Թուրքիան շարունակում է խոսել Ռուսաստանի հետ Ս-500-ներ արտադրելու մասին

Թուրքիան շարունակում է խոսել Ռուսաստանի հետ Ս-500-ներ արտադրելու մասին

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է Ռուսաստանի հետ Ս-400-ների գործարքը հետ քայլ չի անի: Թուրքիայի ղեկավարը նաև ակնարկել է Ռուսաստանի հետ Ս-500 համակարգի ստեղծման մասին: Դա կդառնա զարգացող թուրք-ռուսական դաշինքի հիմնական տարրը, և հավելյալ ապացույց, որ Անկարայն հեռանում է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է Ռուսաստանի հետ Ս-400-ների գործարքը հետ քայլ չի անի: Թուրքիայի ղեկավարը նաև ակնարկել է Ռուսաստանի հետ Ս-500 համակարգի ստեղծման մասին: Դա կդառնա զարգացող թուրք-ռուսական դաշինքի հիմնական տարրը, և հավելյալ ապացույց, որ Անկարայն հեռանում է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից:

Թուրքիան նախկինում հիշատակել է խորհրդավոր Ս-500 համակարգերի մասին: 2018-ի հունիսին Իրանում Press TV հեռուստաընկերությունը տված հարցազրույցում Էրդողանը  նշել է, որ Ռուսաստանին առաջարկել է համատեղ արտադրել «նոր սերնդի Ս-500 հրթիռային պաշտպանության համակարգ»: Անադոլի լրատվական գործակալությունը մարտին գրեց, որ համակարգը ուսումնասիրվել է՝ ընդգծելով, որ այն «համարվում է ավելի առաջադեմ»:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ ռուս սպաները պատրաստվում էին օգտագործել համակարգը, որը, ինչպես սպասվում է, պետք է լինի «Ռուսաստանի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգի ինտեգրացիայի հիմքը»: Զեկույցում նշվել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով,Ս-500-ը համալրված է հրթիռներով, որոնք կարող են խոցել ինքնաթիռներ, անօդաչուներ և բալիստիկ հրթիռներ:

Սակայն ՏԱՍՍ-ը տարօրինակ կերպով ապավինում է արևմտյան լրատվամիջոցների հայտարարություններին՝ մեջբերելով, որ այն կարող է հարված հասցնել 481 կմ հեռավորության վրա: Համակարգը պետք է պատրաստ լինի մինչև 2020 թվականը: ՏԱՍՍ-ը նաև տեղեկացրել է, որ Թուրքիան ցանկանում է համակարգը արտադրել Ռուսաստանի հետ:

Մոսկվայի հետ պաշտպանական համագործակցության հետագա քայլերի մասին Անկարայի որոշումը ևս մեկ խոչընդոտ կլինի ամերիկա-թուրքական հարաբերությունների համար: Ս-400-ների գործարքը արդեն ճգնաժամ է առաջացրել: Նախկինում Թուրքիան դերակատարում էր ունեցել ԱՄՆ-ի F-35 կործանիչների արտադրման գործում, սակայն Ս-400-ի ձեռքբերումը Վաշինգտոնում մտահոգություններ է առաջացրել: Էրդողանն պնդել է, որ Թուրքիան, ի վերջո, կստանա F-35-երը ևս:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment