Թուրքիան հույսը դնում է Թրամփի աջակցության վրա

Թուրքիան հույսը դնում է Թրամփի աջակցության վրա

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան ակնկալում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտագործի իր բացառության սկուզբունքը՝ Թուրքիային պաշտպանելու համար, եթե ԱՄՆ Կոնգրեսը որոշի, որ Անկարան պետք է պատժվի ռուսական հրթիռային համակարգ գնելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիան ակնկալում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտագործի իր բացառության սկուզբունքը՝ Թուրքիային պաշտպանելու համար, եթե ԱՄՆ Կոնգրեսը որոշի, որ Անկարան պետք է պատժվի ռուսական հրթիռային համակարգ գնելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղեկացրել է Անկարային, որ կարող է պատժամիջոցներ կիրառել S-400- ի գնման դեպքում պատժամիջոցների մասին օրենքի շրջանակներում, որը կոչվում է «Ամերիկյան հակառակորդների դեմ կիրառվող պատժամիջոցների ակտ» (CATSAA):

Թուրքիան չի ստացել աջակցություն այս ձեռքբերման հարցում և նշել, որ այն չպետք է ենթարկվի պատժամիջոցների, քանի որ Անկարան Վաշինգտոնի հակառակորդը չէ և շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի դաշինքին:

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ որոշում կկայացվի՝ պատժամիջոցներից խուսափելու համար:

«Եթե դա վերաբերում է Կոնգրեսի կողմից առաջարկվող պատժամիջոցներին, ապա իհարկե, մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփը կօգտագործի իր իշխանությունը այդ հարցում՝ բացառություն կիրառելով», – ասել է Կալինը:

Հարցին, թե արդյոք Թրամփը ակնհայտորեն ազդանշան է տվել, որ կկիրառի բացառության սկզբունքը, Կալինն ասաց, որ ոչ: «Ես չեմ կարող ասել, որ նա դա արել է: Սա ուղերձ է, որը մենք փոխանցում ենք»:

ԱՄՆ-ի պաշտոնյաները Թուրքիայի որոշումը S-400 հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու մասին անվանել են «խորը խնդրահարույց»՝ ասելով, որ դա սպառնալիքի տակ կդնի Անկարայի համագործակցությունը F-35-ի վերաբերյալ ծրագրում: Թուրքիան հրաժարվել է հետ կանգնել գործարքից և նշել, որ հուլիսին կստանա S-400- ի համակարգերը:

Կալինն ասել է, որ Անկարան առաջարկել է Վաշինգտոնին, որ երկու երկրները ստեղծեն տեխնիկական հանձնաժողով ՆԱՏՕ-ի հովանու ներքո `պարզելու համար, թե արդյոք S-400 համակարգը վտանգում է F-35 ինքնաթիռները, ինչպես պնդում է ԱՄՆ-ը: Թուրքիան սպասում է արձագանքի Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից:

«Որովհետև դա իսկապես տեխնիկական հարց է: Հիմնական փաստարկը, որ մեզ ներկայացվել է, այն է, որ դա կվտանգի F-35- ը: Եկեք պարզենք, արդյոք դա իսկապես այդպես է», – ասել է Կալինը:

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներ, որոնց պատկանում է F-35- ը, վախենում են, որ ռուսական S-400 հրթիռային համակարգերի ռադիոտեղորոշիչները կսովորեն, թե ինչպես է կարելի հետևել ինքնաթիռին `դարձնելով այն ավելի խոցելի ռուսական զենքերի համար:

Այս տարաձայնությունը վերջինն է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​վեճերի շարքում: Դրանք ներառում են թուրքական պահանջները, որոնց թվում են Վաշինգտոնի կողմից հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին արտաքսելու պահանջը, Մերձավոր Արևելքի քաղաքականությունը, Սիրիայի պատերազմի վերաբերյալ տարաձայնությունները և Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Հարցին, թե Թուրքիան ինչ կանի, եթե Թրամփը ձեռնապահ մնա այդ քայլից, Կալինը նշել է, որ Թուրքիան ստիպված կլինի սպասել և տեսնել, թե ինչ ծավալի են պատժամիջոցները, սակայն հուսով է, որ դրան գործը չի հասնի:

«Տնտեսական սպառնալիքներն ու պատժամիջոցները շատ հակասական կլինեն, հետևողականորեն կխանգարեն և դրական արդյունքի չեն հանգեցնի», – ասաց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment