Թուրքիան պատրաստվում է ընդունել ռուսական համակարգերը ԱՄՆ-ից պատժվելու ռիսկով

Թուրքիան պատրաստվում է ընդունել ռուսական համակարգերը ԱՄՆ-ից պատժվելու ռիսկով

Հոդվածի առանցքում

  • Այս պահից սկսած ամեն օր սպասվում է ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի ժամանումը Թուրքիա, ինչն  ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաների վրդովմունքն է առաջացնում: Չնայած ճնշմանը, Թուրքիան հրաժարվել է հետ կանգնել դրանք գնելու իր որոշումից:

Ուշադրությանն արժանի

 

Այս պահից սկսած ամեն օր սպասվում է ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի ժամանումը Թուրքիա, ինչն  ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաների վրդովմունքն է առաջացնում:

Չնայած ճնշմանը, Թուրքիան հրաժարվել է հետ կանգնել դրանք գնելու իր որոշումից:

«ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին աջակցելուց և Էրդողանի դեմ արված հեղաշրջման փորձին ԱՄՆ-ի աջակցության կասկածների ֆոնին Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները քարքարոտ վիճակում են: Ռուսաստանն ԱՄՆ համար ասիմետրիկ սպառնալիք է: Սպիտակ տանն էլ դժգոհում էին, որ Թուրքիան աջակցում է Մուսուլման եղբայրներին: Ռուսաստանն օգտագործել է երկու երկրների միջև լարվածությունը և երաշխավորել Սիրիայում պատերազմի ցանկացած ելքի դեպքում իր առանցքային դերը: S-400-ների ձեռքբերումն էլ վերքին աղ է ավելացնում», – ասում է ռազմական վերլուծաբան Ջոն Վուդը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ օրս շարունակում է գաղտնի պահել տեղեկությունը, թե որտեղ են տեղակայվելու ռուսական համակարգերը:

Արաբիա հիմնադրամի  Global Policy and Nonresident Scholar կենտրոնի հիմադիր և տնօրեն Քամրան Բոհարիի խոսքով, Թուրքիան S- 400-ներ գնեց ելնելով մի քանի նկատառումներից:

«Նախ, Թուրքիան փորձում է դիվերսիֆիկացնել իր ռազմական տեխնիկան, որը մինչ օրս հիմնված էր արևմտյան համակարգերի վրա: Երկրորդ, այդպես վարվելով, փորձում է լծակներ ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, որոնք վերջերս վատ են եղել: Թուրքերը նաև հաշվարկում են, որ հետևանքները հազիվ թե չափազանց ծանր լինեն: ԱՄՆ-ը ստիպված կլինի որոշ պատժամիջոցներ կիրառել, բայց փոխզիջումներով լուծում գտնելու նպատակով», – ասում է նա:

Այնուամենայնիվ, գնման գործընթացն արդեն իսկ առաջացրել է ԱՄՆ մի քանի  պաշտոնյաների զայրույթը, որոնք նախազգուշացրել են՝ Անկարայի արդեն անկում գրանցող տնտեսության դեմ պատժամիջոցների մասին, ինչպես նաև  F-35 կործանիչների ծրագրից, որը մեծ թվով աշխատատեղեր էր ստեղծել:

Միացյալ Նահանգների մտահոգությունն այն է, որ Թուրքիան ռուսական համակարգեր գնելով Մոսկվային հնարավորություն կտա  խթանել խիստ հետախուզական գործունեությունը, որը կարող է խաթարել ՆԱՏՕ-ում զարգացումները և հատկապես  F-35-երի ծրագիրը, որին մասնակցում է նաև Թուրքիան:

Ակնկալում է, որ երկու երկրների միջև հետախուզական տվյալների փոխանակման հստակ և չափելի նվազում կլինի,  Թուրքիայի կողմից F-35-երի հնարավոր գնումն էլ, անշուշտ, կչեղարկվի:

Այնուամենայնիվ, նախագահ Թրամփի դիրքորոշումը նկատելի տարբերվում է նրա ադմինիստրացիայից, նախագահը հրաժարվում է խստորեն մեղադրել Թուրքիային և ասել է, որ Անկարան Օբամայի վարչակազմի անարդար քաղաքականության զոհն է, և Օբամայի վարչակազմը ժամանակին Թուրքիային չի վաճառել ԱՄՆ-ի Patriot օդային պաշտպանության համակարգը:

S-400  համակարգերի արդյունավետությունը դեռ պետք է դիտարկվի: National Interest-ի վերլուծության համաձայն, համակարգը հիանալի հնարավորություններ ունի մի շարք օդային թիրախների, այդ թվում `ինքնաթիռների, հրթիաների և բալիստիկ հրթիռների դեմ, սակայն դեռ փորձարկվում է մարտական գործողություններում: Այս համակարգերի օգտագործումը որպես տնտեսական պատերազմի գործիք չի կարելի թերագնահատել:

«Դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ ռուսական հիբրիդային պատերազմի հիմնական օրինակն է: Ռուսաստանի համար առաջնային ռազմավարական շահն ակնհայտորեն զենքի վաճառքի արդյունքում եկամուտ է: Երկրորդ ռազմավարական շահը հեղինակությունն է և միջազգային կարգավիճակը, որն առաջացել է այն ընկալման շնորհիվ, որ Ռուսաստանը դեռ հզոր ուժ է համարվում և կարող է զարգացնել առաջադեմ ռազմաան համակարգեր», – նշված է զեկույցում:

«Թուրքիայում S-400-ների գործարքի հետևում երկու տարբեր խմբակներ կան: Մի կողմից, այսպես կոչված «եվրասիականներն» են, որոնք ձգտում են շրջվել դեպի Ռուսաստանից և Չինաստանի ու այդ  գործում առանցքային դերակատարում են ունենալու ռուսական տեխնիկայի ձեռքբերումները: Մյուս կողմից, Էրդողանն ու նրա շրջապատը ցանկանում են, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն ավելի շատ ձեռք են բերում իրենց անվտանգության համար՝ հնարավոր հեղաշրջման փորձի և Թուրքիայի սեփական F-16-ների դեմ», – բացատրել է նախկին պատգամավոր Այան Էրդեմիրը:

Էրդողանի կառավարման առաջին տասնամյակում այս երկու խմբերը դաժան հակառակորդներ էին, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում ավելի ու ավելի են գործակցում:

«Ինձ հետաքրքիր է, որ այս երկու խմբերն էլ խորը թշնամություն են կիսում դեպի արևմտյան աշխարհն ու արևմտյան արժեքները: Հետևաբար,  S-400-ի ձեռքբերման հետևանքով ԱՄՆ պատժամիջոցները ավելի կխոչընդոտեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ Թուրքիայի ունեցած կապերին», – հայտարարել է Էրդեմիրը: «Մոսկվան հակված է այս ճգնաժամից առավելագույն շահույթ ստանալ, քանի որ Անկարան ՆԱՏՕ-ի ներսում մեծ դեր ունի: Հյուսիսատլանտյան դաշինքից հեռանալով Թուրքիան կդառնա ավելի զգայուն ռուսական ազդեցության և միջամտության համար»:

Ավելին, որոշ փորձագետներ պնդում են, որ չնայած բառերի պատերազմին և պատժելու սպառնալիքներին, քիչ հավանական է, որ գործնական քայլեր լինեն:

«Հաշվի առնելով ռազմական արտահանումների և Էրդողանի նման ավտորիտար լիդերների նկատմամբ ունեցած սերը, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, արձագանքելու է որոշ պատժիչ միջոցներով, որոնցից ամենածանրը կլինի F-35- ի հետ կապված աշխատանքները դադարեցնելու որոշումը: Դա ավելի շատ մարդկանց կստիպի մտածել, թե արդյոք Թուրքիան պատկանում է ՆԱՏՕ-ին, բայց կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամները ցանկություն չունեն որևէ քայլ ձեռնարկել», – ասել է Պաշտպանության առաջնահերթությունների քաղաքականության կենտրոնի տնօրեն Բենջամին Ֆրիդմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment