Թուրքիան տնտեսական հետընթաց է գրանցում

Թուրքիան տնտեսական հետընթաց է գրանցում

Հոդվածի առանցքում

  • Թուրքական լիրան դոլարի համեմատ արժեզրկվել է 30%՝ ներմուծումները դարձնելով մեկ երրորդով ավելի թանկ: Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները՝ փոխառությունները դարձնելով ավելի թանկ: Արդյունքում տուժել է մեքենաների ու բնակարանների վաճառքը, արդյունաբերական արտադրանքը: Վերջին եռամսյակի տվյալներով՝ տնտեսական աճը կազմել է 2.6%, սա 2009թ.-ից ի վեր գրանցված ամենադանդաղ ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշն է:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի Վիճակագրական Ինստիտուտի տվյալով՝ 2018թ.-ի 4-րդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունը նախորդի համեմատ 2.4% անկում է գրանցել:  Եվ սա տեղի է ունենում նախորդ եռամսյակի 1.6% անկման ֆոնին, որը կազմում է անկման աճի երկու քառորդը, այսինքն՝ ռեցեսիա է:

Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի հետևանքով՝ թուրքական արժույթը կտրուկ անկում ապրեց, ներմուծումներն ավելի թանկացան:

Երկու երկրները մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն, օրինակ՝ ինչպես պայքարել Իսլամական Պետության ահաբեկիչների դեմ հարևան Սիրիայում, ինչպես պատժել Թուրքիայում 2016թ.-ին ձախողված հեղաշրջման փորձի ենթադրյալ մեղավորներին, որոնք ցանկանում էին տապալել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, բացի այդ՝ Թուրքիան ծրագրում է գնել ռուսական հակահրթիռային համակարգեր: Թուրքիան նաև պահանջում է արտահանձնել Միացյալ Նահանգներում բնակվող թուրք հասարակական գործիչ, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայում դատապարտել են լրտեսության ու ահաբեկչության համար:

Թուրքական լիրան դոլարի համեմատ արժեզրկվել է 30%՝ ներմուծումները դարձնելով մեկ երրորդով ավելի թանկ: Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները՝ փոխառությունները դարձնելով ավելի թանկ: Արդյունքում տուժել է մեքենաների ու բնակարանների վաճառքը, արդյունաբերական արտադրանքը:

Վերջին եռամսյակի տվյալներով՝ տնտեսական աճը կազմել է 2.6%, սա 2009թ.-ից ի վեր գրանցված ամենադանդաղ ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշն է:

Տվյալները հրապարակվում են ընտրություններից առաջ՝ Անկարայում ու Ստամբուլում սեփական կուսակցության վերահսկողությունն ապահովելու համար՝ Էրդողանի պայքարի ֆոնին:

Գնաճն ու գործազրկության բարձր ցուցանիշն ընտրությունների նախաշեմին հիմնական խնդիրներն են: Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի խոսքով՝ վատագույնն անցյալում է, այս տարեվերջից տնտեսությունը կսկսի աճ գրանցել:

Վերլուծաբանների խոսքով՝ թեև վատագույն անկումն անցյալում է, այդուհանդերձ տնտեսական թույլ տեմպն այս տարի դեռ կպահպանվի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment