Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտն է աշխարհում

Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտն է աշխարհում

Հոդվածի առանցքում

  • Գարնան առաջին օրերի պես պարզ ու արևոտ եղանակ էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի Ստամբուլի Բաքըրքոյ կանանց բանտի սառը պատերից ներս: Ներսում հանդիպեցի 75-ամյա լրագրող Նազլը Լըչակին, որին ցմահ ազատազրկման էին դատապարտել «սահմանադրական կարգը տապալելու փորձի համար»: Նա արդեն 3 տարի է բանտում է, սակայն մինչև հիմա զարմացած է թե ինչպես կարող էին իր մոտ եղած նոթատետրը, որտեղ նա գրել էր իր ընկերների հեռախոսահամարները դիտարկել, որպես ապացույց և մեղադրանք առաջադրել «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» համար:

Ուշադրությանն արժանի

Գարնան առաջին օրերի պես պարզ ու արևոտ եղանակ էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի Ստամբուլի Բաքըրքոյ կանանց բանտի սառը պատերից ներս: Ներսում հանդիպեցի 75-ամյա լրագրող Նազլը Լըչակին, որին ցմահ ազատազրկման էին դատապարտել «սահմանադրական կարգը տապալելու փորձի համար»: Նա արդեն 3 տարի է բանտում է, սակայն մինչև հիմա զարմացած է թե ինչպես կարող էին իր մոտ եղած նոթատետրը, որտեղ նա գրել էր իր ընկերների հեռախոսահամարները դիտարկել, որպես ապացույց և մեղադրանք առաջադրել «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» համար:

«Վիրավորական է, որ Էրդեմի պես լրագրողները հայտնվել են բանտում պարզապես իրենց աշխատանքը կատարելու համար: Իրոք շոկային է հավատալ, որ շատերին բանտ են նստացրել կեղծ ապացույցների և մեղադրանքների համար». Բերիլ Էսքի:

«Ասես քեզ ողջ-ողջ թաղած լինեն»

Նազլը Լըչակն ինձ պատմեց, որ կարոտում է ընտանիքին, իր երեխաներին, թոռներին. «Ասես քեզ ողջ-ողջ թաղած լինեն: Դու փորձում ես ձգվել ու կառչել որևէ բանից, սակայն ապարդյուն են բոլոր փորձերն ու հույսերը»:

Երբ նրան առաջարկեցի հոդված գրել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով նա չմերժեց ու միանգամից վերցրեց թուղթն ու գրիչը: Այդ պահին ես զգացի թե նա ինչպես դուրս եկավ բանտի պատերից ու նորից դարձավ լրագրող: Ես տեսա լուրջ, իր աշխատանքը սիրող լրագրողի հայացք. դա այն նույն հայացքն էր, որն ունեն բանտի բոլոր լրագրող բանտարկյալները, որոնց ես այցելեցի:

Ես հանդիպեցի նաև Փընար Գայըփին, որը «Etkin News Agency»-ի լրագրող էր: Նա ինձ ժպիտով դիմավորեց: Փընարը բանտում է, որովհետև մեղադրվում է «ահաբեկչական խմբավորմանն» աջակցելու և «ահաբեկչություն քարոզելու» համար: Նրա հրապարակած հոդվածները օգտագործվել են, որպես ապացույց նրա դեմ:

«Etkin News Agency»-ի  խմբագիր Սամինա Շահինը, որը դատապարտվել է նույն գործով, ասում է, որ արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել բանտում և շատ գրքեր է կարդում, ինչը բանտից դուրս շատ ավելի դժվար էր տրվում իրեն:

«Նրանք վախենում են մամուլից»

Հանըմ Բուշրա Էրդալը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման (նրա գործը դեռ վերաքննիչ դատարանում է), պատմում է թե ինչքան է աշխարհը փոքրացել բանտում հայտնվելուց հետո: Նրա կողքին մնացել են միայն ընտանիքի անդամները. «Անգամ լրագրողները պետք է իրենց հետևում աջակիցների բանակ ունենան: Իսկ եթե չկա այդ բանակը, ուրեմն ոչ ոք անունդ լուրերով չի հայտնի»:

«Özgürlükçü Demokrasi» թերթի լրագրողներ Ռեյհան Հաչըղլոուն և Թուբա Բուլութը հացադուլ էին հայտարարել մարտի 2-ից՝ բողոքելով անարդարության դեմ: «Նրանք վախենում են մամուլից: Երանի ոչ մի բռնություն չլիներ, որպեսզի մենք էլ չգրեինք դրանց մասին. դժբախտաբար դա տեղի ունեցավ».- ասել է Ռեյհան Հաչըղլոուն.-«Ես կարոտում եմ լավ պետության մասին լուրեր գրելը»:

Սիլիվրիի մեծ բանտը

Մինչև  Բաքըրքոյի կանանց բանտ այցելելը, գնացի Սիլիվրիի քրեակատարողական հիմնարկ, որտեղ 20.000 բանտարկյալ կա: Սիլիվրին նման է առանձին քաղաք-բանտի:

Հանդիպեցի Յեքափ Չեթինն, որը դատապարտված է 6 տարի, երեք ամիս ազատազրկման՝ «ահաբաեկչական խմբավորմանն անդամակցելու համար»: Նա արդեն երեք տարի է բանտում է և ասում է, որ այս տարիների ընթացքում փոխվել են կյանքի ընկալումները. «Յուրաքանչյուր պահ կյանք է և ամեն պահը թանկ է: Ուզում եմ ապրել պահի զգացումով, երբ դուրս գամ բանտից»:

Վերջին լրագրողը, որին այցելեցի Էրեմ Էրդենն էր: Նա ինձ դիմավորեց ներողություն խնդրելով. «Կներես, եթե վրայիցս վատ հոտ է գալիս: Այսօր մաքրություն անելու օր է»: Էրդեմը բանտում փոքրիկ խումբ է հավաքել, որտեղ միասին կարդում և քննարկում են գրքեր: Ասում է, որ գրքերն իրեն նվիրել են բանտում իրենց պատիժը կրած նախկին լրագրողները: Սակայն գրքերը Էրդեմի կորուստը չեն կարող լրացնել: Երբ հանդիպեցի նրան, ասաց, որ բանտի աշխատակիցները 15 օր առաջ վերցրել են իր որդու միակ լուսանկարը. «Դատարանը թույլ չի տալիս, որ տեսնեմ երեխայիս և հիմա էլ աշխատակիցները թույլ չեն տալիս անգամ որդուս նկարը տեսնեմ»,- ասում է Էրդեմը:

Սարսափելի է տեսնել, որ Էրդեմի պես շատ լրագրողներ հայտնվել են բանտում, պարզապես իրենց աշխատանքը կատարելու պատճառով:

Բանտից հեռանում եմ մեծ ցավով, բոլոր այն լրագրողների համար, որոնց կառավարությունը թիրախավորել է և փորձում է լռեցնել:

Բերիլ Էսկին աշխատում է «Amnesty International Turkey»-ում: «Istanbul Bar Association»-ը նրան թույլ է տվել այցելել քրեակատարողական հիմնարկներ, որպես իրավաբան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment