Թուրքիան մեղադրում է հայերին, որ չեն փնտրում «ճշմարտությունը», բայց փորձում են միավորներ հավաքել 1915-ի կոտորածներից

Թուրքիան մեղադրում է հայերին, որ չեն փնտրում «ճշմարտությունը», բայց փորձում են միավորներ հավաքել 1915-ի կոտորածներից

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահն ասում է, որ հայերը ստիպում են Թուրքիային հայերի մեկդարյա կոտորածը ընդունել որպես ցեղասպանություն, սակայն ճշմարտությունը փնտրելու փոխարեն իրենց երկրի դեմ դիվիդենտներ են հավաքում:
  • Ըստ պատմաբանների, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից մինչև 1,5 միլիոն հայ է սպանվել: Իրադարձությունը գիտնականները լայնորեն ընդունում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
  • Էրդողանն ասել է. «Նրանց նպատակը ոչ թե ճշմարտություն որոնելն է, այլ հարձակվել Թուրքիայի վրա ու վնասել»:

Ուշադրությանն արժանի

ԱՆԿԱՐԱ, Թուրքիա – Թուրքիայի նախագահն ասում է, որ հայերը ստիպում են Թուրքիային հայերի մեկդարյա կոտորածը ընդունել որպես ցեղասպանություն, սակայն ճշմարտությունը փնտրելու փոխարեն իրենց երկրի դեմ դիվիդենտներ են հավաքում:

Հինգշաբթի Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայերը մերժել են թուրքական բազմաթիվ կոչերը համատեղ հետազոտություն անցկացնելու վերաբերյալ, որոնք պետք է վավերագրեն կատարվածը: Ըստ պատմաբանների, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից  մինչև 1,5 միլիոն հայ է սպանվել:

Իրադարձությունը գիտնականները լայնորեն ընդունում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Թուրքիան մերժում է «ցեղասպանություն» եզրույթը, պնդում, որ մահերն ուռճացված են և երկու կողմում էլ զոհեր են եղել: Էրդողանն ասել է. «Նրանց նպատակը ոչ թե ճշմարտություն որոնելն է,  այլ հարձակվել Թուրքիայի վրա ու վնասել»:

Ապրիլի 24-ին հայերը նշում են սպանությունների հարյուրամյա տարելիցը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment