Թուրքիայում ձերբակալել են ԱԳՆ 206 աշխատակիցների

Թուրքիայում ձերբակալել են ԱԳՆ 206 աշխատակիցների

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի իշխանությունների հրամանով ձերբակալվել են արտգործնախարարության 249 աշխատակիցներ՝ Միացյալ Նահանգներում հաստատված կրոնական առաջնորդի ցանցի հետ կասկածելի կապեր հաստատելու մեղադրանքով: Այս կրոնական ցանցը և դրա առաջնորդը մեղադրվում են 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: 

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի իշխանությունների հրամանով ձերբակալվել են արտգործնախարարության 249 աշխատակիցներ՝ Միացյալ Նահանգներում հաստատված կրոնական առաջնորդի ցանցի հետ կասկածելի կապեր հաստատելու մեղադրանքով: Այս կրոնական ցանցը և դրա առաջնորդը մեղադրվում են 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Երկուշաբթի երեկոյան տարբեր նահանգներում առնվազն 106 կասկածյալ արդեն ձերբակալվել էր և ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը դատախազությունը եկել է այն եզրակացության, որ նրանք ներգրավված են եղել նախարարություն մտնելու համար անցած քննություններում խարդախության մեջ:

Թուրք պաշտոնյաները բազմիցս ասել են, որ գյուլենական շարժման անդամները, որոնք նախկինում կառավարության դաշնակիցն էին, զուգահեռ պետության ներկայացուցիչներ են և հետապնդում են իրենց օրակարգը, ներառյալ ԱԳՆ-ում:

Ֆեթուլլահ Գյուլենը շարժման առաջնորդն է,  ապրում է ԱՄՆ-ում՝ աքսորի մեջ, և հերքում է այս մեղադրանքները:

Երկուշաբթի, մայրաքաղաք Անկարայում դատախազները ձերբակալել օրդեր են տվել նախարարության ներկա և նախկին աշխատակիցների համար՝ նախքան 42 նահանգներում կասկածյալների ձերբակալության գործողությունը:

Դատական աղբյուրը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ կասկածյալներից 14-ը շարունակում են ծառայել նախարարությունում, մյուսներն արդեն հեռացվել են իրենց պաշտոններից:

Ըստ դատախազների, կասկածյալները մտել են ԱԳՆ 2010- 2013 թվականներին:

Դատախազությունը հայտարարել է, որ ձերբակալության օրդերները տրվել են երբ «ապացույցներ են հայտնաբերվել գյուլենական շարժման անդամների հետ նրանց շփումների, օտար լեզվի քննությունների փորձագիտական զեկույցներում, և խմբի ղեկավարության հետ նրանց հաղորդակցվելու մասին»:

Իշխանությունները Գյուլենի ենթադրյալ հետևորդների դեմ պարբերական գործողություններ են իրականացնում 2016-ի հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

1999-ից ի վեր Գյուլենն ապրում է Փենսիլվանիայում, հերքում է հեղաշրջումը կազմակերպելու մեղադրանքները:

Ավելի քան 77,000 մարդ բանտարկվել է, 150.000 քաղծառայողներ, զինվորականներ և այլ անձինք ազատվել են աշխատանքից:

Իրավապաշտպան խմբերն ու Թուրքիայի արևմտյան դաշնակիցները մտահոգություն են հայտնել այս ճնշումների մասով՝ ասելով, որ նախագահ Էրդողանը օգտագործում է հեղաշրջման ձախողված փորձը` խառնաշփոթի և իրավիճակը խեղաթյուրելու համար:

Կառավարությունը հայտարարել է, որ անվտանգության միջոցառումները անհրաժեշտ են, քանի որ սպառնալիքը, որի առաջ կանգնած է Թուրքիան, մեծ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment