Մարտին Թուրքիայում գնաճը հասել է եռամսյակի առավելագույն ցուցանիշին

Մարտին Թուրքիայում գնաճը հասել է եռամսյակի առավելագույն ցուցանիշին

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայում գնաճը մարտին հասել է եռամսյակի ամենաբարձր ցուցանիշին, սննդամթերքը թանկացել է, արժույթը` թուլացել` նվազեցնելով տոկոսադրույքները պակասեցնելու և տնտեսական աճ ապահովելու կենտրոնական բանկի հույսերը: Սպառողական գների ինդեքսը փետրվարին 7.55% էր, մարտին հասել է 7.61%-ի: Այս մասին ուրբաթ հայտարարել է պետական վիճակագրական ծառայությունը:
  • «Գնաճը պետք է որ տարվա առաջին 4 ամիսներին նվազեր, փետրվարին և մարտին տեղի ունեցածը չարդարացրեց սպասումները», - ասում է Ստամբուլի Finansbank AS-ի տնտեսագետ Գյոքչե Ջելիքը. «Գնաճի ներկա վիճակը հեռու է Թուրքիայի կենտրոնական բանկի` տոկոսադրույքները շարունակ իջեցնելու քաղաքականության տրամաբանությունից»:
  • Ֆինանսների նախարար Մեհմեթ Սիմսեքը ուրբաթ NTV լրատվական ալիքին տված հարցազրույցում ասել է, որ գնաճի ոչ բարի միտումը պայմանավորված է սննդամթերքի բարձր գներով, բայց ավելացրել է, որ նավթի ցածր գները կարող են որոշ չափով հետաձգել տնտեսության զարգացումը:
  • Գնաճի սպասումները նույնպես վատթարացել են: Գործարարները, կենտրոնական բանկի հետազոտություններից ելնելով, տարեվերջյան գնաճային ցուցանիշներ էին կանխատեսում 6.77%- 6.98%-ի սահմաններում:

Ուշադրությանն արժանի

Սննդամթերքի գնի կտրուկ աճը և թուլացող արժույթը խաթարել է տոկոսադրույքների կրճատման հույսը:

Թուրքիայում գնաճը մարտին հասել է եռամսյակի ամենաբարձր ցուցանիշին, սննդամթերքը թանկացել է, արժույթը` թուլացել` նվազեցնելով տոկոսադրույքները պակասեցնելու և տնտեսական աճ ապահովելու  կենտրոնական բանկի հույսերը:

Սպառողական գների ինդեքսը փետրվարին 7.55% էր, մարտին հասել է 7.61%-ի: Այս մասին ուրբաթ հայտարարել է պետական վիճակագրական ծառայությունը:

The Wall Street Journal-ը կանխատեսել էր, որ այն կնվազի մինչև 7.3%, Թուրքիայի կառավարությունն էլ հույս ուներ, որ այն ավելի ցածր կլիներ: Անցած տարվա երաշտը դեռ զգացվում է սննդամթերքի գների վրա` մարտին թանկանալով 14%-ով և դոմինոյի էֆեկտով այս տարվա ընթացքում դոլարի նկատմամբ 11%-ով արժեզրկելով թուրքական լիրան: Թուրքիան 2015-ին նույնպես կարող է չափահովել նախատեսվող 5% գնաճ:

Թուրքիայի կենտրոնական բանկը, իրականացնելով գնաճի զսպման քաղաքականություն, կառավարությանը հնարավորություն է ընձեռում ավելացնել 800 միլիարդանոց տնտեսության աճը, մինչդեռ Թուրքիան գործ ունի ֆինանսական անկայունության հետ, քանի որ ներդրողները դուրս են եկել զարգացող շուկաներ` այս տարի ԱՄՆ դաշնային պահուստների կողմից տոկոսադրույքների բարձրացմանը սպասելով:

«Գնաճը պետք է որ տարվա առաջին 4 ամիսներին նվազեր, փետրվարին և մարտին տեղի ունեցածը չարդարացրեց սպասումները», – ասում է Ստամբուլի Finansbank AS-ի տնտեսագետ Գյոքչե Ջելիքը. «Գնաճի ներկա վիճակը հեռու է Թուրքիայի կենտրոնական բանկի` տոկոսադրույքները շարունակ իջեցնելու քաղաքականության տրամաբանությունից»:

Շուկայում տոկոսադրույքների իջեցման մարող հույսերին զուգահեռ  պարտատոմսերի եկամտաբերությունը 2 տարվա ընթացքում աճել է` 8.7%-ից հասնելով 8.82%-ի: Լիրան ավելացրեց կորուստները` դոլարի համեմատ արժեզրկվելով 0.5%-ով: Ֆինանսների նախարար Մեհմեթ Սիմսեքը ուրբաթ NTV լրատվական ալիքին տված հարցազրույցում ասել է, որ գնաճի ոչ բարի միտումը պայմանավորված է սննդամթերքի բարձր գներով, բայց ավելացրել է, որ նավթի ցածր գները կարող են որոշ չափով հետաձգել տնտեսության զարգացումը:

Իրոք, հիմնական գնաճը, որը չի ներառում ալկոհոլի և ծխախոտի բարձր հարկերը, ինչպես նաև սնունդը, խմիչքն ու ոսկին, մարտին հասել է մոտ 0.7%-ի` չնայած անցել է նախատեսված գնաճային ցուցանիշը:

Սիմսեկն ասել է. «Հիմնական գնաճի կարգավորումը շարունակվում է, սա կարևոր է: Կենտրոնական բանկը կարող է վերանայել տոկոսադրույքների մակարդակը, եթե գնաճի սպասումները լավ մտածված լինեն, քաղաքականություն հանդեպ վստահությունն էլ կամրանա»:

Թուրքիայի կենտրոնական բանկը մարտին կայուն դիրքերում է պահել տոկոսադրույքները` կանգնեցնելով դոլարի նկատմամբ լիրայի ռեկորդային անկումից հետո երկամսյա թուլացման միտումը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի և կենտրոնական բանկի նախագահ Էրդոմ Բասջիի հանդիպումը նույնպես օգնեց մեղմել քաղաքականություն իրականացնողների նկատմամբ կառավարական ճնշումները, որոնք տեղի էին ունենում, քանի որ տոկոսադրույքները չէին իջնում բավականաչափ արագությամբ ներդրումներ և աճ ապահովելու համար, իսկ առջևում` հունիսին, խորհրդարանական ընտրություններն են:

Որոշ տնտեսագետներ կարծում են, որ գնաճի անկումը կարող է խրախուսել Բասջիին վերանայել տոկոսադրույքները: Բայց վերլուծաբանների մեծամասնությունը զգուշացրել է կենտրոնական բանկին չկատարել քայլեր, որոնք կխաթարեն հավատը և կհանգեցնեն արժույթի տատանումների: Դա կարող է լինել ժամանակից շուտ տոկոսադրույքները վերանայելու դեպքում:

Գնաճի սպասումները նույնպես վատթարացել են: Գործարարները, կենտրոնական բանկի հետազոտություններից ելնելով, տարեվերջյան գնաճային ցուցանիշներ էին կանխատեսում 6.77%- 6.98%-ի սահմաններում:

«Կառավարության ներկայացուցիչները լռել են մարտին տոկոսադրույքների պահպանման մասին բանկի որոշումից հետո, ինչը լավ նշան է: Տեսնենք` արդյոք նրանք կարող են պահպանել լռությունը», – ասում է Brown Brothers Harriman & Co-ի արժութային փորձագետը` հավելելով. «Եթե նույնիսկ կենտրոնական բանկը իջեցնի ցուցանիշները ապրիլի 22-ին, երբ սպասվում է քաղաքականությունը որոշողների հաջորդ հանդիպումը, մենք չենք կարծում, որ շուկաները կարձագանքեն գնաճի ցուցանիշներին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment