-35 ծրագրի հետ կապված հարցերին՝ անմիջականորեն Թրամփի հետ հանդիպման ժամանակ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ