Ռուսաստանը փորձում է Սիրիայում պատասխանատվության ենթարկել Թուրքիային

Ռուսաստանը փորձում է Սիրիայում պատասխանատվության ենթարկել Թուրքիային

Հոդվածի առանցքում

  • Ցանկություն չունենալով հետևելու Ռուսաստանի գործողությունների պլանին, Թուրքիան դեռևս հույս ունի, որ Հայաթ Թահրիր ալ-Շամին դուրս կբերվի ահաբեկչական ցուցակից, ուստի նոր «ահաբեկչությունից զուրկ» կառույցը կարող է ստանձնել Իդլիբի վերահսկողությունը և պահպանել ստատուս քվոն մինչև գտնվի քաղաքական լուծում: Ռուսաստանը դեռ հուսով է, որ Թուրքիան կնպաստի Սիրիայի վարչակարգի կողմից վերահսկողության վերականգմանն այդ տարածքում: Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիային իր կողմը պահելու հարցին ՝ փորձելով կարգավորել Իդլիբի խառնաշփոթը:

Ուշադրությանն արժանի

Թուրքիան գտնվում է ճնշման ներքո մի կողմից Սիրիայի վերաբերյալ Սոչիի բանակցությունների ընթացքում Ռուսաստանին, մյուս կողմից Սիրիայի վարչակարգին ընդդիմադիր տեղական ուժերին տրված խոստումների պատճառով: Թուրքիան վերջիններիս խոստացել է պաշտպանել Իդլիբում, սակայն այժմ փորձում է ելք գտնել Ռուսաստանի և Սիրիայի ապստամբների ճնշումից դուրս գալու համար:

Երբ Եփրատ գետի արևելքից բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի գաղափարը չիրականացավ, Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային ներքաշել Իդլիբի հարցի մեջ: Մարտի 3-4-ին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին նոր համաձայնագիր՝ փետրվարի 14-ին Սոչիում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի գագաթնաժողովում քննարկված հարցերին հետևելու համար:

Նոր տեքստը պարունակում է մի քանի հետաքրքիր կետեր: Մարտի 8-ին ռուսական զորքերը վերահսկում էին բուֆերային սահմանի մի կողմը, իսկ թուրքական զորքերը՝ մյուսը:

Թուրքական զորքերը «Մուսուլման եղբայրների» հետ կապ ունեցող Ֆայլաք ալ-Շամ զինյալների հետ, վերահսկողություն են իրականացնում Կֆար Լուսին և Իդլիբից հյուսիս գտնվող Դանա բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Հալեպի արևմտյան Աթարիբ բնակավայրում, Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Քամարի, Կարաթեր և Ալ Իս քաղաքներում: Երբ թուրքական զորքերը տեղակայվեցին Հալեպի հարավում՝ Հալեպ-Դամասկոս մայրուղին վերաբացելու համար, այդ փաստը մեծ ուշադրության արժանացավ: Իհարկե, մեկ արագ քայլը բավարար չէր ճանապարհը վերաբացելու համար: Ռուսաստանը հաղորդում է, որ Խմեիմի օդանավակայանը, որտեղ տեղակայված են իր օդային ուժերը, հարձակման էր ենթարկվել անօդաչու սարքերի կողմից և հայտարարել, որ մարտի 13-ին հակահարձակում է իրականացրել Հայաթ Թահրիր ալ-Շամիի զինանոցների ուղղությամբ` համակարգելով գործողությունները Թուրքիայի հետ: Թուրքական ռազմական աղբյուրները, սակայն, հերքել են համագործակցությունը:

Թուրքիայի ենթադրյալ արտոնումը մտահոգել է տեղական թուրքամետ ընդդիմությանը, ինչպես նաև Սիրիայում հեղափոխության կողմնակիցներին: Սիրիայում 67 կազմակերպությունների կողմից տարածված համատեղ հայտարարությունը կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային հարգել հրադադարի ռեժիմը: Անցյալ ամիս միայն 90 խաղաղ բնակիչներ են զոհվել, 300-ը՝ վիրավորվել: Նրանք խնդրել են աջակցել քաղաքական կարգավորմանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևի հիման վրա:

Ռուսաստանի մինչ այժմ ստանձնած քայլերը ցույց են տալիս, որ Թուրքիան, հավանաբար, չի կարողանա խուսափել իր պարտականություններից, սակայն իրավիճակը նաև առաջ է քաշում այլ հարց, թե արդյոք Թուրքիան իսկապես հավատարիմ է Ռուսաստանի գործողությունների ծրագրին, որը Իդլիբը պետք է վերադարձնի Սիրիայի վարչակարգի հսկողության ներքո:

Սոչիում սեպտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագիրը Թուրքիայի առջև դրել է անհնարին խնդիրներ՝ ապառազմակնացված գոտի ստեղծել 15-20 կիլոմետր տարածության վրա՝  զինված խմբերին տարանջատելու համար, բոլոր արմատական ահաբեկչական խմբերին ստիպել լքել ապառազմականացված գոտին մինչև հոկտեմբերի 15-ը, ողջ ծանր զենքերը, ինչպիսիք են տանկերը, բազմաթիվ հրթիռային համակրգերը, հրետանին, հեռացնել այս տարածքից և վերաբացել M4 Հալեպ-Լաթաքիա և M5 Հալեպ-Համա մայրուղիները:

Թեև Թուրքիան կարողացել է ապառազմականացված գոտուց դուրս բերել որոշ զենքեր՝ իր դեմքը փրկելու համար, այլ պայմաններ չեն իրականացվել: Հակառակը, Հայաթ Թահրիր ալ-Շամին կարողացել է ջախջախել Թուրքիայի աջակցության ներքո գործող այլ խմբերին: Ահա թե ինչու Աստանայի խաղաղ գործընթացի գործընկերները, որոնք հույս ունեին դուրս բերել այս խմբավորման անունը որպես ահաբեկչական կազմակերպություն, ի վերջո դիտում էին , թե ինչպես է այն ստանձնում  Իդլիբի 90 տոկոսի վերահսկողությունը: Ռուսաստանը որոշակի ճնշում էր գործադրում՝ նշելով, որ «Թուրքիան աշխատում է այս ուղղությամբ, սակայն համաձայնագիրը լիովին չի իրականացվել»: Այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշեց չփչացնել Անկարայի հետ իր հարաբերությունները՝ տարբեր պատճառներից ելնելով:

Թուրքիան, փորձելով Հայաթ Թահրիր ալ-Շամիի դուրս բերել ահաբեկչական ցուցակից և կապելով այն Ազգային ազատագրական ճակատի հետ, մայիսին ձևավորեց կոալիցիա: Այդ նպատակին հասնելու համար փետրվարի 11-ին Իդլիբում կազմակերպվել էր Սիրիայի հեղափոխության գլխավոր համաժողովը, որտեղ փրկության կառավարությունը պետք է փոխարինվեր քաղաքացիական նոր կառավարությամբ: Կոնֆերանսը լսել էր նաև առաջարկություններ ` գործադիր խորհուրդ ստեղծելու և ռազմական ուժերը միասնական համատեղ հրամանատարական կենտրոնի ներքո դնելու մասին: Առաջարկների վերաբերյալ որևէ գործողություն չի ձեռնարկվել:

Թուրքիայում Հաթայ նահանգում մարտի 14-ին նախատեսված հանդիպումը վերջին պահին չեղարկվեց, բայց միավորեց Սիրիայի Ազատ բանակին, որին վերապատրաստել էր ու զինել Թուրքիան, Սիրիայի բարձրագույն բանակցային հանձնաժողովին, որը ներկայացնում էր Աստանայում ընդդիմությունը, Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային և սիրիական իսլամական խորհուրդին: Այս հանդիպումը պետք է ապահովեր Սիրիայի ժամանակավոր կառավարության և Սիրիայի փրկության կառավարության համատեղ գործունեությունը: Նման ջանքերը հավանաբար կշարունակվեն:

Իդլիբի շրջանում լարվածության մեծացման հետ մեկտեղ զինված խմբերի ղեկավարները սպառնում են լարել իրավիճակը զինյալների դեմ պայքարում՝ օգտագործելով վերջիններիս մարտավարությունը:

Այս բոլոր բարդ սխեմաները ընդդիմության խմբերում բանավեճի են հանգեցրել, թե արդյոք Աստանայի խաղաղության գործընթացը տապալվել է:

Թեև Աստանայում ձևավորված լավատեսությունը, որ Թուրքիան կպահպանի ընդդիմության համար վահանի դերը, ձախողվեց, ոչ ոք դեռևս պատրաստ չէ հայտարարել Աստանայի գործընթացի մահի մասին, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են համատեղ գործունեություն ծավալել այդ ոլորտում: Ավելին, դեռևս վաղ է եզրակացնել, որ սիրիական վարչակարգը և Ռուսաստանը մտադիր են սկսել քննարկումներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի թշնամիների դեմ համատեղ ռազմական գործողություններ սկսելու մասին:

Իդլիբում ստատուս քվոյի պահպանումն անհրաժեշտ է թվում ռուս-թուրքական հարաբերությունների ապագայի համար: Եթե Թուրքիան Ռուսաստանին ու Սիրիային տա արտոնություններ, ապա դա կվնասի նրա հարաբերություններին ընդդիմադիր խմբերի հետ: Եթե Թուրքիան դուրս գա, Անկարայի ներկայիս աջակցությունն ապահովող ընդդիմադիր խմբերը կարող են դա դիտարկել որպես դավաճանություն և Թուրքիային թիրախ դարձնել:

Բացի այդ, ԱՄՆ-ի նման գործողությունների նկատմամբ արձագանքը չպետք է անտեսվի՝ չնայած Վաշինգտոնի հայտարարությանը, որ այն մտադիր է դուրս գալ Սիրիայից:

Իդլիբում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ամփոփում. ցանկություն չունենալով հետևելու Ռուսաստանի գործողությունների պլանին, Թուրքիան դեռևս հույս ունի, որ Հայաթ Թահրիր ալ-Շամին դուրս կբերվի ահաբեկչական ցուցակից, ուստի նոր «ահաբեկչությունից զուրկ» կառույցը կարող է ստանձնել Իդլիբի վերահսկողությունը և պահպանել ստատուս քվոն մինչև գտնվի քաղաքական լուծում: Ռուսաստանը դեռ հուսով է, որ Թուրքիան կնպաստի Սիրիայի վարչակարգի կողմից վերահսկողության վերականգմանն այդ տարածքում: Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիային իր կողմը պահելու հարցին ՝ փորձելով կարգավորել Իդլիբի խառնաշփոթը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment