Թուրքիան հիմա դրախտ է ահաբեկիչների համար

Թուրքիան հիմա դրախտ է ահաբեկիչների համար

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան նաև ապացուցել է, որ ահաբենկիչների համար հյուրընկալ երկիր է: Ապրիլին ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց վեց անձի և Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերից մեկի դեմ՝ «Իսլամական պետության» ֆինանսական փոխանցումներում իրենց դերի համար: Պատժամիջոցները ընդգծեցին, թե ինչպես են մինչև 2018-ը «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակել օգտագործել Թուրքիայի տարածքը:

Ուշադրությանն արժանի

 

2015-ին պաղեստինյան ահաբեկչական Համաս խմբավորման կողմից սպանված ամերիկացու և նրա իսրայելցի կնոջ չորս երեխաները Նյու Յորքի դատարանում հայց են ներկայացրել Թուրքիայում գործող Քուվեյթի թուրքական բանկի դեմ: Նրանք մեղադրում են բանկին Համասին օգնելու, կազմակերպության ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու մեջ: Բանկը, ամենայն հավանականությամբ, կհերքի այս մեղադրանքները:

Շարիաթի օրենքներին համապատասխան գործող բանկի բաժնետեր է նաև Թուրքիայի կառավարությունը, և դատական հայցը ներկայացնելուց երկու շաբաթ առաջ ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի հետ կապված 11 անձանց դեմ՝ Համասին և այլ ջիհադիստական խմբավորումների աջակցելու համար: Շարունակ նոր ապացույցներ են դուրս գալիս ջրի երես, որոնք ակնհայտ են դարձնում՝ Թուրքիան տարածաշրջանի վնասատուների ապաստանն է:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է կոռումպացված ռեժիմների և նրանց ապօրինի բանկիրների համար անպահով տարածք: 2012-2015-ին Թեհրանը հույսը դրել էր թուրքական բանկերի և իրանա-թուրքական ոսկու առուվաճառքի վրա և ակնկալում էր այդպես շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Դա պատմության մեջ պատժամիջոցներից խուսափելու վերջին ամենամեծ սխեման էր:

Նույն կերպ Վենեսուելայում Մադուրոյի ռեժիմը թուրքական ընկերությունների կողմից օգտագործվել է փողերի լվացման ցանցում: Սա ներառում է նաև վենեսուելական ոսկու վաճառքը: Հուլիսին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց այդ ցանցի դեմ:

Տեղեկություններ կան այն մ ասին, որ Ասադի ֆինանսական գործերով զբաղվող անձը, որի դեմ ԱՄՆ արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել, Թուրքիայում ունի ընկերությունների մեծ ցանց և դրա միջոցով Սիրիան կարողանում է շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:

Թուրքիան նաև ապացուցել է, որ ահաբենկիչների համար հյուրընկալ երկիր է: Ապրիլին ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց վեց անձի և Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերից մեկի դեմ՝ «Իսլամական պետության» ֆինանսական փոխանցումներում իրենց դերի համար: Պատժամիջոցները ընդգծեցին, թե ինչպես են մինչև 2018-ը «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակել օգտագործել Թուրքիայի տարածքը:

Հայտնի է, որ Թուրքիայի իրավապահները կուրորեն չեն տեսնում ջիհադիստներին, երկրի դատարանները մեղմ դատավճիռներ են կայացնում՝ հաճախ ազատ արձակելով նրանց մինչև դատական քննությունը կամ պայմանական վաղաժամկետով:

2013-ին Եգիպտոսից հեռանալուց հետո Մուսուլման եղբայրները նոր կառույցներ ստեղծեցին Թուրքիայում: Ի հավելումն իսլամիստական քարոզչության, շարժման հեռուստաընկերությունները եգիպտական պաշտոնյաների և օտարերկրյա քաղաքացիների դեմ մահվան սպառնալիքներ են հեռարձակում: Զարմանալիորեն, Թուրքիայի կառավարությունը պաշտպանում է Մուսուլման եղբայրների «խոսքի ազատությունը», նույնիսկ երբ Էրդողանը լռեցնում է Թուրքիայի ներքին ընդդիմությանը:

Թուրքիան հալածում և հետապնդում է այլախոհ խմբերին՝ նախանձախնդրորեն նրանց անվանելով ահաբեկիչներ, միաժամանակ թույլ տալով, որ Համասի իրական ահաբեկիչները թուրքական հողի վրա գործեն ազատորեն: 2014-ին Պաղեստինից  երեք դեռահասների առևանգման և սպանության համար պատասխանատու Համաս խմբավորման հրամանատարներից Սալեհ Արուրին այդ գործողությունը ղեկավարում էր Թուրքիայի տարածքից: ԱՄՆ-ը 2015-ի սեպտեմբերին Արուրին հայտարարեց ահաբեկիչ և նրա մասին որևէ տեղեկության համար սահմանեց պարգևավճար:

Բայց Արուրին Համասի բազմաթիվ հրամատարներից միայն մեկն է, որը գործել է Թուրքիայում: 2011-ին Համասի օպերատիվ գործողությունների տասը մասնակիցներ ժամանեցին Թուրքիա Իսրայելի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակում, բայց շատերն այնտեղ շարունակում են մնալ ակտիվ: Իմադ Ալ-Ալամին՝ Իրանում Համասի բանագնացը, որը 2003-ին ԱՄՆ կողմից հայտարարվեց ահաբեկիչ, 2014-ին բուժզննում է անցել Թուրքիայում և շարունակել է իր աշխատանքը այնտեղ մինչ առողջանալը:

Քուվեյթ Թյուրք բանկի դեմ Նյու Յորքի դատական գործընթացը կարող է զսպել  Թուրքիայի անպատժելիությունը: 2016-ին Կալիֆոռնիայում St. Francis of Assisi հասարակական կազմակերպությունը հայց էր ներկայացրել նույն այս բանկի և դրա մայր ընկերության՝ Քուվեյթի Ֆինանսների պալատի դեմ՝ «Իսլամական պետության» օգտին նվիրատվություններ ընդունելու մեղադրանքով: Դաշնային դատավորը կարճեց գործը, քանի որ հնարավոր չեղավ ապացուցել, որ ԱՄՆ-ին կամ ԱՄՆ քաղաքացու վնաս է պատճառվել:

Սրան հակառակ Նյու Յորքի դատարան ներկայացված գործն առնչվում է ԱՄՆ քաղաքացիների: Հայցվորները պնդում են նաև, որ բանկը օգտագործում է Նյու Յորքում իր բանկային հաշիվները՝ Համասի շահերի համար ԱՄՆ դոլարով փոխանցումներ կատարելու նպատակով:

Արդեն պարզ է, որ Էրդողանի Թուրքիան դարձել է ահաբեկչության ապօրինի ֆինանսավորման հարթակ: Բայց ահաբեկչության զոհ դարձած ԱՄՆ քաղաքացու և նրա ընտանիքի անդամների անունից այս նոր հայցը կարող է վերջնականապես  բարձրացնել Թուրքիայի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment