Թուրքիայում ձերբակալվել է 176 զինվորական՝ գյուլենականների հետ կասկածելի կապերի մեղադրանքով
Հոդվածի առանցքում
- Թուրքիայում ձերբակալվել են 176 զինծառայողներ, որոնք կասկածվում են գյուլենականների ցանցի հետ առնչություններ ունենալու մեջ, հայտարարել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Հենց այս ցանցին է Անկարան մեղադրում երեք տարի առաջ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Ձերբակալվածների թվում են գնդապետներ, մայորներ, կապիտաններ և 100 լեյտենանտ՝ Թուրքիայի բանակի օդուժից և նավատորմից:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայում ձերբակալվել են 176 զինծառայողներ, որոնք կասկածվում են գյուլենականների ցանցի հետ առնչություններ ունենալու մեջ, հայտարարել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Հենց այս ցանցին է Անկարան մեղադրում երեք տարի առաջ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Ձերբակալվածների թվում են գնդապետներ, մայորներ, կապիտաններ և 100 լեյտենանտ՝ Թուրքիայի բանակի օդուժից և նավատորմից:
Անկարան հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձի հետևում ԱՄՆ-ում հաստատված կորնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է: Նա հերքել է իր ներգրավվածությունը:
Հեղաշրջման փորձից 3 տարի անց ձերբակալված է ավելի քան 77 հազար մարդ և ավելի քան 150000 քաղծառայողներ ու զինվորականներ ազատվել են աշխատանքից:
Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն ու իրավապաշտպան խմբերը քննադատել են ճնշումների այս ծավալները `ասելով, որ նախագահ Թայիփ Էրդողանը օգտագործում է հեղաշրջման փորձը որպես պատրվակ:
Անկարան համաձայն չէ և պնդում է, որ ճնշումն երը Թուրքիայում գյուլենականների ցանցը վերացնելու նպատակով են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ