Թուրքիան ռուսական համալիրները կստանա «հուլիսին»

Թուրքիան ռուսական համալիրները կստանա «հուլիսին»

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող միաժամանակ ունենալ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և ամերիկյան F-35 կործանիչներ: Սակայն Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր Թուրքիային հեռացնեն F-35-երի ծրագրից: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ստորագրել է 100 F-35-ի վաճառքի գործարք և  մեծ ներդրումներ է կատարել F-35 ստեղծման ծրագրում:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ հուսով է, ռուսական հրթիռային համակարգերը, որոնք Վաշինգտոնը դիտարկում է որպես սպառնալիք ամերիկյան կործանիչների համար, կառաքվեն հուլիսին:

ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող միաժամանակ ունենալ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և ամերիկյան F-35 կործանիչներ:

Սակայն Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր Թուրքիային հեռացնեն F-35-երի ծրագրից:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ստորագրել է 100 F-35-ի վաճառքի գործարք և  մեծ ներդրումներ է կատարել F-35 ստեղծման ծրագրում:

Թուրքական ընկերությունները արտադրում են կործանիչի 937 մասերը:

Էրդողանն ասել է, որ հույս ունի ԱՄՆ-ի հետ իրավիճակը կարգավորել հեռախոսային դիվանագիտությամբ՝ հունիսի վերջին նախատեսված Թրամփի հետ հանդիպումից առաջ, գրում է Ռոյթերսը:

Թուրքիան ձգտում է ավելի ու ավելի անկախ պաշտպանական քաղաքականության և ավելի սերտ կապեր է հաստատում Ռուսաստանի հետ վերջերս ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություներում լարվածության ֆոնին:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը անցյալ շաբաթ իր թուրք գործընկերոջը գրել է, որ ԱՄՆ-ն «հիասթափված է» լիմանալով, որ թուրքական անձնակազմը ուղարկվել է Ռուսաստան S-400-ի շահագործման համար վերապատրաստվելու:

Մեկ այլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Էլեն Լորդը, լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ ռուս տեխնիկները կարողանան գտնել F-35-իխոցելի կետեր:

ԱՄՆ-ի պաշտոնյաները ցանկանում էին, որ Թուրքիան գնի ամերիկյան Patriot հրթիռային համակարգերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment