Թուրքիայում քրդամետ քաղաքապետերը հեռացվել են պաշտոնից

Թուրքիայում քրդամետ քաղաքապետերը հեռացվել են պաշտոնից

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի կառավարությունը կասեցրել է Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետերի լիազորությունները՝ այդ երկրում արգելված Քրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու համար:  PKK-ն քուրդ ժողովրդի համար պահանջում է ավելի մեծ մշակութային, լեզվական և քաղաքական իրավունքներ՝ փոխարենը ավելի քան մեկ տասնամյակ առաջ հրաժարվելով քրդական անկախ պետություն ստեղծլու կոչերից:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի կառավարությունը կասեցրել է Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետերի լիազորությունները՝ այդ երկրում արգելված Քրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու համար:

PKK-ն քուրդ ժողովրդի համար պահանջում է ավելի մեծ մշակութային, լեզվական և քաղաքական իրավունքներ՝ փոխարենը ավելի քան մեկ տասնամյակ առաջ հրաժարվելով քրդական անկախ պետություն ստեղծլու կոչերից: Արևմտյան շատ երկրներ, ներառյալ Գերմանիան և Եվրամիությունը PKK-ն համարում են ահաբեկչական խմբավորում:

Պաշտոնից հեռացված բոլոր երեք քաղաքապետերը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ են և ընտրվել են մարտին կայացած ՏԻՄ ընտրություններում:

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ քաղաքապետերի դեմ հետաքննություն է սկսվել «քարոզչություն անելու» կամ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու կասկածով և նրանց կփոխարինեն կառավարության նշանակած նոր պաշտոնյաներ:

Քաղաքապետերի պաշտոնանկությունները քննադատության ալիք առաջացրեցին, որին միացավ նաև Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Նա Twitter-ում գրեց. «Մարդկանց կամքն անտեսելն անընդունելի է»:

Ոստիկանները ջրցան մեքենա են գործի դրել՝ ցրելու Դիարբեքիրի քաղաքապետարանի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարներին:

Կատարվածը նման է 2016-ին տեղի ունեցածին, երբ թուրքական դատարանը ձերբակալեց Դիարբեքիրի համանահանգապետերին: Գյուլեն Քիսանաքը և Ֆքըաթ Անլին մեղադրվում էին PKK-ամետ ելույթներ ունենալու համար: Ոստիկաններն ստիպված են եղել օգտագործել ռետինե գնդակներ՝ մի քանի հարյուր ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքի էին դուրս եկել երկու քաղաքական գործիչների ձերբակալության դեմ:

Կառավարությունը մեղադրում է HDP-ի անդամներին PKK-ի հետ կապեր ունենալու մեջ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար նրանց անվանում է ահաբեկիչներ և դավաճաններ:

HDP-ն պնդում է, որ պաշտպանում է քրդերի իրավունքներն ու ժողովրդավարությունը իրավական և քաղաքական միջոցներով:

Ոստիկանությունը Թուրքիայի 29 նահանգներում առանձին գործողություններով երկուշաբթի ձերբակալել է նաև 418 մարդու, որոնք ևս կասկածվում են PKK-ի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Թուրքիայի պետական Անադոլու գործակալությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment