Արդյոք Թուրքիան Սիրիա տանող «ջիհադիստների մայրուղի» է , թե դա թեթև բզզոց է
Հոդվածի առանցքում
- Եվրոպայում և ԱՄՆ-ում մանրամասն ուսումնասիրում են ԶԼՄ-ների քննադատական հոդվածները, որոնք վերաբերում են Թուրքիայով անցնող ջիհադիստների արահետին, ինչպես նաև այդ հոսքը կասեցնելուց Թուրքիայի հրաժարվելուն: Ըստ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի վերջին տվյալների, ավելի քան 20,000 կամավորներ 90 երկրներից մեկնել են Սիրիա միանալու իսլամական պետությանը կամ ահաբեկչական այլ խմբերին:
- Արևմուտքի ճնշումն ու մեծացող անվտանգության մտահոգությունները երկրին ստիպել են փոխել ռազմավարությունը, կայուն ստուգումներ անցկացնել Սիրիայի հետ սահմանային անցակետերում և նույնիսկ փակել դրանք: Թուրքիան նաև գովազդում է օտարերկրյա ջիհադիստների ձերբակալությունները, ցուցադրելու նոր հաստատած խոստումը:
- Մարտին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեցին Լոնդոնի երեք դպրոցական աղջիկներն ու սուդանական ծագմամբ ինը բրիտանացի բժշկական ուսանողներն ու բժիշկները: Երկու խմբերն էլ Թուրքիայով մտադիր էին անցնել Սիրիա, Իսլամական պետության հսկողության տակ գտնվող տարածք: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ աղջիկների մասին հետախուզական տեղեկությունները շատ ուշ են ստացել:
- Թուրքիայի միջազգային օդանավակայաններում հաճախակի են դառնում համատեղ հետախուզական աշխատանքների վրա հիմնված պատասխան քայլերը կամ արտահանումները: Բայց Սիրիայի և իսլամական պետության հարցում հետախուզական տեղեկությունների փոխանակումն ու համաձայնության հասնելը մնում է որպես ընդգրկուն մարտահրավեր:
- 2014 -ին Թուրքիան անվտանգության կենտրոններ է ստեղծել օդանավակայաններում և ավտոբուսի կանգառներում, վերջերս նաև նավահանգիստներում, քանի որ օտարերկրյա զինյալները փոխում են իրենց երթուղիները, նավով ճանապարհորդում են Կիրոսից ու Հունաստանից:
- Այդուհանդերձ, Թուրքիայի պաշտոնյաներն այն կարծիքին են, որ արևմտյան երկրները, որոնք Թուրքիայից պահանջում են զսպել միգրացիան, պետք է աջակցեն սիրիացի փախստականների վերաբնակեցման ու սահմանների ամրապնդման հարցերում:
- 2012 -ին, Թուրքիան ենթադրում էր, որ նախագահ Ասադի անկումը արագ կկատարվի և Սիրիայի փախստականների մեծ մասը, ի վերջո, կվերադառնա հայրենիք: «Այսօրվա քաղաքականությունը զգալիորեն տարբերվում է 2012-ի քաղաքականությունից», ասում է նա: Այսօր խնդիրները լրիվ տարբեր են»:
Ուշադրությանն արժանի
Ստամբուլ, Թուրքիա – Թուրքիան այնպիսի համբավ է ձեռք բերել, որը նրան դուր չի գալիս: Հարևան Սիրիայում և Իրաքում իսլամական պետության ու այլ ծայրահեղական խմբերի սկտիվացման պատճառով երկիրը ստացել է «ջիհադիստների մայրուղի» անունը, քանի որ այդ տարածքով անցնում են կոփված զինյալներն ու միամիտ երիտասարդները, որոնք գայթակղվում են պատերազմով և իսլամական ուտոպիայով:
Եվրոպայում և ԱՄՆ-ում մանրամասն ուսումնասիրում են ԶԼՄ-ների քննադատական հոդվածները, որոնք վերաբերում են Թուրքիայով անցնող ջիհադիստների արահետին, ինչպես նաև այդ հոսքը կասեցնելուց Թուրքիայի հրաժարվելուն:
Ըստ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի վերջին տվյալների, ավելի քան 20,000 կամավորներ 90 երկրներից մեկնել են Սիրիա միանալու իսլամական պետությանը կամ ահաբեկչական այլ խմբերին: Նրանց մեծ մասն անցնում է Թուրքիայով, քանի որ այն սահման ունի Եվրոպական Միության հետ և ոչ վիզային ճանապարհորդություն է առաջարկում 69 երկրների քաղաքացիներին:
Վերլուծաբանների բնորոշմամբ, Անկարան նուրբ սահմանային քաղաքականություն է վարում` հավասարակշռելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ թշնամանքը և փախստականների հետ ճիշտ վարվելու քաղաքականությունը, միաժամանակ երկրի ներսում խուսափում է հարձակումներից և քրդական անկարգություններից: Թուրքիան հույսը դրել է օտարերկրյա զինյալների վրա, որոնք խթանում են սիրիական ընդդիմությանը և ի սկզբանե աչք է փակել նրանց գործունեության վրա:
Բայց հիմա, Արևմուտքի ճնշումն ու մեծացող անվտանգության մտահոգությունները երկրին ստիպել են փոխել ռազմավարությունը, կայուն ստուգումներ անցկացնել Սիրիայի հետ սահմանային անցակետերում և նույնիսկ փակել դրանք: Թուրքիան նաև գովազդում է օտարերկրյա ջիհադիստների ձերբակալությունները, ցուցադրելու նոր հաստատած խոստումը:
Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի` ինը, և Ֆրանսիայի՝ մեկ, քաղաքացիներ ձերբակալվել են Թուրքիայի հարավում, երբ փորձել են թափանցել Սիրիա, միանալու ռազմատենչ խմբին, նշում է Anadolu News գործակալությունը: Թուրք պաշտոնյաները պնդում են, որ եվրոպական երկրների ու Թուրքիայի միջև համատեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել կամ արգելել պոտենցիալ ջիհադիստների հեռացումն իրենց երկրից կամ ժամանակին տեղեկացնել նրանց տեղաշարժի մասին հետախուզական տվյալները:
Մարտին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեցին Լոնդոնի երեք դպրոցական աղջիկներն ու սուդանական ծագմամբ ինը բրիտանացի բժշկական ուսանողներն ու բժիշկները: Երկու խմբերն էլ Թուրքիայով մտադիր էին անցնել Սիրիա, Իսլամական պետության հսկողության տակ գտնվող տարածք: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ աղջիկների մասին հետախուզական տեղեկությունները շատ ուշ են ստացել: Նրանք վայրէջք էին կատարել Ստամբուլում, ապա ճանապարհը շարունակել մեքենայով: Գործելով բրիտանական տվյալներով, Թուրքիան ժամանակին կանխեց երեք պատանիների սահմանի անցնումը:
«Արագ գործելը բավարար չէ »
Բրիտանացի պատգամավոր Քեյթ Վազը, որը ղեկավարում է ներքին անվտանգությունը, հանցագործությունն ու սահմանային քաղաքականությունը վերահսկող հանձնաժողովը, համադրել է երեք բրիտանացի դպրոցական աղջիկների հարցում արագ գործողության բացակայությունը և հակառակը`ոստիկանության արագ աշխատանքը երեք երիտասարդների անցումը կանխելու հարցում:
«Հակաահաբեկչություն, օտարերկրյա զինյալներ» զեկույցում նա նշել է. «Սա վկայում է, թե որքան կարևոր է սերտորեն աշխատել համայնքների, ընտանիքների և միջազգային գործընկերների հետ աճող սպառնալիքը լուծելու համար»: Ներքին գործերի հարցով հատուկ հանձնաժողովի զեկույցում եզրակացրել են, որ բրիտանական ոստիկանությունը պետք է աշխատի ավելի արագ և անհատի Սիրիա մեկնելու մասին տեղեկություն ստանալուց հետո այդ մասին զգուշացնի արտասահմանյան գործընկերներին և ավիաընկերություններին: «Արագ գործելը անհամարժեք է:
Երբ մարդիկ հասնում են Սիրիա, Իրաք կամ նույնիսկ Թուրքիա, արդեն շատ ուշ է»:
Թուրքիայի միջազգային օդանավակայաններում հաճախակի են դառնում համատեղ հետախուզական աշխատանքների վրա հիմնված պատասխան քայլերը կամ արտահանումները: Բայց Սիրիայի և իսլամական պետության հարցում հետախուզական տեղեկությունների փոխանակումն ու համաձայնության հասնելը մնում է որպես ընդգրկուն մարտահրավեր:
Հավանական վտանգ զբոսաշրջությանը
Թուրքիան ասում է, որ չի կարող արտաքսել կամ ձերբակալել անհատներին չունենալով հետախուզական կամ քրեական հստակ տվյալներ: Հակառակ դեպքում Թուրքիան կարող է կորցնել իր գրավչությունը որպես զբոսաշրջության վայր:
«Հիշեք, 2014 թվականին Թուրքիան 38 միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, իսկ այս տարի ակնկալում է այն հասցնել 40 միլիոնի »,-ասել է դիվանագիտության ոլորտի պաշտոնյան: Բայց պաշտոնյաները պնդում են, որ դա չի նշանակում անգործության քաղաքականություն:
Ըստ Gaziantep սահմանային կառավարման անցյալ ամիս հրապարակած տվյալների, Սիրիայի ճգնաժամի մեկնարկից հետո դատական վարույթ է իրականացվել 269 թուրքերի և 27 արտասահմանցիների, այդ թվում, ինը գերմանացիների դեմ «որոնք ահաբեկչական կազմակերպության անդամներ էին»: 2014 -ին Թուրքիան անվտանգության կենտրոններ է ստեղծել օդանավակայաններում և ավտոբուսի կանգառներում, վերջերս նաև նավահանգիստներում, քանի որ օտարերկրյա զինյալները փոխում են իրենց երթուղիները, նավով ճանապարհորդում են Կիրոսից ու Հունաստանից:
«Թուրքիան նախընտրելի երթուղի է», – ասում է դիվանագետը, չցանկանալով ներկայանալ: « Երբ օտար երկրները մեզ ուղարկում են անունների ցանկը, որոնց կասկածում են Սիրիա մեկնելու և իսլամական պետությանը միանալու մտադրության մեջ, մեր աշխատանքը շատ ավելի է հեշտանում»:
Սահմանների ֆիզիկական ամրապնդումը
Անվտանգության միջոցառումների խստացման արդյունքներն ակնհայտ են, ասել է թուրք պաշտոնյան: 2013-ին ձերբակալվել է սահմանն ապօրինաբար անցնելու փորձ արած 54000, 2014-ին 71,000 մարդ: Այս ցանկում ներառված են մոտ 1,7 միլիոն քաղաքացիներ, որոնք փախել են 2011-ին Սիրիայում բռնկված հակամարտությունից, նշում են ՄԱԿ-ի պահպանողական գործիչները:
Անցյալ տարի Թուրքիան ուժեղացրել է Սիրիայի հետ իր սահմանը, կառուցել է 200 մղոն խրամատ, 100 մղոն ցանկապատ, բարձրացրել է 13 մղոն պատ և լուսավորել է 165 մղոն տարածք, բազմապատկել հսկիչ աշտարակները: Այդուհանդերձ, Թուրքիայի պաշտոնյաներն այն կարծիքին են, որ արևմտյան երկրները, որոնք Թուրքիայից պահանջում են զսպել միգրացիան, պետք է աջակցեն սիրիացի փախստականների վերաբնակեցման ու սահմանների ամրապնդման հարցերում:
«Նրանք փոփոխություն են ուզում, բայց չեն օգնում ուժեղացնել ֆիզիկական սահմանը: Այս հարցում Թուրքիան հավասար գրծընկերոջ կարիք ունի»,-ասում է Էլիֆ Օզմենեկ Չարմիքլին, Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության վերլուծաբանը:
Փոփոխությունները սպառնալիք են ընկալվում
Թուրքիան բազմիցս ձգտել է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի ներսում, սակայն գաղափարը չի արժանացել Արևմուտքի ուշադրությանը: Սիրիայի հետ սահմանային դարպասների ինտենսիվ փակումը վկայում են, որ Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը, որի նպատակն է արձագանքել ներքին անվտանգության խնդիրներին, որոնց թվում առաջին հերթին առաջիկա ընտրությունները հանգիստ պայմաններում անցկացնելն է:
Անցյալ ամիս Թուրքիան փակել էր Սիրիայի հետ իր վերջին երկու բաց սահմանային դարպասները: Սիրիական խնդրին մոտ կանգնածները նշում են, որ դա պատասխան քայլ է Ասադի ռեժիմից սպասվող ահաբեկչական դավադրությանը և սահմանները կվերաբացվեն նոր համակարգերի հաստատման դեպքում: Խստացրած սահմանային վերահսկումը, – ասում է պարոն Չարմիկլին, ընդգծում է տարածաշրջանում հաստատված ջիհադիստներից սպասվող սպառնալիքը:
2012 -ին, Թուրքիան ենթադրում էր, որ նախագահ Ասադի անկումը արագ կկատարվի և Սիրիայի փախստականների մեծ մասը, ի վերջո, կվերադառնա հայրենիք:
«Այսօրվա քաղաքականությունը զգալիորեն տարբերվում է 2012-ի քաղաքականությունից», ասում է նա: Այսօր խնդիրները լրիվ տարբեր են»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ