Արժույթի սպեկուլյանտների դեմ Էրդողանի պայքարը կարող է լուրջ ալիքային ազդեցություն ունենալ

Արժույթի սպեկուլյանտների դեմ Էրդողանի պայքարը կարող է լուրջ ալիքային ազդեցություն ունենալ

Հոդվածի առանցքում

  • Արժույթի սպեկուլյանտների դեմ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայքարը դասական պիրրական հաղթանակ է: Չորեքշաբթի ինքնակոչ ուժեղ ղեկավարի վճռականության ցուցադրումը կանգնեցրեց ներդրողներին լիրան դատարկելուց, իհարկե, պատճառելով կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով հսկայական ծախսեր: Կասկածից վեր է, որ Թուրքիան կորուստներ կունենա: Կասկած է առաջացնում այն, թե որքան ծանր կլինի վնասը և արդյոք դրա հետևանքները կզգացվեն մեկ այլ տեղ: Նայելով գլոբալ տնտեսության փխրուն վիճակին, դրա համար բոլոր հնարավորությունները կան:

Ուշադրությանն արժանի

 

Արժույթի սպեկուլյանտների դեմ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայքարը դասական պիրրական հաղթանակ է: Չորեքշաբթի ինքնակոչ ուժեղ ղեկավարի վճռականության ցուցադրումը կանգնեցրեց ներդրողներին լիրան դատարկելուց, իհարկե, պատճառելով կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով հսկայական ծախսեր: Կասկածից վեր է, որ Թուրքիան կորուստներ կունենա: Կասկած է առաջացնում այն, թե որքան ծանր կլինի վնասը և արդյոք դրա հետևանքները կզգացվեն մեկ այլ տեղ: Նայելով գլոբալ տնտեսության փխրուն վիճակին, դրա համար բոլոր հնարավորությունները կան:

Էրդողանն այս շաբաթ կարևոր տեղական ընտրություններ է անցկացնում այն ժամանակ, երբ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում: Աջակցություն ստանալու ակնկալիքով անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը դատապարտեց Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի հսկողությունը ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը, սակայն այդ տպավորիչ քայլի նպատակն էր  համոզել օտարերկրյա ներդրողներին, որ Անկարան Վաշինգտոնի հետ բախման մեջ է: Լիրան կտրուկ ընկավ:

Էրդողանի պատասխանն էր կանգնեցնել սպեկուլյանտներին, կանխելու արտասահմանյան բանկերի մուտքը լիրա: Սա կասեցրեց արժույթի հետ աշխատանքը, բայց որոշ կորուստներով. ավելացան փոխառության ծախսերը, ինչպես նաև դեֆոլտից՝ թուրքական պարտքի ապահովագրման ծախսերը: Ֆոնդային շուկան ընկավ 6% -ով՝ երեք տարվա ընթացքում ամենավատ օրը:

Նախատեսվում է վերացնել սահմանափակումները շաբաթավերջին կայանալիք ընտրությունների ավարտից հետո, բայց վնասն արդեն հասցվել է: Թուրքիան հույսը դնում է օտարերկրյա ներդրողներին`ընթացիկ հաշիվների դեֆիցիտը ֆինանսավորելու համար, այդ պատճառով մատերն այրելը ամենախելացի երկարաժամկետ ռազմավարությունը չէ: Տոկոսադրույքները կշարունակեն ավելի երկար բարձր մնալ, խորացնելով անկումը, դանդաղեցնելով վերականգնման տեմպը: Չի կարելի բացառել լիրայի տենդի ամբողջական պայթյունը:

Ֆինանսական շուկաներում ենթադրում են, որ Թուրքիայի վրա ալիքային ազդեցություններ չեն լինի: Դա այն է, ինչ շուկաները միշտ ասում են: Սակայն գլոբալ տնտեսությունը դանդաղում է, կենտրոնական բանկերը հետաձգել են տոկոսադրույքների բարձրացումը, ներդրողները պատրաստ են ընդունել բացասական եկամուտները գերմանական պարտատոմսերն ապահովելու համար և ամերիկյան 10 տարվա պարտատոմսի եկամտաբերությունը ցածր է եռամսյա պարտատոմսից: Անցյալում դա մոտ ապագայում անկման ազդանշան էր: Երբեմն բավական է մի կայծ և Թուրքիան կարող է դա հեշտությամբ ապահովել:

Բրեքսիթի մռայլությանը կասկածելու պատճառները

Բրեքսիթի մռայլությունը ընկերություններից անցնում է սպառողներին: Ազգային վիճակագրության գրասենյակի վերջին վստահելի տվյալները վկայում են, որ 2019 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ֆիզիկական անձինք շարունակել են գումար ծախսել, սակայն ըստ CBI-ի կատարած ամսական հետազոտության, այդ տրամադրությունը զգացվում էր մարտ ամսին:

Հաշվի առնելով Վեսթմինստրում փակուղային վիճակը և մոտեցող Արմագեդոնի մասին ամենօրյա զգուշացումները, բոլորովին զարմանալի չէր լինի, եթե սպառողները սկսեին սահմանափակել իրենց ծախսերը: Այնուամենայնիվ, հիմքեր կան կասկածելու, որ գործերն այնքան մռայլ են, ինչքան CBI-ի հարցումն էր ներկայացրել:

Սկսենք նրանից, որ Մեծ Բրիտանիան զբաղվածության ռեկորդային ցուցանիշ ունի. ամենացածր գործազուրկությունը 1970-ականների կեսերից, աշխատավարձն էլ աճում է ավելի արագ, քան գները: Այդ գործոնները, հավանաբար, ավելի շատ ազդեցություն են ունենում ծախսերի կառուցվածքի վրա, քան Բրեքսիթը:

Ավելին, մինչ մանրածախ առևտրով զբաղվողները հաղորդում էին, որ մեկ տարի առաջ վաճառքը նվազեց, քանի որ Զատկի և Մայրերի Կիրակին անցյալ տարի ավելի շուտ եղավ, բայց դա խթանեց մարտի ծախսերը: Տարվա ընթացքում վաճառքը փաստորեն ավելի մեծ էր մարտին, քան փետրվարին, հասնելով 10-ամսյա մակարդակին:

ԱՄՆ-Չինաստան առևտուր. վաղաժամ լավատեսություն?

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունները վերսկսվում են այս շաբաթ Պեկինում և ԱՄՆ-ի ամսական առևտրի դեֆիցիտի անսպասելի կտրուկ անկման մասին լուրը հայտնվել է հարմար պահի: Պատճառներից մեկը, թե ինչու են  Wall Street-ում բաժնետոմսերն աճում տարեսկզբից, նշանակում է, որ Սպիտակ տունը շահագրգռված է կնքել գործարք, և ԱՄՆ-ի առևտրի փոքր դեֆիցիտը կօգնի Թրամփին ավելի մեղմ գիծ ընդունել:

Այս բոլորը վաղաժամ են թվում: Քիչ հավանական է, որ Թրամփի վրա ազդեն մեկ ամսվա թվերը, հատկապես, որ դրանք պտտվելու հակում ունեն: Չեն եղել նաև իրական ապացույցներ, որ փոքր դեֆիցիտը եղել է այն բանի արդյունքը, որ Չինաստանը բացել է իր շուկաները ԱՄՆ ապրանքների համար պաշտպանական ճնշման ներքո: Դեֆիցիտը կրճատվել է ներմուծումների կտրուկ անկման պատճառով, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ տնտեսությունը դանդաղում է: Արդյոք դա Թրամփին ավելի մեղմ կդարձնի?: Քիչ հավանական է թվում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment