Թուրքիան մերժում է ԱՄՆ -ի վերջնագիրը
Հոդվածի առանցքում
- Թուրքիան չի ընդունում ԱՄՆ-ի նախազգուշացումները, Վաշինգտոնը նշել է, որ Անկարային առաջարկել է ռուսականի փոխարեն գնել ամերիկյան Պարիոտ պաշտպանական համակարգերը: Սակայն Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկը «այնքան լավը չէ, որքան Ս400-ը»: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան պատրաստում է Շանահանի նամակի պատասխանը և այն կներկայացվի առաջիկա օրերին:
Ուշադրությանն արժանի
- Լեզգինների տեղահանությունը բարդացնում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն էթնիկ փոքրամասնությունների հետ
- ԱՄՆ սպառնում է Թուրքիային. Ռուսական համակարգերի գնումը կարող է իրական և բացասական հետևանքներ ունենալ
- ԱՄՆ-ի հրթիռակոծումների մասին նախազգուշացումից օրեր անց Իրանը հայտարարել է, որ հակահարված կտա իսրայելական հարձակումներին
Ամիսներ շարունակ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Անկարայի և Վաշինգտոնի միջև հրապարակային լարվածության հիմնական պատճառը ռուսական Ս400 համակարգերը գնելու Թուրքիայի որոշումն է: Վաշինգտոնը հայտարարել է, որ գործարքին կարող է խանգարել պատժամիջոցներով:
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը անցյալ շաբաթ նամակ է հղել իր թուրք գործընկերոջը` նախազգուշացնելով, որ Անկարան կհեռացնի F-35-ների ծրագրից, եթե չփոխի իր որոշումը:
Այս նամակին առաջինն արձագանքեց Չավուշօղլուն՝ նշելոբ, որ Թուրքիայի հետ ոչ ոք չի կարող վերջնագրերով խոսել:
«Թուրքիան իր որոշումներից չի հրաժարվի այսպիսի նամակների պատճառով: Թուրքիան գնել է Ս400-ները և հիմա պատրաստվում է ստանալ դրանք ու տեղակայել Թուրքիայում », – ասել է նա:
Ս-400-ները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ, և Վաշինգտոնը նշում է, որ դրանք կհակադրվեն նաև F-35 կործանիչներին, որոնք Թուրքիան մտադիր է գնել: Թուրքիան առաջարկել է, որ դաշնակիցները ձևավորեն աշխատանքային խումբ՝ գնահատելու Ս400-ի ազդեցությունը, սակայն դեռ պատասխան չի ստացել ԱՄՆ-ից:
Չավուշօղլուն հինգշաբթի կրկնել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը՝ ասելով, որ երկու երկրների փորձագետները պետք է համախմբվեն ԱՄՆ-ի մտահոգությունները գնահատելու համար:
Մեկ օր առաջ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ավարտել է գործարքը Ռուսաստանի հետ, և համակարգերը կառաքվեն հուլիսին: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ հուլիսին կսկսի համակարգերի առաքումը:
Էրդողանը նաև ասել է, որ Անկարան պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր կհեռացնեն Թուրքիային F-35-երի ծրագրից:
Անկարայում կառավարության նիստից հետո նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն ասել է, որ հուսով է՝ F-35- ի հարցը չի դառնա միջազգային սկանդալ և ավելացրել է, որ Թուրքիան կստանա այդ կործանիչները:
«F-35-ը ստանալը Թուրքիայի իրավունքն է և դրանք անպայման պետք է հանձնվեն Թուրքիային: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կվերանայի այն դիրքորոշումները, որոնք մշտապես վնասում են երկկողմ հարաբերություններին», – ասել է Քալընը:
Նա նաև նշել է, որ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովում, որտեղ Էրդողանը կհանդիպի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Միացյալ Նահանգները սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ, ինչը վախեցրել է ներդրողներին և վնասել լիրայի արժեքին:
Թուրքիան չի ընդունում ԱՄՆ-ի նախազգուշացումները, Վաշինգտոնը նշել է, որ Անկարային առաջարկել է ռուսականի փոխարեն գնել ամերիկյան Պարիոտ պաշտպանական համակարգերը: Սակայն Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկը «այնքան լավը չէ, որքան Ս400-ը»:
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան պատրաստում է Շանահանի նամակի պատասխանը և այն կներկայացվի առաջիկա օրերին:
Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս նշել է, որ Հուլուսի Աքարին ուղղված Շանահանի նամակը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ոգով չէր, և ավելացրել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ քննարկել է հարցը:
Իսրայելի պաշտպանության փոխնախարար Էլի Բեն-Դահանը նշել է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը կարող է նպաստել Իսրայելի մասնակցությունը F-35-երի ծրագրին:
«Հնարավոր է նաև, որ Իսրայելը կործանիչների համար արտադրի այն մասերը, որոնք պետք է արտադրվեին Թուրքիայի գործարաններում», – ասել է նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ