Թուրքիայի իշխող կուսակցությունից հեռացնում են նախկին վարչապետ Դավութօղլուին

Թուրքիայի իշխող կուսակցությունից հեռացնում են նախկին վարչապետ Դավութօղլուին

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցությունը ցանկանում է իր շարքերից վտարել նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և ևս երեք օրենսդիրների, ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա՝ խոսելով հնարավոր նոր ապստամբական շարժման մասին: Դավութօղլուն 2016-ին վիճել է նախագահ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետև վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Բինալի Յըլդըրըմը:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցությունը ցանկանում է իր շարքերից վտարել նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և ևս երեք օրենսդիրների, ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա՝ խոսելով հնարավոր նոր ապստամբական շարժման մասին:

Դավութօղլուն 2016-ին վիճել է նախագահ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետև վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Բինալի Յըլդըրըմը: Նախկինում նա քննադատել էր ԱԶԿ-ի քաղաքականությունը, կառավարության տնտեսական կառավարումը և Էրդողանին:

ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեն պահանջել է, որ Դավութօղլուն, ինչպես նաև Այհան Սեֆեր Ուստունը, Սելջուկ Օզդագը և Աբդուլլա Բասչին, հեռացվեն կուսակցությունից, այս մասին Ռոյթերսին հայտնել է պաշտոնյա, որը խնդրել է չբացահայտել իր անձը:

Կուսակցության կարգապահական խորհուրդը ակնկալում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կլինի վերջնական որոշում:

Այս քայլը տեղի է ունենում լուրերի ֆոնին, որ կուսակցության այլախոհ անդամները ձգտում են ստեղծել մրցակից կուսակցություն հունիսին Ստամբուլում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո: Այս պարտությունը Էրդողանի կարիերայի ամենամեծ ձախողումներից մեկն էր:

Հուլիսին Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը հրաժեշտ տվեց ԱԶԿ-ին՝  «խորը տարաձայնությունների» պատճառով և ակնարկելով նոր կուսակցության ստեղծման մասին:

Բաբաջանը նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ նախատեսում է իշխող կուսակցությանը մրցակից շարժում նախաձեռնել այս տարի և, ըստ Թուրքիայի ներքին անցուդարձին ծանոթ մարդկանց, այս քայլը կարող է հետագայում ևս մարտահրավեր լինել Էրդողանի համար:

Խոսակցություններ կան, որ Բաբաջանի և Գյուլի անջատողական կուսակցությանը  կարող է միանալ նաև Դավութօղլուն: Բայց նրան մոտ աղբյուրը ասել է, որ այժմ Բաբաջանին և Գյուլին միանալ չի պատրաստվում, բայց պլանավորում է «նոր քայլ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment