Միապետ Էրդողանը
Հոդվածի առանցքում
- Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ լուսանկարվեց իր նոր մեգա-պալատի մեծ սանդուղքի ներքևի մասում: Նրանց հետևում կանգնած էր 16 տղամարդ, որոնք կրում էին մինչև Օսմանյան Թուրքիայի ու Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ռազմիկների տոնական համազգեստներ:
- Սոցիալական լրատվամիջոցները լավ ծաղրեցին Էրդողանին այդ նկարի համար, բայց իրականում լուսանկարը բացահայտում է թուրքական քաղաքականության անհանգստացնող ավտորիտար հետագիծը: Թայիփ Էրդողանը Սադամ Հուսեյն և Բաշար Ասադ չի, բայց նա դարձել է արև, որի շուրջը պտտվում են բոլոր թուրք քաղաքական գործիչները:
- Նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները լաց ու կոծ էին դրել, երբ Էրդողանը 12 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո հրաժեշտի ելույթ ունեցավ, ինչը լրիվ հյուսիսկորեական ոճով էր և հիշեցնում էր ժամանակակից Թուրքիայի ավտորիտար հիմնադրին՝ Քեմալ Աթաթուրքին ուղղված բարձր գովասանքը:
- Թուրքիայի կառավարման առավել սուլթանացված ձևը զգալի հետևանքներ է ունեցել նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Քանի որ ոչ ոք խորհուրդ չի տալիս Էրդողանին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գործում է այնպես, որ քաղաքականապես լավ լինի Էրդողանին: Վերցնենք, օրինակ, նրա անզիջում դիրքորոշումը, որ Ասադը պետք է հեռանա: Մի կողմից այն սկզբունքային է, մյուս կողմից դա իր նախկին ընկերոջ՝ Ասադի հանդեպ զայրույթն է: Էրդողանն այնքան անդրդվելի է Դամասկոսում իշխանափոխության իրականացման հարցում , որ չի կարողանում հրաժարվել այդ դիրքորոշումից, որովհետև թուլություն կցուցաբերի:
- Նա համոզվեց, որ կուսակցության մեջ նախագահի համախոհները վտանգ չեն ներկայացնում և Գյուլը կամ որևէ այլ հավակնոտ քաղաքական գործիչ չի կարող առանց Էրդողանի կուսակցության ներսում իշխանության բազա հիմնել: Միակ երևացող կերպարը Գյուլի օգնական էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանն էր, որի մասնագիտական ունակությունը կարևոր էր միջազգային ներդրողներին գրավելու համար:
- Էրդողանի աջակցության ցանցը դարձել է ավելի բարեպաշտ ևւ կենտրոնացված: Նա նաև առավելություն ունի ոչ կոմպետենտ ընդդիմության նկատմամբ, որը չունի գաղափարներ ու ապագայի խորաթափանցություն: Սակայն նվազել է նաև նախագահի խելացի ու փորձառու խորհրդատուների թիվը, նախագահի կառավարումն ավելի անձնական բնույթ է ստացել, Էրդողանի ընտանիքի անդամներն ավելի ազդեցիկ են դարձել:
- Չնայած Էրդողանը հրաժարվել է ԱԶԿ-ից, այն լրիվ իր հսկողության տակ է: Նույնը վերաբերում է կառավարությանը: Նշանակություն չունի, որ կառավարության ղեկավարը վարչապետն է, Էրդողանն է սահմանում առաջնահերթությունները և իրականացնում թուրքական կառավարության քաղաքականությունը: Էրդողանը տեղափոխվել է Ak Saray, կամ Սպիտակ պալատ, սակայն նա շարունակում է ղեկավարել նախարարների կաբինետը:
- Թուրքիայի ապագան այժմ կախված է Էրդողանի յուրաքանչյուր քմահաճույքից: Տարիներ շարունակ որոշ դիտորդներ վախեցել են, որ Թուրքիան ԱԶԿ-ի իշխանության ժամանակ կվերածվի մի տեսակ է Անատոլիական իսլամիստական կրոնապետության:
Ուշադրությանն արժանի
Ինչու է ավելի ավտորիտար Թուրքիան վտանգավոր դառնում տարածաշրջանի համար:
Անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարեց քայլ, որը մեծ աղմուկ առաջացրեց: Հունվարի 12-ին, Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ լուսանկարվեց իր նոր մեգա-պալատի մեծ սանդուղքի ներքևի մասում: Նրանց հետևում կանգնած էր 16 տղամարդ, որոնք կրում էին մինչև Օսմանյան Թուրքիայի ու Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ռազմիկների տոնական համազգեստներ: Լուսանկարից պարզ չէր արդյոք Աբասն իրեն սարսափելի անհարմար էր զգում, քանի որ նա հանդիպում էր, մեկի հետ, ով իր հակառակորդ Համասի առաջատար հովանավորներից է: Թե այն պատճառով, որ իր շուրջը ձևավորված դիմակահանդեսում նրան առաջարկել էին կանգնել օսմանյան սուլթանների բնական իրավահաջորդի կողքին:
Սոցիալական լրատվամիջոցները լավ ծաղրեցին Էրդողանին այդ նկարի համար, բայց իրականում լուսանկարը բացահայտում է թուրքական քաղաքականության անհանգստացնող ավտորիտար հետագիծը:Թայիփ Էրդողանը Սադամ Հուսեյն և Բաշար Ասադ չի, բայց նա դարձել է արև, որի շուրջը պտտվում են բոլոր թուրք քաղաքական գործիչները:
Նա նույնիսկ ձևավորում է անձի պաշտամունք: 2013-ի ամռան համազգային հանրահավաքների ժամանակ կոչ արվեց հակազդել Գեզի այգում անցկացվող բողոքի ակցիաներին: Նրա կողմնակիցներից շատերը գալիս էին իրենց վերնաշապիկների ու շարֆերի վրա Էրդողանի դիմակներով: 40 թուրքական լիրայով կամ մոտ 16 դոլարով ցուցարարները կարող էին ձեռք բերել Էրդողանի պատկերով հյուսված գորգ: Նրան խոնարհվող մամուլը, որը կազմում է թուրքական լրատվամիջոցների մեծ մասը, կազմակերպում է թերթերի հարկադիր վաճառք, Էրդողանի համախոհներին պատկանող հեռուստաընկերություններն էլ պարբերաբար նախագահին դիմում են որպես Buyuk Usta կամ Մեծ վարպետ:
Նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները լաց ու կոծ էին դրել, երբ Էրդողանը 12 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո հրաժեշտի ելույթ ունեցավ, ինչը լրիվ հյուսիսկորեական ոճով էր և հիշեցնում էր ժամանակակից Թուրքիայի ավտորիտար հիմնադրին՝ Քեմալ Աթաթուրքին ուղղված բարձր գովասանքը:
Վերլուծաբանների և լրագրողների շրջանում Թուրքիային անդրադառնալիս օգտագործվում են «ոչ ժողովրդավար» կամ երկրի «վերածնվող ավտորիտարիզմը» եզրույթները: Բայց դրանք չեն կարող հաղորդել, թե Թուրքիան որքան հեռու է գնացել այդ ենթադրյալ մահմեդական ժողովրդավարության «մոդելից», ինչին շատ թուրքեր, արաբներ և ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորողներ էին հավատում, հատկապես Իրաք ներխուժման ժամանակ և արաբական խռովություններից հետո, երբ Թուրքիան հանդես էր գալիս որպես լիբերալների և նեոպահպանողականների օրինակ:
Շատ առումներով, Էրդողանի կառավարման ոճը չի տարբերվում վերջերս պաշտոնանկ արված արաբ բռնապետերից, որը սոցիոլոգները կոչում են տոհմային կառավարում ( patrimonialism), ինչը Մաքս Վեբերի գնահատմամբ սուլթանիզմի առավել ծայրահեղ ձևն է: Սա քաղաքական միջավայր է, որտեղ ոչ անհատները, ոչ պետական կազմակերպությունները, ինչպիսին ռազմական կամ դատական համակարգերն են, չեն կարող ստուգել ղեկավարի լիազորությունները:
Իսկ իշխող համակարգին աջակցում է շատ նեղ շրջանակ՝ հիմնված ընտանեկան, էթնիկ խմբի կամ տարածաշրջանի աջակցության վրա:.
Թուրքիայի կառավարման առավել սուլթանացված ձևը զգալի հետևանքներ է ունեցել նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Քանի որ ոչ ոք խորհուրդ չի տալիս Էրդողանին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գործում է այնպես, որ քաղաքականապես լավ լինի Էրդողանին: Վերցնենք, օրինակ, նրա անզիջում դիրքորոշումը, որ Ասադը պետք է հեռանա: Մի կողմից այն սկզբունքային է, մյուս կողմից դա իր նախկին ընկերոջ՝ Ասադի հանդեպ զայրույթն է: Էրդողանն այնքան անդրդվելի է Դամասկոսում իշխանափոխության իրականացման հարցում , որ չի կարողանում հրաժարվել այդ դիրքորոշումից, որովհետև թուլություն կցուցաբերի:
Անկարան համառորեն պահանջում է, որ իսլամական պետության դեմ պայքարը ներառի Ասադի իշխանությանը վերջ դնելու պարտավորությունը, ինչը միայն բարդացնում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարը և նվազեցնում Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արևելքում, որտեղ Համասից բացի նա ունի ևս մի քանի ընկեր:
Բացի ծայրահեղականության դեմ պայքարից Թուրքիան ժամանակին այն երկիրն էր, որը ոգեշնչում էր շատ երիտասարդ արաբների, ովքեր ցանկանում էին ապրել ավելի բաց ու բարեկեցիկ հասարակության մեջ: Այլևս այդպես չէ: Էրդողանի դաժան քաղաքականությունը հիշեցնում է բռնապետերին, ում դեմ դուրս եկան տարածաշրջանի հայտնի հրապարակներում: Ավելորդ է ասել, որ այդ զարգացումները խափանեցին Թուրքիայի հետ կապված Օբամայի վարչակազմի նպատակները:
Այն մի ժամանակ ապահովում էր Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրներին: Դա էլ օգնում էր Թուրքիային ամրապնդվել Արևմուտքում և երկիրը դարձնել «մոդել» մուսուլմանական մյուս երկրների համար:
2007 -ից, երբ Էրդողանը կարողացավ առաջ տանել իր առավել հայտնի գործընկեր և ԱԶԿ համահիմնադիր, Աբդուլլահ Գյուլին՝ սկսած արտգործնախարարությունից մինչև նախագահություն, որը բնույթով ոչ քաղաքական պաշտոն է, Էրդողանը հարթեց իր ճանապարհը թուրքական քաղաքական ասպարեզում:
Նա համոզվեց, որ կուսակցության մեջ նախագահի համախոհները վտանգ չեն ներկայացնում և Գյուլը կամ որևէ այլ հավակնոտ քաղաքական գործիչ չի կարող առանց Էրդողանի կուսակցության ներսում իշխանության բազա հիմնել: Միակ երևացող կերպարը Գյուլի օգնական էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանն էր, որի մասնագիտական ունակությունը կարևոր էր միջազգային ներդրողներին գրավելու համար:
ԱԶԿ-ի խորհրդարանական պատվիրակության մեջ չկա մեկը, ով իր դիրքով պարտական չէ Էրդողանին: Նույնը կարելի է ասել նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և նրա կառավարությանը: Էրդողանին ընդդիմանալը շատ բարձր գին ունի: Չնայած չի կարելի նաև չհավատալ, որ միասնական ԱԶԿ ստեղծելու Էրդողանի ջանքերին զուգահեռ, կուսակցության ներսում կան տարակարծություններ և խմբավորումներ:
Դժգոհություններ են եղել, օրինակ, կադրերի հարցում: Պատգամավորները բողոքել են Դավութօղլուի թույլ ղեկավար լինելու համար, բացի այդ, զարմանալիորեն շատ թվով պատգամավորներ գաղտնի քվեարկությամբ դեմ արտահայտվեցին մի շարք հեղինակավոր նախկին նախարարների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանք ներկայացնելուն: Այս մի քանի դեպքերից բացի, կուսակցության ներսում ոչ ոք ի վիճակի չէ մարտահրավեր նետել Էրդողանին՝ վախենալով, որ կարող է կորցնել իր պատգամավորական մանդատը, զրկվել անձեռնմխելիությունից: Նրանց սպառնում է նախագահի ու նրա շրջապատի մարդկանց վրեժխնդրությունը:
Էրդողանի աջակցության ցանցը դարձել է ավելի բարեպաշտ ևւ կենտրոնացված: Նա նաև առավելություն ունի ոչ կոմպետենտ ընդդիմության նկատմամբ, որը չունի գաղափարներ ու ապագայի խորաթափանցություն: Սակայն նվազել է նաև նախագահի խելացի ու փորձառու խորհրդատուների թիվը, նախագահի կառավարումն ավելի անձնական բնույթ է ստացել, Էրդողանի ընտանիքի անդամներն ավելի ազդեցիկ են դարձել:
Օգոստոսին նախագահ դառնալուց հետո, Էրդողանը ստանձնել է նաև նախագահի աննախադեպ լիազորություններ, ինչը դարձել է Արևմտյան ԶԼՄ-ների քննադատության թիրախ: Նա ընդունել է այնպիսի պարտավորություններ, ինչպիսիք են օրենսդրությունն ընդունել կամ մերժելը , նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, ընդունել օրենքի ուժ ունեցող հրամաններ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար նշանակելը, երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելը և այլն:
Չնայած Էրդողանը հրաժարվել է ԱԶԿ-ից, այն լրիվ իր հսկողության տակ է: Նույնը վերաբերում է կառավարությանը: Նշանակություն չունի, որ կառավարության ղեկավարը վարչապետն է, Էրդողանն է սահմանում առաջնահերթությունները և իրականացնում թուրքական կառավարության քաղաքականությունը: Էրդողանը տեղափոխվել է Ak Saray, կամ Սպիտակ պալատ, սակայն նա շարունակում է ղեկավարել նախարարների կաբինետը:
Այս քաղաքական փոփոխությունները, հավանաբար, չեն ազդի Էրդողանի Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա: Սակայն Թուրքիայի ավտորիտարիզմը հստակ ցույց է տալիս, թե երկիրը որքան է հեռացել արևմտյան արժեքներից: Անկարան կարող է ինտեգրված մնալ Արևմուտքին տնտեսապես և ՆԱՏՕ-ի միջոցով, սակայն, հասկացությունը, որ Թուրքիայի կառավարությունը հարգում է նույն գաղափարներն ու սկզբունքները, որոնք Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ձևավորում են պետական կառավարման հիմքերը, ֆիկցիա է:
Ավելի մտահոգիչ է այն, որ Էրդողանն իր կառավարումը համարում է Թուրքիայի կայունություն: Քաղաքագետները որոշել են, որ տոհմական համակարգերը ավելի ամուր են, քան ռազմական դիկտատուրան, բայց նրանք էլ, որպես օրենք տխուր ավարտ են ունենում, ինչը հաճախ հանգեցնում է զգալի անկայունության և արյունահեղության: Դժվար է նման բան պատկերացնել Թուրքիայում: Չնայած 1970-ականների վերջին մի խռովություն եղավ, որի ժամանակ 4500 մարդ զոհվեց:
Եթե Էրդողանի իշխանությունը աղետալի ավարտ ունենա կամ եթե նա մահանա պաշտոնավարելու ժամանակ, Թուրքիայի քաղաքականությունը չի կարող դառնալ այնքան արմատական, որ բռնություններ սկսվեն: Չնայած նրա տոհմանկան կառավարումը ժողովրդին լավ ապագա չի խոստանում:
Թուրքիայի ապագան այժմ կախված է Էրդողանի յուրաքանչյուր քմահաճույքից: Տարիներ շարունակ որոշ դիտորդներ վախեցել են, որ Թուրքիան ԱԶԿ-ի իշխանության ժամանակ կվերածվի մի տեսակ է Անատոլիական իսլամիստական կրոնապետության:
Այդ մտավախություններն անտեղի էին: Երկիրն ավելի շուտ մեկուսացել է, դարձել փշոտ, ազգայնական մեկ մարդու շոու, որը օտարում է Թուրքիային իր ավանդական դաշնակիցներից՝ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից, ու Մերձավոր Արևելքում այն դարձնում անհեթեթ երկիր: Կամ, ավելի վատ՝ վտանգավոր:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ