Թուրքիան դժվար թե հրաժարվի ռուսական հրթիռներից ԱՄՆ-ի առաջարկի պարագայում

Թուրքիան դժվար թե հրաժարվի ռուսական հրթիռներից ԱՄՆ-ի առաջարկի պարագայում

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ինչպես ռուսական, այնպես էլ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, նույնիսկ եթե Վաշինգտոնը համաձայնվի վաճառել Patriot համակարգը Անկարային: Պարզ չէ, թե ԱՄՆ-ն կհամաձայնվի դրան, բայց կան նշաններ, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ևս մեկ փորձ անել՝ Թուրքիային համուզելու հրաժարվել ռուսական հրթիռներից:

Ուշադրությանն արժանի

Անկարային ՀՕՊ համակարգ վաճառելու ամերիկյան առաջարկը չի կարող բավարար լիներ, որպեսզի Թուրքիայի իշխանություները հրաժարվեն ռուսական զենք գնելու գաղափարից, ինչն էլ  ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ լարված հարաբերությունների առիթ է դարձել:

Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ինչպես ռուսական, այնպես էլ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, նույնիսկ եթե Վաշինգտոնը համաձայնվի վաճառել Patriot համակարգը Անկարային: Չորեքշաբթի դրա ամսին հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարության երկու աշխատակիցներ: Պարզ չէ, թե ԱՄՆ-ն կհամաձայնվի դրան, բայց կան նշաններ, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ևս մեկ փորձ անել՝ Թուրքիային համուզելու հրաժարվել ռուսական հրթիռներից:

The Wall Street Journal- ը չորեքշաբթի հաղորդել է, որ ԱՄՆ պատրաստվում է դուրս բերել իր զինված ուժերը Սիրիայի հյուսիսարեւմտյան սահմաններից՝ վերացնելով Սիրիայի քրդական զորքերի դեմ Թուրքիայի հնարավոր հարձակման ընթացքում նրանց միջև հայտնվելու վտանգը:

Տարիներ շարունակ ԱՄՆ վաճառել է Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը: Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին է տեղեկացրել հնարավոր վաճառքի մասին, որը կարող է ներազդել S-400 գործարքի վրա. Վերջինիս գնումը վնասում է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներին: Իր հերթին Կրեմլը նշել է, որ վաճառքը իրականացվել է Վաշինգտոնի կողմից, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

ԱՄՆ-ը նախկինում դեմ էր Պատրիորի վաճառքին, սակայն Իրանի հետ հարաբերությունների պարագայում այն ցանկացել է էլ ավելի ամրապնդել կապը Թուրքաիյի հետ և վերջինիս պահել ՆԱՏՕ-ի ազդեցության ներքո:

Անկարան փորձում է դիվերսիֆիկացնել պաշտպանական մատակարարումը, իսկ ռուսական համակարգերից մեկի մեծ առավելությունն այն է, որ գնորդին որոշակի վերահսկողություն է տրամադրվում, ի տարբերություն ամերիկյան գործընկերների, ասում է Ստրատեգիաների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Մակիենկոն:

«Կա 90 տոկոսանոց հնարավորություն, որ կիրականացվի ռուսական S-400- ի պայմանագիրը», – ասել է Մակարենկոն: «Ապագայում նրանք կարող են գնել նաեւ Պատրիոտը»:

Նոր ճգնաժա՞մ

Հնարավորություն կա նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան կարողանան հաղթահարել իրենց անհամաձայնությունները:

Եթե ԱՄՆ-ը շարունակի փորձել «համոզել Թուրքիային, որ դադարեցնի S-400- ի գնումը, ապա դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի», – չորեքշաբթի հայտարարել է Անկարայում SETA վերլուծական կենտրոնի վերլուծաբան Քըլըչ Բուգրա Կանատը:

Թուրք-ամերիկյանք կապերն արդեն լարված են, ինչպես նաև մի շարք հարցերի շուրջ առկա են անհամաձայնույուններ, ներառյալ Վաշինգտոնի աջակցությունը սիրիական քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է իր ոխերիմ թշնամին: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ն արտահանձնի կրոնական գործիչ Գյուլենին, որը մեղադրվում է 2016 թ. Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ և դատապարտված թուրք բանկիրին, ով մեղադրվել է Իրանի պատժամիջոցների անտեսման մեջ:

ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը Սիրիայի հյուսիսարեւելյան մասից, որտեղ նրանք ներգրավված էին իսլամական պետության մնացորդների դեմ պայքարում, կարող է բարելավվել կապերը եւ զերծ պահել Թուրքիային ռուսական հրթիռներ գնելուց:

Թուրքիան նախորդ տարի պլանավորում էր գնել ռուսական համակարգերը, որոնց առաջին մատակարարումը պետք է լինի 2019 թ. հոկտեմբերին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզված է, որ Թուրքիան կգնի ռուսական հրթիռային համակարգը `նշելով, որ արեւմտյան ավանդական դաշնակիցները չկարողացան ապահովել իր երկրի պաշտպանական կարիքները:

 

Ռուսաստանը խոստացել է Թուրքիային համատեղ արտադրություն եւ տեխնոլոգիաների փոխանցում `ըստ համաձայնագրի մի մասի. Դա Թուրքիայի կարեւորագույն պահանջներից է: Սակայն, Անկարայում պաշտոնյաները վերջերս մեղմացրել են իրենց դիրքորոշումը այդ նոուհաուների փոխանցման վերաբերյալ, քանի որ ԱՄՆ-ը կարող է որոշել վաճառել Թուրքիային իր առավել զարգացած հակաօդային պաշտպանության համակարգերը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment