Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա․ Կհամարձակվի՞ Էրդողանը դեմ գնալ ԱՄՆ-ին

Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա․ Կհամարձակվի՞ Էրդողանը դեմ գնալ ԱՄՆ-ին

Հոդվածի առանցքում

  • Վաղուց հիասթափված քրդական ուժերին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունից, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է կոչում, Էրդողանը սպառնացել է առաջ շարժվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Փետրվարին նա զորք ուղարկեց Աֆրինի քրդական թաղամաս: Չորեքշաբթի Անկարայում կայացած հեռուստատեսային ելույթում նախագահն ասել է, որ գործողությունն անխուսափելի է: «Մի քանի օրից կսկենք մեր գործողությունը Եփրատ գետի արևելյան հատվածը անջատողականենրից ազատելու համար», - ասել է Էրդողանը։

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի օրից ռազմական գործողություններ կսկսի քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում: Որոշումը կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և Սիրիայի ապագայի հարցում ունենալ հեռահար հետևանքներ:

Վաղուց հիասթափված քրդական ուժերին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունից, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է կոչում, Էրդողանը սպառնացել է առաջ շարժվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Փետրվարին նա զորք ուղարկեց Աֆրինի քրդական թաղամաս:

Չորեքշաբթի Անկարայում կայացած հեռուստատեսային ելույթում նախագահն ասել է, որ գործողությունն անխուսափելի է: «Մի քանի օրից կսկենք մեր գործողությունը Եփրատ գետի արևելյան հատվածը անջատողականենրից ազատելու համար», – Էրդողանն ասել է  պատգամավորներին: «Մեր թիրախը ամերիկացի զինվորականները չեն, այլ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք ակտիվ են տարածաշրջանում»:

Էրդողանը նաև հիասթափված է, որ Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քրդական ջոկատները չեն հեռացել Մանբիջ քաղաքից, մինչդեռ այդ մասին համաձայնություն էր ձեռք  բերվել այս տարի ամերիկա-թուրքական գործարքի ժամանակ: «Ամերիկացիները ազնիվ չեն: Նրանք ահաբեկիչներին դեռ չեն հեռացրել Մանբիջից», – ասել է նա: «Այդ պատճառով մե՛նք դա կանենք»:

Անկարան բազմիցս ասել է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է իր անվտանգությունը պաշտպանելու համար, սակայն դեռ չի փորձել անցնել գետը, որի արևելյան ափին 2000 ամերիկացի զինծառայող է տեղակայված: Չորեքշաբթի Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ ցանկացած նման քայլ «անընդունելի» է:

«Միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, հատկապես եթե ամերիկյան ամձնակազմը կարող է ներկա լինել տվյալ տարածքում կամ հարակից շրջաններում, խիստ մտահոգիչ է: Նման գործողությունը մենք անթույլատրելի ենք համարելու», – ասել է հրամանատար Շոն Ռոբերտսոնը:

Փետրվարին «Ձիթենու ճյուղ» գործողության թիրախում քուրդ զինյալներն էին: Սահմանամերձ Աֆրին քաղաքը ազատագրվեց քրդական և արաբական վարձկան ուժերից:

Գետի արևելյան հատվածում գտնվող Ռոջավա շրջանը լուրջ  խնդիրներ է ստեղծել թուրք ղեկավարների համար, որոնք սիրիական պատերազմում քրդական հավակնությունները զսպելը Իսլամական պետության դեմ միջազգային շարժումից ավելի կարևոր են համարում:

Սիրիայի քրդերը իրենց կողմնակիցների, Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևի հետ դիրքավորվել են Ռոջավայում: Նրանք համարվում են ԱՄՆ-ի գործընկերները Իսլամական պետության դեմ պայքարում և գրոհայիններին հետ են քշել Իրաքի հետ սահմանը:

Իսլամական պետությանը հեռացնելով հյուսիս-արևելյան շրջանի մեծ մասից՝ Սիրիայում ԱՄՆ քաղաքականությունը կենտրոնացել է ուրիշ խնդիրների վրա, այդ թվում Իրանի, որը փորձում է օգտվել տարածաշրջանում ռազմավարական նշանակության շրջաններում ցանկացած իշխանության բացակայությունից:

Թուրքիայի համար առաջնային է ինքնավարության համար քրդերի ցանկացած պահանջներին հակադրվելը, Անկարան փորձում է կասեցնել Իսլամական պետության դեմ  քրդերի պայքարի հաջող արշավը, քանի որ վախենում է, որ քրդական ապստամբությունը կարող է տարածվել իր սահմանների ներսում:

Վաշինգտոնն ու Անկարան տարաձայնություններ ունեն քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակցության հարցում, Էրդողանը բազմիցս սպառնացել է ուժեր ուղարկել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին դիմակայելու համար:

Հարաբերությունն ավելի է սրվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին Դոնալդ Թրամփի ցուցաբերած աջակցության պատճառով: Թուրքիան արքայազնին մեղադրում է Ստամբուլում Սաուդյան հյուպատոսության ներսում այլախոհ լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունը պատվիրելու հարցում:

ԱՄՆ նախագահն  ուղիներ է փնտրում իր թուրք գործընկերոջը հանգստացնելու համար, իսկ չորեքշաբթի Էրդողանի հայտարարությունը, թե Ռոջավայում ԱՄՆ-ի ուժերին թշնամի չեն համարում, վկայում է, որ կողմերը կարող են պայմանավորվածության հասնել:

Էրդողանը չորեքշաբթի կոչ է արել Միացյալ Նահանգներին թույլ չտալ խորը տարաձայնություն Սիրիայի քաղաքականության հարցում, ինչը կարող է խոչընդոտել երկու երկրների ապագա համագործակցությունը:

Եփրատի արևելքում գտնվող քրդական բնակավայրերի բնակիչները պատրաստվում են թուրքական հարձակմանը մի քանի ամիս տևած հրթիռակոծությունից հետո, որի ժամանակ խաղաղ բնակիչներ մահացան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment