Թուրքիան կհետաքննի JPMorgan-ը կապված շուկաներում տատանում ստեղծելու մեղադրանքի հետ
Հոդվածի առանցքում
- Անցյալ տարվա ընթացքում Թուրքիան զգալի տնտեսական ճնշումներ է ենթարկվել, և այս ամսվա ընթացքում հրապարակված կառավարության թվերը ցույց տվեցին, որ երկրի տնտեսությունը անկում է ապրել՝ բացասական տնտեսական աճ գրանցելով երկու հաջորդող եռամսյակներում: Անցյալ տարի լիրան կորցրեց իր արժեքի 28 տոկոսը, քանի որ արտասահմանյան ներդրումները դադարեցվել են մասնավոր հատվածի պարտքի աճի պայմաններում:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի բանկային կարգավորիչը հայտարարել է, որ JPMorgan- ը կհարցաքննվի «մոլորեցնող և մանիպուլյատիվ» ներդրումային խորհրդատվություն տրամադրելու համար, որը, ըստ նրա, անցյալ շաբաթ թուրքական լիրայի շուկայում տատանում է առաջացրել:
Բանկային կարգավորման և վերահսկողության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ուրբաթ օրը JPMorgan- ի զեկույցի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացվել, առ այն որ ընկերությունը «ֆինանսական շուկաներում փոփոխականություն է առաջացրել, ինչպես նաև հեղինակության ու արժեքի կորուստ, հատկապես մեր երկրի բանկերի համար»:
Անցած տարվա ընթացքում արժեզրկված լիրան, ուրբաթ օրը, ավելի քան 5 տոկոսով անկում է ապրել, 5.4 դոլարից հասնելով 5.7 ԱՄՆ դոլար, իսկ Թուրքիայի հիմնական բորսան `3.45 տոկոսով:
Խորհուրդը հայտնեց, որ իր հետաքննությունը կանդրադառնա նաև այլ բանկերի գործունեությանը, սակայն նրանց անունը չի տրամադրվել:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի է մեղադրում արտասահմանյան ուժերին արժութային ճգնաժամ կազմակերպելու մեջ, իսկ կիրակի օրը Ստամբուլում հսկայական քարոզարշավի ժամանակ նա մեղադրել է ֆինանսական ոլորտի դերակատարներին, որոնք փորձում են հարվածել լիրային:
«Մենք բոլորս գիտենք, թե ով եք դուք, մենք բոլորս գիտենք, թե ինչ եք անում», – ասել է նա: «Դուք պետք է իմանաք, որ ընտրություններից հետո մենք կստիպենք ձեզ վճարել բարձր գին: Դուք չեք կարող շահագործել այս ազգը: Դուք չեք կարող խաբել այս ժողովրդին »:
Տնտեսագետները, սակայն, ասում են, որ տնտեսության կառավարման և օրենքի գերակայության հարցում վստահության կորուստը հանգեցնում է լիրայի թուլացմանը:
Զեկույցում JPMorgan-ի վերլուծաբանները նախազգուշացրել են, որ թուրքական լիրան կարող է արժեզրկվել շուտով կիրակի կայանալիք տեղական ընտրություններից հետո: JPMorgan- ի խոսնակը հրաժարվեց մեկնաբանություններից:
Անցյալ տարվա ընթացքում Թուրքիան զգալի տնտեսական ճնշումներ է ենթարկվել, և այս ամսվա ընթացքում հրապարակված կառավարության թվերը ցույց տվեցին, որ երկրի տնտեսությունը անկում է ապրել՝ բացասական տնտեսական աճ գրանցելով երկու հաջորդող եռամսյակներում: Անցյալ տարի լիրան կորցրեց իր արժեքի 28 տոկոսը, քանի որ արտասահմանյան ներդրումները դադարեցվել են մասնավոր հատվածի պարտքի աճի պայմաններում:
Էրդողանը, ով անցյալ ամռանը վերընտրվելու պահից ուժեղացրել է իր իշխանությունը, հայտարարեց, որ ինքը կկիսի ավելի մեծ պատասխանատվություն տնտեսության և նույնիսկ Կենտրոնական բանկի որոշումների համար: Նա նշանակել է Բերատ Ալբայրաքին՝ իր փեսային, ֆինանսների նախարարի և գանձապետի պաշտոնում:
Ալբայրաքը ուրբաթ օրը հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ Թուրքիան արդեն լուծել է իր առավել խոցելի խնդիրը՝ գնաճը և բյուջետային կարգապահությունը: «Առողջ միջավայր է ստեղծվել, որը ապահովում է միջազգային շուկաների անվտանգությունը », – ասել է նա՝ խոստանալով բարեփոխումներ Էրդողանի պաշտոնավարման հաջորդ հինգ տարիների ընթացքում:
Կիրակի օրը քարոզարշավի ժամանակ Էրդողանը խոստացել է պայքարել արտաքին ազդեցության դեմ, որը փորձում է թուլացնել տնտեսությունը:
«Զգուշացեք, մարդիկ, մի լսեք նրանց», – ասել է նա: «Մենք կպաշտպանենք մեր տարադրամը, մեր թուրքական լիրան: Մենք կպաշտպանենք այն: Եվ մենք կստիպենք նրանց վճարել բարձր գին»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ