Թուրքիան հրթիռների գործարքի շուրջ լուրջ շահարկումների է գնալու

Թուրքիան հրթիռների գործարքի շուրջ լուրջ շահարկումների է գնալու

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի անդամներին լուրջ անհանգստացրել է Չինաստանի հետ Թուրքիայի հնարավոր բազմամիլիոնանոց հրթիռային պայմանագիրը` չնայած այս երկարատև սագան դեռ հեռու է ավարտին հասնելուց, և Անկարան, հնարավոր է, ընդամենը շահարկում է այս խաղաքարտը՝ առավել հաջող գործարքի համար:
  • Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի՝ պառլամենտական հանձնաժողովին գրավոր պատասխանը ենթադրությունների առիթ է, որ CPMIEC-ը հաղթող է դարձել՝ չնշելով, որ մրցակիցներից նոր պաշտոնական առաջարկություն է ստացվել, և նրանց համակարգը կարող է կիրառվել առանց ՆԱՏՕ-ի համակարգերի հետ ինտեգրման:
  • ՆԱՏՕ-ն շեշտում է այն փաստը, որ միության միջև հակահրթիռային պաշտպանության համակարգերը պետք է համատեղելի լինեն, և կոչ է անում Թուրքիային՝ հաշվի առնել այդ հանգամանքը: «Յուրաքանչյուր պետություն պետք է որոշի, թե ինչպիսի ռազմական կարողություններ է ձեռք բերում»,- France-Presse-ին նշել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
  • «Չինաստանը բավականին ուժեղ թեկնածու է և մյուս առաջարկ ներկայացնողների համեմատությամբ առավել նպաստավոր դերում է»,- նշել է թուրքական կառավարության պաշտոնյան՝ նշելով, որ Չինաստանը կես գին է առաջարկել և տեխնոլոգիաների փոխանակում:
  • Թուրքիային հազիվ թե ողջունեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները, եթե վերջինս ընտրի չինական կազմակերպությունը, որը վերջին 2 տասնամյակների ընթացքում տուժել է ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում՝ մեղադրվելով այն բանում, որ հաշվի չառնելով սահմանված արգելքը, հրթիռային տեխնոլոգիաներ է վաճառել Իրանին և Սիրիային:
  • Թուրքիան այս գործարքը կօգտագործի որպես խաղաքարտ՝ կանխելու համար Արևմուտքի՝ սպանությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու ճնշումները և կոշտ դիրքորոշում կընդունի այս կարևոր հարցում:

Ուշադրությանն արժանի

ՆԱՏՕ-ի  անդամներին լուրջ անհանգստացրել է Չինաստանի հետ Թուրքիայի հնարավոր բազմամիլիոնանոց հրթիռային պայմանագիրը` չնայած այս երկարատև սագան դեռ հեռու է ավարտին հասնելուց, և Անկարան, հնարավոր է, ընդամենը շահարկում է այս խաղաքարտը՝ առավել հաջող գործարքի համար:

Թուրքիան, որը  ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական անդամն է,  2013 թվականին բանակցություններ է սկսել Չինաստանի Machinery Export-Import Corporation (CPMIEC)-ի հետ՝ իր առաջին հակահրթիռային համակարգի շուրջ, որի արժեքը 3.4  միլիարդ դոլար է (3 միլիարդ եվրո):

Ֆրանս-իտալական Eurosam  կոնսորցիումը և ամերիկյան Raytheon-ը ևս առաջարկներ են ներկայացրել, սակայն թուրք պաշտոնյաների մի քանի հայտարարություններից ակնհայտ է դառնում,  որ չինական առաջարկը ամենաընդունելին է: Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի՝ պառլամենտական հանձնաժողովին գրավոր պատասխանը ենթադրությունների առիթ է, որ CPMIEC-ը հաղթող է դարձել՝ չնշելով, որ մրցակիցներից նոր պաշտոնական առաջարկություն է ստացվել, և նրանց համակարգը կարող է կիրառվել առանց ՆԱՏՕ-ի համակարգերի հետ ինտեգրման:

Այնուամենայնիվ, լուրջ մտավախություններ կան CPMIEC-ի  և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի համատեղելիության վերաբերյալ, ինչպես նաև առկա են ռազմավարական մտահոգություններ այն մասին, որ ռազմական միության հիմնական անդամներից մեկը մտադիր է նման խոշոր գործարք կնքել կոմունիստների կողմից ղեկավարվող Չինաստանի հետ:

Այլ պաշտոնյաներ նշում են, որ բանակցությունները շարունակվելու են բոլոր հնարավոր թեկնածուների հետ:

«Սա կատարված գործարք չէ»,- նշում է Բրյուսելում Քարնեգիի համալսարանի հրավիրված  մասնագետ Սինան Ուլգենը: «Միանշանակ սխալ է ենթադրել, թե Թուրքիան վերջնականապես որոշել է հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերել միայն Չինաստանից: Ամերիկյան և եվրոպական կազմակերպությունները ևս դեռ խաղի մեջ են»,- նշել է նա France-Presse-ին տրված հարցազրույցում:

Անկարայի TEPAV վերլուծական կենտրոնի անվտանգության հարցերով  փորձագետ Նիհատ Ալի Օզջանը նշել է, որ Թուրքիան արել է ամեն ինչ՝ ապահովելու համար հաջող գործարքի կնքումը, դրա համար էլ առաջ է քաշել չինական առաջարկը: «Բանակցությունները շարունակվում են: Մենք խոսում ենք շահավետ գործարքի մասին»,-ասել է նա: «Իմ կարծիքով նախընտրելիների տեղում են ոչ թե չինական, այլ եվրոպական և ամերիկյան առաջարկները»:

«Ներդաշնակությունը կարևոր է»

ՆԱՏՕ-ն շեշտում է այն փաստը, որ միության միջև հակահրթիռային պաշտպանության համակարգերը պետք է համատեղելի լինեն, և կոչ է անում Թուրքիային՝ հաշվի առնել այդ հանգամանքը: «Յուրաքանչյուր պետություն պետք է որոշի, թե ինչպիսի ռազմական կարողություններ է ձեռք բերում»,- France-Presse-ին նշել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

«Մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ են որոշել մեր թուրքական դաշնակիցները և արդյո՞ք նրանց որոշումը վերջնական է»,- ասել է պաշտոնյան: «ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ դաշնակիցների ձեռք բերած հնարավորությունները կարողանան համատեղվել»:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը պնդում է, որ Թուրքիան պետք է իր հակահրթիռային պաշտպանության համակարգը ներդաշնակեցնի և ինտեգրի ՆԱՏՕ-ի ենթակառույցների հետ:

Սակայն վերլուծաբան Ուլգենը նշել է, որ եթե չինական համակարգը համատեղվի Թուրքիայի ազգային անվտանգության համակարգի հետ, համատեղելիության հետ կապված խնդիրների պատճառով դա կլինի «մասնակի կույր» համակարգ: «Ինչպե՞ս կարող  եք ակնկալել, որ Արևելյան Թուրքիայի Կուրեջիկում  ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն համակարգը կարող է լիարժեք աշխատել ենթադրյալ չինական համակարգի հետ, որը ինտեգրվել է Թուրքիայի պաշտպանության ճարտարապետության մեջ»,- ասել է Ուլգենը: «Դա պարադոքս կլինի»:

Պարադոքսալ չէ այն է, որ չինացիները բավականին շահավետ պայմաններ են առաջարկում, ներառյալ համատեղ արտադրանքը, ինչը ցանկացած գործարքի կարևորագույն տարրն է, քանի որ Թուրքիան ցանկանում է կերտել իր սեփական հեռահար հակաօդային պաշտպանության ու հակահրթիռային համակարգերը՝ թշնամական օդանավերին և հրթիռներին դիմակայելու համար:

«Չինաստանը բավականին ուժեղ թեկնածու է և մյուս առաջարկ ներկայացնողների համեմատությամբ առավել նպաստավոր դերում է»,- նշել է թուրքական կառավարության պաշտոնյան՝ նշելով, որ Չինաստանը  կես գին է առաջարկել և տեխնոլոգիաների փոխանակում:

Խնդիրը կարևոր նշանակություն է ստանում նաև այն պատճառով, որ ավելանում են երկրի հետագա կողմնորոշման հետ կապված մտահոգությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, քանի որ լարվածություն է առաջանում Արևմուտքի հետ, որի հետ Թուրքիան պատմականորեն ուժեղ կապեր է ունեցել:

Թուրքիային հազիվ թե ողջունեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները, եթե վերջինս ընտրի չինական կազմակերպությունը, որը վերջին 2 տասնամյակների ընթացքում տուժել է ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում՝ մեղադրվելով այն բանում, որ հաշվի չառնելով սահմանված արգելքը, հրթիռային տեխնոլոգիաներ է վաճառել Իրանին և Սիրիային:

Թուրքիայում  ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնյաները France-Presse-ին նշում են, որ պետք է «չշահարկել Չինաստանի առաջարկի կարգավիճակը, այլ հասկանալ, որ ընտրության գործընթացը շարունակվում է»:

Ստվերելով տարելիցը

Մեկնաբանները Թուրքիային նախ խորհուրդ են տվել չընտրել պայմանագրի հաղթողին նախքան ապրիլի 24-ը՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի զանգվածային կոտորածների  100-ամյակը:

Թուրքիան այս գործարքը կօգտագործի որպես խաղաքարտ՝ կանխելու համար Արևմուտքի՝ սպանությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու ճնշումները  և կոշտ դիրքորոշում կընդունի այս կարևոր հարցում: Օզջանը նշում է, որ Թուրքիան փորձում է ապահովել ոչ միայն առևտրական, այլ նաև քաղաքական առումով լավագույն գործարքը:

2012 թվականին Ֆրանսիան զայրացրել էր Թուրքիային վիճելի օրինագծի առաջքաշմամբ, որի համաձայն, Հայոց Ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվեր, ինչն հարկադրեց Անկարային՝ կասեցնել Փարիզի հետ ռազմական և քաղաքական համագործակցությունը: Այս օրինագիծը ավելի ուշ կասեցվել էր Ֆրանսիայի Գերագույն Սահմանադրական դատարանի կողմից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment