Պիտեր Բալաքյան. Թուրքիան պետք է վերջ տա ցեղասպանության իր 100-ամյա ժխտմանը

Պիտեր Բալաքյան. Թուրքիան պետք է վերջ տա ցեղասպանության իր 100-ամյա ժխտմանը

Հոդվածի առանցքում

  • Ճիշտ 100 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, թուրքական կառավարությունը Կոնստանդնուպոլսում ձերբակալեց 250 հայ մտավորականների և մշակութային առաջնորդների՝ սկսելով Հայոց Ցեղասպանությունը: 1915 թվականի գարնան վերջից Թուրքիայով մեկ ջարդեր էին տեղի ունենում:
  • Հալեպում ԱՄՆ դեսպան Ջես Բի Ջեքսոնը դա անվանեց «թալանի հսկայական սխեմա, ինչպես նաև վերջնական հարված հայկական մրցավազքը մարելու համար»: 1918 թվականի դրությամբ, 2 միլիոն հայերի կեսից մինչև 2/3-րդը, որոնք ապրում էին Օսմանյան կայսրության իրենց պատմական մայրենի հողի վրա, ոչնչացվեցին:
  • Ըստ պատմաբան Ռիչարդ Էլ Ռուբենդթեյնի նկարագրությունների, այդ միջադեպերը «ժամանակակից պետության կողմից մեթոդաբանորեն կազմակերպված, կարգապահական առաջին ամբողջովին լիարժեք և գործնականում կիրառված ցեղասպանությունն էր»: Նույնիսկ զանգվածային ջարդերի ընթացքում Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան կտրականապես հերքում էր լրատվամիջոցներին և միջազգային կառավարություններին, որ կոտորած էր տեղի ունենում:
  • Ըստ թուրք պատմաբան Թաներ Աքչանի, պատերազմից հետո բնաջնջման ժխտումը ժամանակակից Թուրքիայի հանրապետության համար դարձավ ստեղծված առասպելներից մեկը: Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ չընդունվեց որպես նրանց սխալ, և այդ թեման դարձավ արգելված:
  • Հերքման շարունակականությունը կապված է նաև փոխհատուցուման վախի հետ: Որքա՞ն պետք է լինի կորցրած հայկական ունեցվածքի և հարստության, կամ 2,500 քանդված հայկական եկեղեցիների և վանքերի, գրեթե 2 հազար ավերված դպրոցների օրինական հովանավորությունը: Թուրքիան իր ազգային հպարտությունը ավելի բարձր է գնահատում, քան պատմական ճշմարտությունը և բարոյական գաղափարները:
  • Այս տարի ցեղասպանության հիշատակմանը խանգարելուն միտված մարտավարություններից է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին՝ այն օրը, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են ցեղասպանությունը, մինչդեռ Գալիպոլիի հիշատկման սովորական օրը ապրիլի 25-ն է: Հանցագործությունը ավելի է բարդացվում արքայազն Չարլզի և Հարիի այդ քաղաքական հորինված կայանալիք հավաքի ներկայությամբ:
  • Պապը բարոյական հարցը ավելի խորացրեց, երբ դիմեց թուրքական կոռուպացված հերքմանը. «Չարիքը թաքցնելը կամ հերքելը նման է թույլ տալ վերքին արյունահոսել, առանց վիրակապի»: Ցեղասպանության հարյուրամյակին Թուրքիան կարող է իր ազգային պատիվը պահել, եթե լսի նրան: Հաշտություն հնարավոր չէ, քանի դեռ չկա ճշմարտություն:

Ուշադրությանն արժանի

Ճիշտ 100 տարի առաջ՝ 1915 թվականի  ապրիլի 24-ին, թուրքական կառավարությունը Կոնստանդնուպոլսում ձերբակալեց 250 հայ մտավորականների և մշակութային առաջնորդների՝ սկսելով Հայոց Ցեղասպանությունը:

1915 թվականի գարնան վերջից Թուրքիայով մեկ ջարդեր էին տեղի ունենում: Կառավարությունը կազմակերպեց ցեղասպանությունը՝ ստեղծելով մահվան ջոկատներ, շրջանցելով օրենքը՝ արտաքսման և բռնագրավման պատժամիջոցներով, օգտագործելով նորագույն երկաթուղին և հեռագրային տեխնոլոգիաները, և  ամեն ինչ փաթաթելով պանթյուրքիզմի ազգայնական գաղափարախոսության վրա:

Հալեպում ԱՄՆ դեսպան Ջես Բի Ջեքսոնը դա անվանեց «թալանի հսկայական սխեմա, ինչպես նաև վերջնական հարված հայկական մրցավազքը մարելու համար»: 1918 թվականի դրությամբ, 2 միլիոն հայերի կեսից մինչև 2/3-րդը, որոնք ապրում էին Օսմանյան կայսրության  իրենց պատմական մայրենի հողի վրա, ոչնչացվեցին:

Ռաֆայել Լեմկինը՝ իրավաբանության գիտնականը, ով ստեղծել է ցեղասպանության գաղափարը որպես միջազգային ոճրագործություն և 1940-ական թվականներին առաջինն էր, ով օգտագործեց «Հայոց Ցեղասպանություն» տերմինը, նշել է ավելի քան 1.2 միլիոն մարդկանց սպանության մասին:

Այս կոտորածների արմատները հասնում են 19-րդ դարի վերջին, երբ հայ հեղափոխականները սկսեցին Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների և հրեաների համար հավասար իրավունքներ միջնորդել, որտեղ ոչ մուսուլման փոքրամասնությանը տրված էր անհավատների կարգավիճակ:

1890-ական թվականներին սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով, փոփոխությանն ուղղված այդ խաղաղ գործունեությունը դարձան սարսափելի ջարդերի պատճառ: Քանի որ Թուրքիան 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ կորցրեց իր տարածքների մեծ մասը արևելյան Եվրոպայում, նրա մտահոգությունն աճում էր:

«Նույնիսկ զանգվածային ջարդերի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան կտրականապես հերքում էր այն»:

Երբ առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, Օսմանյան կառավարությունը (Միութենականների կուսակցությունը) պահանջ ներկայացրեց, որ հայերը վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը և անցնելու են ռուսների կողմը (ոմանք նահանջել էին, որպեսզի միանան ռուսական բանակին): Այն շարժման մեջ դրեց վերջնական լուծումը:

Թուրքիայում գտնվող յուրաքանչյուր քաղաքում, գյուղում, Կոնստանդնուպոլսից մինչև Անկարա և արևելքի հայկական վիլայեթները, որտեղ նրանք ապրում էին ավելի քան 2,500 տարի, հայերը շրջապատվեցին, ձերբակալվեցին, և կամ միանգամից գնդակահարվեցին, կամ բռնագաղթի երթերի ենթարկվեցին: Ավելի հաճախակի, աշխատունակ տղամարդիկ խմբերով էին ձերբակալվում, քաղաքից կամ գյուղից դուրս էին հանվում և զանգվածայնորեն գնդակահարվում էին:

Կանանց, երեխաներին, մեծահասակներին և հիվանդներին ասում էին, որ նրանք կարող են հավաքվել որոշակի տարածքներում և նրանք արտաքսվելու են երկրի «ներքին նահանգներ»: Թուրքերը հաճախ էին ասում հայերին, ինչպես հետո նացիստները կասեին հրեաներին, որ պատերազմից հետո նրանք կարող են հետ վերադառնալ:

Հյուսիսում՝ Սև ծովի շրջանի երկայնքով, և հարավում՝ Ադանայից և այլ հայկական քաղաքներից, ջարդերի ցանցը  մեծանում էր դեպի Սիրիական անապատի հյուսիս՝ Հալեպից արևելք, Դեր էլ-Զորի շրջանում, որտեղ ավելի շատ հայեր են սպանվել (400 հազար կամ ավել), քան այլ վայրերում:

Ըստ պատմաբան Ռիչարդ Էլ Ռուբենդթեյնի նկարագրությունների, այդ միջադեպերը «ժամանակակից պետության կողմից մեթոդաբանորեն կազմակերպված, կարգապահական առաջին ամբողջովին լիարժեք և գործնականում կիրառված ցեղասպանությունն էր»: Նույնիսկ զանգվածային ջարդերի ընթացքում Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան կտրականապես հերքում էր լրատվամիջոցներին և միջազգային կառավարություններին, որ կոտորած էր տեղի ունենում:

Ըստ թուրք պատմաբան Թաներ Աքչանի, պատերազմից հետո բնաջնջման ժխտումը ժամանակակից Թուրքիայի հանրապետության համար դարձավ ստեղծված առասպելներից մեկը: Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ չընդունվեց որպես նրանց սխալ, և այդ թեման դարձավ արգելված:

Թուրքիայի պետական լիազորված կրթական համակարգում, որտեղ քննադատական տեղեկատվություններն արգելված են, հայկական անցյալի ներկայացումը կամ լռեցված է, կամ նվազեցված է մինչև մի քանի նախադասություններ, որտեղ հայերին վատաբանում են:

Թուրքիայի իշխանությունների ուսումնական ծրագրերը առաջ են անցնում իրենց մտավոր ազատության հալածանքներից՝ տալով մարդկային իրավունքների ամենավատ գրառումները. ըստ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի, վերջին 2 տարիներին Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը ավելի մեծ էր, քան Չինաստանում և Իրանում: Հերքման շարունակականությունը կապված է նաև փոխհատուցուման վախի հետ:

Որքա՞ն պետք է լինի կորցրած հայկական ունեցվածքի և հարստության, կամ 2,500 քանդված հայկական եկեղեցիների և վանքերի, գրեթե 2 հազար ավերված դպրոցների օրինական հովանավորությունը: Թուրքիան իր ազգային հպարտությունը ավելի բարձր է գնահատում, քան պատմական ճշմարտությունը և բարոյական գաղափարները:

1997 թվականին Ցեղասպանության միջազգային միավորության գիտնականները միաձայն ընդունեցին բանաձև, ըստ որի, ինչ եղել է հայերի հետ համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը:

Կան նաև մի քանի ակադեմիկոսներ, որոնց Թուրքիան մշակել է, աջակցելու իրենց պատմության կեղծմանը: Սրա մասին Հոլոքոստի գիտնական Դեբորահ Լիպսթադտը ասել է.

«Ցեղասպանության ժխտումը, լինի դա թուրքերի ոճրագործությունը հայերի դեմ, կամ նացիստներինը՝ հրեաների դեմ, պատմական վերաիմաստավորան գործողություն չէ…հերքողները շփոթություն են սերմանում՝ իրական գիտական ջանքերի հետ ընդհարման մեջ մտնելով: Հերքողների երրորդ կողմերին իրենց անմեղությունը համոզելու նպատակն  է ցույց տալ «պատմության մեկ ուրիշ կողմ», որը գոյություն չունի. ցեղասպանության ժխտումը ձգտում է վերաձևավորել պատմությունն այնպես, որ անհարգալից է զոհերի հանդեպ և վերակենդանացնում է հանցագործներին»:

Սակայն թուրքական հերքումը մի քանի կերպ է հադնես գալիս: Այս տարի ցեղասպանության հիշատակմանը խանգարելուն միտված մարտավարություններից է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին՝ այն օրը, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են ցեղասպանությունը, մինչդեռ Գալիպոլիի հիշատկման սովորական օրը ապրիլի 25-ն է:

Հանցագործությունը ավելի է բարդացվում արքայազն Չարլզի և Հարիի այդ քաղաքական հորինված կայանալիք հավաքի ներկայությամբ:

Ահա թե ինչու է շատ կարևոր, որ մեկ շաբաթ առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատեց, որ հայերի կոտորածները համարվում են «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Նա ցույց տվեց, որ չի վախենում թուրքական պետությունից: Նա ոչ էլ համոզվելու է Թուրքիայի կարծեցյալ հռետորաբանների առաջարկներից,  քանզի նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը, նա ճգնաժամ է ստեղծելու մուսուլմանների և քրիստոնյանների միջև:

Պապը բարոյական հարցը ավելի խորացրեց, երբ դիմեց թուրքական կոռուպացված հերքմանը. «Չարիքը թաքցնելը կամ հերքելը նման է թույլ տալ վերքին արյունահոսել, առանց վիրակապի»:

Ցեղասպանության հարյուրամյակին Թուրքիան կարող է իր ազգային պատիվը պահել, եթե լսի նրան: Հաշտություն հնարավոր չէ, քանի դեռ չկա ճշմարտություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment