Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայում իր բոլոր դիտորդական կետերը կմնան իրենց տեղում

Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայում իր բոլոր դիտորդական կետերը կմնան իրենց տեղում

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի բոլոր դիտորդական կետերը, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնագրով, կմնան իրենց տեղում, և այդ դիտակետերին կշարունակեն աջակցության տրամադրելը, ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Թուրքիայի զինվորական շարասյունը, որը շարժվում էր դեպի Իդլիբի Խան Շեյխունի մոտակայքում գտնվող դիտակետ, ենթարկվել է հրթիռակոծության: Եվ կասկածներ կան, որ հրթիռակոծության հեղինակը Սիրիայի բանակն է: Դամասկոսը հերքել է մեղադրանքը և այն որակել ապստամբներին փրկելու Թուրքիայի հերթական փորձ:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի բոլոր դիտորդական կետերը, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնագրով, կմնան իրենց տեղում, և այդ դիտակետերին կշարունակեն աջակցության տրամադրելը, ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Թուրքիայի զինվորական շարասյունը, որը շարժվում էր դեպի Իդլիբի Խան Շեյխունի մոտակայքում գտնվող դիտակետ, ենթարկվել է հրթիռակոծության: Եվ կասկածներ կան, որ հրթիռակոծության հեղինակը Սիրիայի բանակն է: Դամասկոսը հերքել է մեղադրանքը և այն որակել ապստամբներին փրկելու Թուրքիայի հերթական փորձ:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քալընն ասել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը առաջիկա օրերին հեռախոսազանգեր կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Սիրիայում զարգացումները: 

Նա ասաց, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված ժամանակացույցով գործողությունները Եփրատի արևելքում պլանավորված անվտանգության գոտու մասով, կիրականացվեն առաջիկա շաբաթների ընթացքում` հավելելով, որ առաջիկայում Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերը կսկսեն համատեղ պարեկություն անցկացնել այդ շրջանում:

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զրուցել է իր թուրք գործընկերոջ հետ, և որ Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում անվտանգության մեխանիզմն իրականացվելու է «նախանշված փուլերով»:

Էսպերը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «հաստատել են անհապաղ և համակարգված քայլեր ձեռնարկելու մտադրությունը՝ համաձայնեցված գործողությունները կյանքի կոչելու համար», – նշված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment