Մոսկվայի հետ գործարքի պատճառով Թուրքիան բախվում է Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին

Մոսկվայի հետ գործարքի պատճառով Թուրքիան բախվում է Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան և Միացյալ Նահանգները տարաձայնություններ ունեն մի քանի ճակատներում, այդ թվում` Ս-400-ներ գնելու Անկարայի որոշումը, որը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին: Վաշինգտոնն ասում է, որ դա կվտանգի Թուրքիայի դերը F-35 կործանիչների կառուցման գործարքում, որոնք ասում են, հակադրվում են Ս-400-ներին:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին, ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով:

Թուրքիան և Միացյալ Նահանգները տարաձայնություններ ունեն մի քանի ճակատներում, այդ թվում` Ս-400-ներ գնելու Անկարայի որոշումը, որը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին: Վաշինգտոնն ասում է, որ դա կվտանգի Թուրքիայի դերը F-35 կործանիչների կառուցման գործարքում, որոնք ասում են, հակադրվում են Ս-400-ներին:

Վաշինգտոնը զգուշացրել է, որ Անկարան կբախվի պատժամիջոցների, եթե Մոսկվայի հետ գործարքը կայանա: Թուրքիան հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի  F-35 կործանիչների կառուցման գործարքով ԱՄՆ պարտավորությունները:

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան կատարում է F-35 նախագծի իր պարտականությունները և ակնկալում է, որ ծրագիրը կշարունակվի: Նա ասել է, որ Ս-400- ի գնումը միայն նպատակ ունի բավարարել Թուրքիայի պաշտպանական կարիքները:

«Մենք գործում ենք նորմալ երկկողմանի պայմանավորվածությունների մանդատով, չնայած երբեմն որոշ հարցեր են առաջանում, և մենք ուրախ ենք, որ մինչ օրս կտրուկ շրջադարձ չի եղել… Թուրքիան նաև պատրաստվում է ամերիկյան նոր հնարավոր պատժամիջոցների», – ասել է նա:

«Միացյալ Նահանգների հետ մեր բանակցություններում տեսնում ենք ընդհանուր մեղմացում և մերձեցում, այդ թվում` Եփրատի Արևելքի, F-35-ի և Պատրիոտների հարցում», – հավելել է Հուլուսի Աքարը:

Թուրքական լիրան արժեզրկվում է, մասնավորապես, ԱՄՆ-ի պատժամիջոցների շուրջ մտահոգությունների ֆոնին: Սա տեղի է ունենում անցյալ տարի արժութային ճգնաժամի հետևանքով տնտեսության ռեցեսիայի ֆոնին: Վաշինգտոն-Անկարա տարաձայնությունների թվում է Սիրիայի արևելքում ռազմավարությունը, որտեղ Միացյալ Նահանգները դաշնակցում է քրդական ուժերի հետ, որոնց Թուրքիան համարում է թշնամի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժին՝  Ռեգիոն, Թուրքիա, ԱՄՆ, ԱՊՀ, Ռազմական

 

Write a comment