Թուրքիայում նոր ընտրությունների անցկացումը զայրացրել է հաղթանակած ընդդիմությանը

Թուրքիայում նոր ընտրությունների անցկացումը զայրացրել է հաղթանակած ընդդիմությանը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի ընտրական մարմինը քննադության է ենթարկվել Ստամբուլի տեղական ընտրությունների չեղարկման և նոր ընտրությունների նշանակման համար: Մարտին անցկացված ընտրություններում հաղթանակ էր տարել ընդդիմությունը:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի ընտրական մարմինը քննադության է ենթարկվել Ստամբուլի տեղական ընտրությունների չեղարկման և նոր ընտրությունների նշանակման համար: Մարտին անցկացված ընտրություններում հաղթանակ էր տարել ընդդիմությունը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի AK կուսակցությունը պնդում է, որ ընդդիմության CHP կուսակցույթան հաղթանակի հետեւում առկա են բազմաթիվ «անճշտություններ եւ կոռուպցիա»:

Սակայն ապրիլի սկզբին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում հաստատված CHP- ի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն որոշումը որակել է կեղծարարություն:

Հունիսի 23-ին նշանակված ընտրությունները բողոքի լայն ալիք բարձարցրեցին:

Երկուշաբթի Ստամբուլի մի քանի թաղամասերում հարյուրավոր բնակիչներ դուրս եկան փողոց՝ կաթսաներ խփելով և հակակառավարական կարգախոսներ բղավելով:

Եվրախորհրդարանը նաեւ հայտարարել է, որ նոր ընտրությունների անցկացումը կվերացնի վստահությունը Թուրքիայում ժողովրդավարական ընտրությունների հանդեպ:

Ինչու՞ են անցկացվում նոր ընտրույուններ:

Ընտրական խորհրդի անդամ, AKP- ի ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը հայտարարել է, որ նոր ընտրություններ են անցկացվում, քանի որ որոշ ընտրական պաշտոնյաներ քաղաքացիական ծառայողներ չեն և վերջնական որոշ փաստաթղթեր չեն ստորագրվել:

Սակայն CHP- ի փոխնախագահ Անուրսալ Ադիգուզելը նշում է, որ նոր ընտրությունների անցկացումը նշանակում է, որ «անօրինական է հաղթել AKP- ին»:

Պարոն Ադիգուզելը գրում է, որ որոշումը «պարզապես բռնապետության դրսևորում» է:

Սոցցանցերում տարածված ելույթում պարոն Իմամօղլուն դատապարտեց ընտրական խորհուրդը `ասելով, որ այն իշխող կուսակցության ազդեցության ներքո է:

Թուրքիայի կառավարիչները վատ պարտվողներ են, նշում է հանրությունը:

Իմամօղլուի աջակիցների մի խումբ կոչ արեց զսպվածություն ցուցաբերել՝ ասելով. «Եկեք միասին կանգնենք, եկեք հանգիստ լինենք … Մենք կհաղթենք, կհաղթենք նորից»:

Ինչպիսի՞ն է իրավիճակը

Համայնքային ընտրությունները տեղի են ունեցել Թուրքիայի ողջ տարածքում մարտի 31-ին, որոնք համարվում էին Էրդողանի ղեկավարության հանրաքվե` սուր տնտեսական անկման պայմաններում:

Թեև AKP -ի ղեկավարած դաշինքի օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է ընտրողների 51% -ը, CHP- ն հաղթել է մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում, որտեղ պարոն Էրդողանը ժամանակին եղել է քաղաքապետ:

Ստամբուլում քվեարկել է ավելի քան 8 միլիոն ընտրող, և Իմամօղլին, ի վերջո, ճանաչվել է հաղթող 14 հազար ավել ձայնով:

Իշխող կուսակցությունը վիճարկեց Անկարայում և Ստամբուլում արդյունքները, որը հանգեցրեց ընդդիմության մեղադրանքների, որ նրանք փորձում են գողանալ ընտրությունների արդյունքները:

Նախագահ Էրդողանը երբեք չի համակերպվի Ստամբուլի կորուստի հետ: «Ով Ստամբուլում հաղթում է, հաղթում է Թուրքիայում», ասել է նա: Նա վճռական է տրամադրված՝ հաղթելու երկրի տնտեսական կենտրոնում:

Բայց այդ ռազմավարությունը պարունակում է ռիսկեր: Թուրքական լիրան, որը անցյալ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 30%, կրկին նվազել է: Տնտեսական անկումը կարող է ավելի անորոշ դարձնել վիճակը: Ի վերջո, տնտեսական խնդիրներն էին, որ առաջին հերթին հանգեցրեցին Ստամբուլի կորստին պարոն Էրդողանի համար:

Ավելին, անցյալ ամիս պաշտոնապես նշանակված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն արագորեն մեծացնում է իր ժողովրդականությունը : Նա դուրս է եկել իր ավանդական ընտրողների շրջանակից: Նոր ընտրությունները կարող են ընդլայնել իր հաղթանակը՝ խափանելով նրա դեմ ուղղված խոշոր խախտումները, որոնք մտահոգում են շատ նրա կողմնակիցներին:

Էրդողանի կուսակցությունը խորապես պառակտված է այս հարցի շուրջ: Նրա հավատարիմ ընկերները կարծում են, որ հաղթանակը գողացվել է: Սակայն կուսակցության մյուս թևը ընդունում է, որ նրանք պարտվել են, և որ արդյունքների մերժումը խոշոր հարված է թուրքական ժողովրդավարությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment