Որտե՞ղ է այժմ Թուրքիան: Նախագահ Էրդողանը ճնշում է ընդդիմությանը,

Որտե՞ղ է այժմ Թուրքիան: Նախագահ Էրդողանը ճնշում է ընդդիմությանը,

Հոդվածի առանցքում

  • Մարդու իրավունքների ոտնահարում, ԶԼՄ-ների ճնշում, բարբարոսական քաղաքացիական պատերազմ Սիրիայում ու շարունակական խնդիրներ պառակտված Կիպրոսի շուրջ: Հայոց Ցեղասպանության ու Վլադիմիր Պուտինի մեքենայությունների հետ մեկտեղ, սրանք զանազան և վիճահարույց հարցեր են, որոնք շրջապատում են Թուրքիային Եվրամիությանը միավորվելու երկար ու անհանգիստ քարոզարշավի ընթացքում:
  • Կա տարածված կարծիք, որ դրանից հետո, երբ իր կուսակցությունը` AKP-ն, կապահովի պահանջվող մեծամասնությունը, և նա կամրապնդի երկրի նախագահական կառավարման համակարգը, Թուրքիայի ղեկավարը նորովի կնայի իր երկրին՝ փոխելով ապագա ուղղություներն ու ԵՄ ռազմավարությունը: Դա եղել է քարքարոտ ուղի Թուրքիայի համար, երբ հույն կիպրոսցիները արգելափակեցին բանակցային գործընթացը, ու դարձան ընդդիմություն Անկարայի անդամակցությանը:
  • Վերջին դրամատիկ փոփոխությունները, Սիրիայից Ուկրաինա ու Մերձավոր Արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա, պահանջում են, որպեսզի Թուրքիան ու ԵՄ-ն հանդես գան միասնաբար ընդդեմ գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների, ընդգծեց կառավարությունը: Բայց անցյալի բռնությունն է, որը բերեց վերջին պառակտումներին հարաբերություններում Եվրոպական պառլամենտի մի քվեարկության հետևանքով հաջորդ շաբաթ հայերի կոտորածի 100-ամյակի նախաշեմին, որը հորդորեց Թուրքիային ճանաչել, որ դա եղել է ցեղասպանության ակտ:
  • Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները անցյալ ամիս քննարկել են ծրագիրը հեռախոսային զրույցի ընթացքում: Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները Անկարայում հայտարարել են, որ իրենք քննարկել են նաև «1915 թվականի իրադարձությունները»՝ հայկական ջարդերի հետ կապված, ու Պուտինը դրսևորել է «մեծ գիտելիքներ պատմության ոլորտում»:
  • Ներքին քննադատությունը, նույնպես, կարող է բերել արագ, և երբեմն դրակոնյան արձագանքի, մի խնդիր, որը դիտարկվում է Թուրքիայում գտնվող Եվրոպական հանձնաժողովի թիմերի կողմից: 236 մարդ հետապնդվում են «պետության ղեկավարին վիրավորելու համար», որոնցից 105-ին մեղադրանք է առաջ քաշվել, իսկ ութը ձերբակալվել են:
  • Ցանկացած քննադատություն հակադարձվում է կտրուկ AKP-ի ու նրա կողմնակիցների կողմից որպես դավաճանություն՝ ասելով, որ մենք թշնամիներ են Թուրքիայում», - ասաց մյուսը: «Կան շատ, շատ լրագրողներ, ովքեր չեն աշխատել երկար տարիներ: Էրդողանը թունավորված է իշխանությամբ:
  • Քաղաքացիական հասարակական խումբը գրանցել է LGBT դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններ, նրանց դեմ խտրականություն զբաղվածության և բնակարանային հարցում ու նրանց սահմանադրությունից դուրս լինելը:

Ուշադրությանն արժանի

Նախկին ԵՄ դաշնակիցները վախենում են ավելի մեծ քանակությամբ մարդու իրավունքների ոտնահարումներից ու լրատվամիջոցների հանդեպ ճնշումներ գործադրումից

Աշխարհաքաղաքական անկայունությունը նշանակում է Թուրքիան կարևոր է Արևմուտքի համար: Բայց կան շատ խնդիրներ:

Մարդու իրավունքների ոտնահարում, ԶԼՄ-ների ճնշում, բարբարոսական քաղաքացիական պատերազմ Սիրիայում ու շարունակական խնդիրներ պառակտված Կիպրոսի շուրջ: Հայոց Ցեղասպանության ու Վլադիմիր Պուտինի մեքենայությունների հետ մեկտեղ, սրանք զանազան և վիճահարույց հարցեր են, որոնք շրջապատում են Թուրքիային Եվրամիությանը միավորվելու երկար ու անհանգիստ քարոզարշավի ընթացքում:

Շուտով մոտենում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք կլինեն վերջին ժամանակներում ամենալարվածներից մեկը: Եվ այս ամենի ետնապատկերին Ռեջեփ Թայիփ Էրդողան առաջնորդի հսկա ստվերը, ով ժողովրդի քաղաքական ղեկին է մեկ տասնյակ տարի. մարդ, ով ցանկանում է իրականացնել արմատական ​​փոփոխություններ Սահմանադրության մեջ, որը կունենա խոշոր ազդեցություն տանը ու արտերկրում:

Կա տարածված կարծիք, որ դրանից հետո, երբ իր կուսակցությունը` AKP-ն, կապահովի պահանջվող մեծամասնությունը, և նա կամրապնդի երկրի նախագահական կառավարման համակարգը, Թուրքիայի ղեկավարը նորովի կնայի իր երկրին՝ փոխելով ապագա ուղղություներն ու ԵՄ ռազմավարությունը:

Դա եղել է քարքարոտ ուղի Թուրքիայի համար, երբ հույն կիպրոսցիները արգելափակեցին բանակցային գործընթացը, ու դարձան ընդդիմություն Անկարայի անդամակցությանը: Նույնիսկ նրանք, ովքեր աջակցում են թուրքական անդամակցությանը, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան, քննադատել են ​​ այլախոհության դեմ հետապնդումները: Թուրքերն, իրենց հերթին, նշել են, որ նրանք կարող են, ի պատասխան, շրջվել Արևմուտքից՝ կենտրոնանալով տարածաշրջանի վրա:

Բայց ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը, մասնավորապես Սիրիայի ամենաթողությունը ու արեւմտյան ջիհադիստների հոսքը, հիմնականում Թուրքիայի մասով, ցույց տվեց, որ Արևմուտքը կարիք ունի Անկարայի օգնության: Իր հերթին, Թուրքիայի կառավարությունը հայտարարել է մի շարք դեպի ԵՄ ուղղված բարեկամական միջոցառումներ: Դրանք նկարագրված են որպես «կարևորագույն արդիականացման նախագծեր Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո [Աթաթուրքի ժամանակ]:

«Վերջին դրամատիկ փոփոխությունները, Սիրիայից Ուկրաինա ու Մերձավոր Արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա, պահանջում են, որպեսզի Թուրքիան ու ԵՄ-ն հանդես գան միասնաբար ընդդեմ գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների, ընդգծեց կառավարությունը: Բայց անցյալի բռնությունն է, որը բերեց վերջին պառակտումներին հարաբերություններում Եվրոպական պառլամենտի մի քվեարկության հետևանքով հաջորդ շաբաթ հայերի կոտորածի 100-ամյակի նախաշեմին, որը հորդորեց Թուրքիային ճանաչել, որ դա եղել է ցեղասպանության ակտ: Դա տեղի ունեցավ ընդամենը օրեր անց, երբ նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել էր հայերի ցեղասպանության մասին:

Նախագահ Էրդողանը հայտարարեց. «Նման որոշումներն ոչ այլ ինչ են, քան թշնամության արտահայտություն Թուրքիայի դեմ»: Նրա արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը «անհեթեթ» է ու «կրկնում է հակաթուրքական կլիշեները հայկական քարոզչության»: Թուրքիան ընդունում է, որ եղել են զոհեր բախումների ժամանակ, սակայն խիստ վիճարկում է հայերի պնդումները, որ զոհերի թիվը եղել է 1.5 միլիոն:

Նախագահ Էրդողանը խոսել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա կատարած այցի ժամանակ, որը իր բազմաթիվ գործուղումներից մեկն էր հարևան երկրներ՝ Թուրքիայի առաջնորդության առաքելության ընդգծման համար: Ռուսները արագորեն ճանաչեցին երկրի ռազմավարական կարևորությունը՝ հայտարարելով գազի մատակարարման ուղու անցումը Եվրոպայի Հարավային հոսքից դեպի թուրքական հոսք Թուրքիայի միջով:

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները անցյալ ամիս քննարկել են ծրագիրը հեռախոսային զրույցի ընթացքում: Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները Անկարայում հայտարարել են, որ իրենք քննարկել են նաև «1915 թվականի իրադարձությունները»՝ հայկական ջարդերի հետ կապված, ու Պուտինը դրսևորել է «մեծ գիտելիքներ պատմության ոլորտում»:

Ներքին քննադատությունը, նույնպես, կարող է բերել արագ, և երբեմն դրակոնյան արձագանքի, մի խնդիր, որը դիտարկվում է Թուրքիայում գտնվող Եվրոպական հանձնաժողովի թիմերի կողմից: 236 մարդ հետապնդվում են «պետության ղեկավարին վիրավորելու համար», որոնցից 105-ին մեղադրանք է առաջ քաշվել, իսկ ութը ձերբակալվել են:

Ընթացիկ նախագահության օրոք Թուրքիան հանդես է եկել 477 հարցումներով հեռացնելու բովանդակությունը թվիթերից, հինգ անգամ ավելի, քան որևէ այլ երկիր: Պարոն Էրդողանի կառավարման տարիներին որպես վարչապետ ու նախագահ 63 լրագրողներ դատապարտվել են 32 տարվա ազատազրկման:

Երեք ավագ թուրք լրագրողներ հուսահատ խոսել են այն մասին, ինչ նրանք համարում են կառավարության հալածանքներ ԶԼՄ-ների նկատմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է AKP քննադատող լրատվամիջոցներին ստիպել փակվել: «Այժմ 21 հեռուստաալիքներ են, որոնք Էրդողանի ելույթը ամբողջությամբ ցուցադրում են, սակայն ոչ մեկը չի ցույց տալիս ընդդիմադիր առաջնորդների ելույթները», – ասաց նրանցից մեկը:

«Ցանկացած քննադատություն հակադարձվում է կտրուկ AKP-ի ու նրա կողմնակիցների կողմից որպես դավաճանություն՝ ասելով, որ մենք թշնամիներ են Թուրքիայում», – ասաց մյուսը: «Կան շատ, շատ լրագրողներ, ովքեր չեն աշխատել երկար տարիներ: Էրդողանը թունավորված է իշխանությամբ: Մարդիկ իր շուրջը նրան շարունակաբար ասում են, որ ինքը հանդիսանում է մահմեդական աշխարհի միանձնյա առաջատար»,- ասում են լրագրողները:

Սելչուկ Էրդեմը, որը երգիծական «Penguen» ամսագրի խմբագիր է և որի երկու ծաղրանկարիչները ազատազրկվել են 11 ամսով ու տուգանվել £ 3,630 այն բանից հետո, երբ մի ծաղրանկար էին նկարել, որը հանգեցրեց պարոն Էրդողանի փաստաբանների բողոքներին, հաշտվել է ռիսկերի հետ: «Նրանք չեն սիրում կամ ուզում որևէ քննադատություն: Մենք կշարունակենք նկարել ծաղրանկարներ: Մենք որևէ մեկին չենք վիրավորում, իսկ դատական ​​գործերից անհանգստանալը կհանգեցնի գրաքննությանը մտքում, որը մենք չենք ուզում»:

Բայց նույնիսկ շատ քննադատներ ընդունում են, որ ռազմական կառավարման տարիներից  հետո AKP-ն օգնեց դրա հեռացմանը: Իսկապես դա է իրենց ձայների հիմքի մեծ մասը: Ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը, փոխակերպվում են, տնտեսությունը շարունակում է լինել ուժեղ, իսկ Թուրքիայի կարգավիճակը աշխարհում բարձրացել է:

Քաղաքացիական հասարակական խումբը գրանցել է LGBT դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններ, նրանց դեմ խտրականություն զբաղվածության և բնակարանային հարցում ու նրանց սահմանադրությունից դուրս լինելը: AKP Ստամբուլի փոխքաղաքապետ Մուստաֆա Սենտոպը կատեգորիկ էր. «Մենք չենք գտնում, որ ճիշտ է սահմանադրության ցանկացած մասում ունենալ միասեռականների վերաբերյալ արտահայտություն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment