Թուրքիայի անակնկալ պատմությունն Ամերիկայում

Հոդվածի առանցքում

  • Իսլամական շովինիզմի Էրդողանի բրենդը մերժում է Աթաթուրքի կողմից ագրեսիվ ընկալվող «քրիստոնեական» գիտական ավանդույթը:
  • Էրդողանի փորձը` ներկայացնել Ամերիկայի հայտնաբերումը մուսուլմանական ձեռքբերում, իսլամը և գիտությունը անհամատեղելի են դարձնում:
  • Թուրքական և իսլամական շովինիստները Նոր Աշխարհի հայտնաբերումը ներկայացնում են որպես սեփական առավելության ապացույց:
  • Անգլերեն լեզվում հնդկահավին "the Turkey fowl" կոչելը մարքեթինգային հմուտ քայլ էր:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ հենց մուսուլմաններն են հայտնաբերել Ամերիկան, և երբ Քրիստաֆոր Կոլումբոսը հասել է Կուբա 1492 թվականին` մզկիթ է այնտեղ տեսել, որը կառուցված էր իսլամ դավանող տեղաբնակների կողմից:

Դա կարող է ապշեցուցիչ հնչել, սակայն իրականում սա շատ լավ է բնորոշում Թուրքիայի ներկայիս նախագահին, իսլամական շովինիզմը, որի հիման վրա Էրդողանը կառուցում է «Նոր Թուրքիան», որը այդքան նման չէ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարների վրա հիմնված պետությանը:

Աթաթուրքը նույնպես հնարամիտ մոտեցում ուներ պատմությանը: Ըստ նրա ստեղծած Թուրքիայի Պատմական Հասարակության` բնիկ ամերիկացիները թուրքեր էին, ոչ մուսուլման: Եվ հենց ազգությամբ թուրք ծովակալ Պիրի Ռեյսն է առաջին անգամ գծագրել Ամերիկայի առաջին քարտեզը: Կրոնական վատ անցյալը քողարկելու նպատակով ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը, աշխարհին էր ներկայացնում էթնիկ թուրքերի պատմական ձեռքբերումները:

Էրդողանի իսլամիստական դրույթները գուցե և նոր են, սակայն այս պետությունը միշտ ունեցել է տարօրինակ ավանդույթ` իրենց վերագրել ոչ արևմտյան գիտական ձեռքբերումները և ստեղծել ինքամեծարմամբ լի եվրացենտրիկ պատմություն:

Այս համատեքստում, նախագահի այս աբսուրդը կարող է դիտարկվել որպես բոլոր լուրջ գիտական ձեռքբերումների պոպուլիստական ծաղրերգություն` ձգտելով մեզ հիշեցնել մուսուլմանական աշխարհի շատ իրական լինելու, հաճախ անտեսված գիտության մեջ ներդրումներ ունենալու վերաբերյալ: Այս ամենից հետո ո՞վ կարող է պնդել, որ լոռամրգի սոուսն ավելի համեղ է, քան յոգուրտը կամ որ դա մարդկության համար առավել նպաստավոր է:

1930-ականներին լինելով Թուրքիայի ղեկավարը` Աթաթուրքը միջազգային ուշադրությունը բևեռեց պատմական տեսությունների սեփական էքսցենտրիկ վերլուծության վրա: Նա հայտարարեց, որ Ք.ա. 9-րդ դարում թուրքերը, բնիկ ամերիկացիների նման, Կենտրոնական Ասիայում ստեղծել են բարդ նստակյաց քաղաքակրթությունը, և այս վաղ շրջանի թուրքերը պահպանել են բնության սուրբ լինելը և բավականին լավ նետաձիգներ են եղել: Սակայն նրանք, ամբողջ աշխարհից առավել վաղ, գերազանց տիրապետել են նաև ինովացիոն տեխնոլոգիաների, ինչպես օրինակ մետաղամշակմանը և անասնաբուծությանը:

Աթաթուրքի կենսագրների խոսքերով թյուրքական այս ցեղերից որոշները թափառել են Ամերիկայում, մինչդեռ մյուս մասը գիտության լույս է սփռել Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դեռևս պրիմիտիվ բնակիչների վրա: Լեզվական շինծու վկայությունն օգտագործվում էր հիմնավորելու համար այն պնդումը, ըստ որի Շումերների և Խեթերի նման հնագույն քաղաքակրթությունների բնակիչներն իրականում թուրքեր են եղել:

Պատմությունը վերաշարադրելու Աթաթուրքի մեղսակիցներից էր նրա որդեգիր դուստրը` Աֆեթ Ինանը: Ստամբուլի Թոփկապի պալատի արխիվներում գտած ծովային վաղ շրջանի քարտեզներում, որտեղ պատկերված է նաև Ամերիկա մայրցամաքը, Ինանի պնդմամբ դրանք 16-րդ դարի Օսմանյան ծովակալ Պիրի Ռեիսը, գերազանցելով կոլոմբոսին և եվրպացի մյուս քարտեզագիրներին, իր մշակած տեխնիկայի միջոցով կարողացել է քարտեզի վրա պատկերել Ամերիկա մայրցամաքը: Այս քարտեզն իրոք ապշեցնող է, և անժխտելի է Օսմանյան կայսրության քարտեզագրության հմտությանը տուրք չտալը: Ինանի ազգայնական մոլեռանդությունն արտահայտվում և փորձ է արվում ապապցուցելու իր եզրակացությունն առ այն, որ «ի համեմատություն այդ շրջանի մյուս քարտեզների` Պիրի Ռեիսի ստեղծածը, անշուտ, ամենակատարյալն է և օրիգինալը»:

Այստեղից ամեն ինչ պարզ է դառնում, որ այս ամենը էթնիկ թուրքական ազգայնականության վերաբերյալ է: Ինանի ջանքերն ուղղված են նաև Օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի  մասունքների փնտրտուքին` բավականին հայտնի գանգի չափման մեթոդով ապացուցելու համար, որ Ստամբուլի հայտնի մզքիթների հանճարեղ ճարտարապետը ոչ թե հայ, այլ թուրք էր:  1939 թվականին Ինանն իր մեմուարներում անդրադարձել է կարցած ֆրանսիկան մի գրքի, որտեղ թուրքերը ներկայացված են որպես «դեղին ռասսա»:

Այս հանգամանքը խիստ անհանգստացրել էր Ինանին, ով այս հարցով դիմե էր Աթաթուրքին` հարցնելով` «Արդյո՞ք ճիշտ է թուրքերի` «երկրորդական ռասսա» լինելու եվրոպական կարծրատիպը»: Աթաթուրք պատասխանել է. «Իհարկե դա սխալ է, որն ուղղելու համար պետք է աշխատենք»:

Միչդեռ Արևմտյան պատմաբանները զարմանքով և հեգնանքով էին վերաբերվում Աթաթուրքի պահանջներին, միևնույն ժամանակ նրանք երբեմն ակնածանքով, նույնիսկ կարեկցանքով էին վերաբերվում նրա պատմության ոչ թե բովանդակությանը, այլ դրդապատճառներին: Շատերը թուրքական գիտական հզորությանը վերաբերող նրա պատմությունները դիտարկում էին որպես ազգային հպարտության և միասնության կառուցմանն ուղղված բաղկացուցիչ տարր` Արևմուտքի կողմից մեկդարյա ստորացումներից հետո:

Աթաթուրքի պատմությունները, պարզապես ազգային մեծարման գործիք լինելուց բացի, դեպի արևմտականացումն ուղղված լուրջ քայլ էր:

Եթե թուրքերը գիտության արարիչները լինեին, ապա անամոթաբար չէին կրկնօրինակի արևմտյան տեխնոլոգիաները: Իսկ եթե թուրքերենը լիներ մարդկության օրիգինալ լեզուն, ապա ֆրանսերեն մի շարք բառերի յուրացման կարիքը չէր լինի:

Գուցե Էրդողանն իր  հորինած պատմության մեջ կենտրոնական տեղ հատկացներ կրոնին թուրքականության փոխարեն, բայց դա չէր նշանակի, որ իսլամական շովինիզմի նրա բրենդը մերժում է Աթաթուրքի կողմից այդքան ագրեսիվ ընկալվող «արևմտյան» կամ «քրիստոնեական» գիտական ավանդույթը:

Էրդողանի աբսուրդային փորձը` ներկայացնել Ամերիկայի հայտնաբերումը իբրև մուսուլմանական ձեռքբերում, ուղղված է գիտական պատասխան տալ այն գաղափարին, որ իսլամը և գիտությունը անհամատեղելի են, և իսլամական խավարամոլությունը դարձավ Օսմանյան կայսրության փլուզման պատճառը: Այս պատմությամբ ապացուցված գաղափարը վիճարկելու համար թուրք և արևմտյան պատմաբանները, այդ թվում նաև ս.թ. օգոստոսին նախագահական ընտրություններում պարտություն կրած Էկմելեդդին Իշանօղլուն, փորձում են ներկայացնել Օսմանյան կայսրության տեխնոլոգիական զարգացման ապացույցները: Որպես ապացույց են ներկայացվում Օսմանյան զինագործական գործարանները, կամ Օսմանյան մի ժամագործ, որը այնքան հմուտ էր իր գործում, որ ապշեցրել էր նույնիսկ շվեյցարացի ժամագործներին:

Իսլամի պատճառով դանդաղ զարգացումը Թուրքիայում, հետաքրքիր համեմատության հնարավորություն է տալիս Թուրքիայի և Իսպանիայի` մեկ այլ միջերկրածովյան գերտերության միջև, հաշվի առնելով այն, որ վերջիններիս իրոք հաջողվել էր անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել Ամերիկա:

Այս երկու պետությունները հանդիսանում էին հսկայական ուժի կրողներ 15-16րդ դարերում, սակայն զգալի անկում ապրեցին 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում և ընդամենը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, վերածվելով դինամիկ արդյունաբերական տնտեսության, կարողացան դուրս գալ հորիզոնում երևացող «մութ ամպերի» միջից:

Որքան էլ դա զարմանալի է, բայց Էրդողանի հայտարարությունը Կոլումբոսի կողմից Կուբայում մզկիթի հայտնաբերման մասին, հանդիսանում է Կոլումբոսի օրագիրում տեղ գտած գրառման մուսուլման գիտնականների կողմից չափազանց ուղիղ մեկնաբանության արդյունք, որտեղ Կոլումբոսը համեմատում է Կուբայի բլուրների գագաթները փոքր մզկիթի հետ:

Ֆերդինանդը և Իզաբելլան ֆինանսավորեցին Կոլումբոսի` դեպի Նոր Աշխարհ կատարվելիք ուղևորությունը Իսպանիայից մուսուլմաններին վտարելուց անմիջապես հետո: Չնայած Ֆերդինանդի և Իզաբելայի ֆանատիզմին հասնող Ռեկոնկիստայի, միևնույն է Կոլումբոսը դիտարկում է մզկիթը որպես իսպանական գյուղի բաղկացուցիչ տարրերից մեկը, յուրահատուկ գեղեցկություն տեսնելով դրա մեջ:

Անցյալին վերադառնալու այս մոտեցումը Էրդողանը բարձր է գնահատել: 2005 թվականին Թուրքիան միացել է Իսպանիային` որպես Քաղաքակրթության Դաշինքի հիմնադիր պետության, մի նախագծի շրջանակներում, որի նպատակն էր ընդգծելու երկու պետությունների պատմական տոլերանդությունը:

Էրդողանն իր հերթին պնդում է, որ իսլամական տոլերանդությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության վերածննդի հիմքը, մինչդեռ Աթաթուրքի ազգայնական գաղափարները ներկայացնում էին դա որպես ավանդական թուրքական տոլերանդությունը: Անկասկած թուրքերից շատերը կհամաձայնեն այս երկու գաղափարների հետ` միակցելեվ ազգայնականությունն ու կրոնականությունը` պնդելու, որ թուրքական իսլամը աչքի է ընկնում յուրօրինակ տոլերանդությամբ:

Ձևավորելով Քաղաքակրթությունների Դաշինքը` թե’ Թուրքիան և թե’ Իսպանիան շահագրգռված էին անտեսելու այն փաստը, որ թե’ Օմայյանների և թե’ Օսմանյանների դարաշրջանները աչքի են ընկել կրոնական դաժան անտոլերանդությամբ:

Եվ միայն ամերիկացիներն են ուրախությամբ տոնում Երախտիքի և Կոլումբոսի օրը առանց մտածելու, թե ինչպես դասավորվեց բնիկ ամերիկացիների ճակատագրերը` չնայած որ թուրք ազգայնականները ամեն անգամ Հայոց Ցեղասպանության հիշատակման դեպքում առանց վարանելու բարձրացնում են այդ հարցը:

Արևմտյան, թուրքական և իսլամական շովինիստները վերջին հարյուրամյակի պատմության յուրօրինակ մեկնաբանությամբ ամեն կերպ փորձում են Նոր Աշխարհի հայտնաբերումը ներկայացնել որպես սեփական առավելության ապացույց:

Ինչու՞ է ամերիկյան Երախտիքի օրվա ավանդական ուտեստը` turkey (հնդկահավը) համանուն Թուրքիայի հետ,  մեկ հնարավոր, սակայն քիչ հավանական բացատրություն կարող է հանդիսանալ այն, որ երբ այդ ճաշատեսակը Նոր Աշխարհից Եվրոպա եկավ, տեղացի գուրմանները միանգամից չէ, որ գնահատեցին այն:

Հաշվի առնելով 16-րդ դարում Թուրքիայի հեղինակությւոնը որպես առաջադեմ, էկզոտիկ և մշակութային նրբաճաշակ պետություն` անգլերեն լեզվում հնդկահավին “the Turkey fowl” կոչելը մարքեթինգային հմուտ քայլ էր:

Ամերիկան ներկայացրեց թռչնին, Թուրքիան ապահովեց անվանումը և վեճերը այն մասին թե ում կրոնն է ավելի մեծ ազդեցություն ունեցել մշակութային և տեխնոլոգիական ձեռքբերումների վրա, հետաձգվում են մինչև ուտեստն ըմբոշխնելու ավարտը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment