Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում ժխտել Հայոց Ցեղասպանությունը
Հոդվածի առանցքում
- Հարց ու պատասխանի ժամանակ ինչ-որ մեկը հարցրեց. «Դուք ի՞նչ կասեք Հոլոքոստը ժխտողներին»: Նա ուսերը վեր քաշեց և ասաց. «Ես իսկապես շատ բան չունեմ ասելու: Ես պարզապես նրանց կասեմ՝ հարցնեն Գերմանիային: Գերմանիան չի ժխտում»:
- Ես հիշեցի, երբ անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրեցին Հայոց Ցեղասպանության մասին: Նա պատասխանեց. «Եկե՛ք 1915 թվականի իրադարձությունները քաղաքական դաշտից տեղափոխենք և անդրադառնանք գիտությանն ու գիտնականներին»:
- Ինչո՞ւ Հայաստանի նախագահը բաց թողեց ճակատամարտի վայրում Էրդողանին միանալու հնարավորությունը: Որովհետև ապրիլի 24-ին նաև Հայոց Ցեղասպանության սկզբի տարելիցն է և նա Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի մոտ կլինի այդ օրը:
- Սակայն Թուրքիան ժխտում է փաստը. նույնն անում է նավթով հարուստ Ադրբեջանը: (Ավելին, Թուրքիայի դաշնակիցներից ոմանք, ներառյալ ԱՄՆ-ը, մեղմասացություններ է գտնում «ցեղասպանութուն» բառի համար): Այդ նույն ժամանակ կան Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, ովքեր ցանկանում են, որ իրենց երկիրը առերեսվի իր անցյալի հետ և ճանաչի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դրա առաջնորդների հանցանքները:
- Նախագահ Էրդողանի խնդրանքը գիտնականներին՝ գնահատելու ցեղասպանությունը, նման է, որ խնդրեին գիտնականներին՝ գնահատել կլիմայական փոփոխությունները: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն կերպով Անատոլիայի դաշտավայրի աղետալի էթնիկական զտումները համարում է ցեղասպանություն:
- Եվ ինչո՞ւ է դա նրանց անպատիժ կերպով հաջողվում: Պատճառը այն չէ, որ մեր հիշողությունները կարճ են և պատմությունն առաջ է շարժվում. դա քաղաքական իրողություն է, որ բազմաթիվ Արևմտյան երկրներ Թուրքիան դիտարկում են որպես Սառը պատերազմի ընթացքում Սովետական միության ընդլայնման դեմ վերջին կանգառ:
- Սակայն դա հարց է առաջ քաշում. Որտե՞ղ են մեր ամերիկյան լիդերները լինելու ապրիլի 24-ին: Արդյո՞ք նրանք կլինեն Հայաստանում՝ կանգնելով նրանց հուշահամալիրի մոտ, ում պատմությունը լռեցվել է Դեյր ալ-Զորում, Ռաս ալ-Այնում և Դուդանի կիրճում: Թե նրանք Թուրքիայում կլինեն, այն տոնակատարությանը, որը հատուկ կազմակերպվել է հայերի ձայները մեկընդմիշտ լռեցնելու համար:
Ուշադրությանն արժանի
Մի գիշեր՝ 2009 թվականի նոյեմբերին, ես լսեցի, թե ինչպես էր Գերդա Վեյսման Քլեյնը խոսում Տեխասի համալսարանում: Հոլոքոստի փրկված Գերդայի 1957 թվականին լույս տեսած հիշողությունները՝ «Ամեն ինչ, բացի իմ կյանքից», որոնք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում ու մահվան երթերում նրա տանջալից փորձությունների պատումներն են:
Հարց ու պատասխանի ժամանակ ինչ-որ մեկը հարցրեց. «Դուք ի՞նչ կասեք Հոլոքոստը ժխտողներին»: Նա ուսերը վեր քաշեց և ասաց. «Ես իսկապես շատ բան չունեմ ասելու: Ես պարզապես նրանց կասեմ՝ հարցնեն Գերմանիային: Գերմանիան չի ժխտում»:
Ես հիշեցի, երբ անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրեցին Հայոց Ցեղասպանության մասին: Նա պատասխանեց. «Եկե՛ք 1915 թվականի իրադարձությունները քաղաքական դաշտից տեղափոխենք և անդրադառնանք գիտությանն ու գիտնականներին»: Ապա նա հանդիմանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով մերժել էր ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու և Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը նշելու վերաբերյալ նրա հրավերը՝ հայտարարելով, թե հակահարվածը «վնաս է հասցրել քաղաքավարության արարողակարգին»:
Ինչո՞ւ Հայաստանի նախագահը բաց թողեց ճակատամարտի վայրում Էրդողանին միանալու հնարավորությունը: Որովհետև ապրիլի 24-ին նաև Հայոց Ցեղասպանության սկզբի տարելիցն է և նա Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի մոտ կլինի այդ օրը: 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն էր, երբ Կ. Պոլսի հայ մտավորականները, պրոֆեսորները, խմբագիրներն ու հոգևոր առաջնորդները շրջափակվեցին Օսմանյան կայսրության առաջնորդների կողմից և գրեթե բոլորը սպանվեցին:
Հաջորդ տարիներին Օսմանյան կայսրությունում ապրող յուրաքանչյուր չորս հայից երեքը պարբերաբար ոչնչացվեցին իրենց սեփական կառավարության կողմից. 1.5 միլիոն մարդ: Այսօր ապրող հայերի մեծ մասը այն քչերի սերունդներն են, ովքեր փրկվեցին:
Սակայն Թուրքիան ժխտում է փաստը. նույնն անում է նավթով հարուստ Ադրբեջանը: (Ավելին, Թուրքիայի դաշնակիցներից ոմանք, ներառյալ ԱՄՆ-ը, մեղմասացություններ է գտնում «ցեղասպանութուն» բառի համար): Այդ նույն ժամանակ կան Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, ովքեր ցանկանում են, որ իրենց երկիրը առերեսվի իր անցյալի հետ և ճանաչի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դրա առաջնորդների հանցանքները:
Ոչ ոք չի սպասում, որ Անկարան կհետևի Բեռլինի օրինակին (օգտագործելով սուր ու հզոր Հոլոքոստ անունը Բրանդենբուրգի դարպասների մոտ գտնվող հուշահամալիրի համար) առաջիկա ժամանակներս և կկառուցի Օսմանյան կայսրության սպանված հայերի հուշահամալիրը: Իրականությունն այն է, որ գրեթե հարյուր տարվա ընթացքում թուրք առաջնորդները մոլեռանդությամբ աշխատել են կեղծել պատմական փաստերը:
Նախագահ Էրդողանի խնդրանքը գիտնականներին՝ գնահատելու ցեղասպանությունը, նման է, որ խնդրեին գիտնականներին՝ գնահատել կլիմայական փոփոխությունները: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն կերպով Անատոլիայի դաշտավայրի աղետալի էթնիկական զտումները համարում է ցեղասպանություն:
Հենց նախորդ ամիս, Թուրքական պառլամենտի քուրդ անդամ Ահմեթ Թուրքը ճանաչեց իր քուրդ նախնիների դերը այդ մղձավանջում և ներողություն խնդրեց հայերից իրենց «ձեռքերի արյունոտ լինելու համար»: Անգամ հետպատերազմյան առաջին թուրքական կառավարությունը 1919 թվականին ցեղասպանության երեք կազմակերպիչների մեղավոր է ճանաչել «մարդկայնության դեմ հանցագործության» մեջ և հեռակա կարգով մահվան է դատապարտել:
Դա չեղավ, մինչև որ հետպատերազմյան երկրորդ կառավարությունը, որը ղեկավարվեց Գալիպոլիի ճակատամարտի հերոս Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, 1924 թվականին իշխանությունը վերցրեց, և Թուրքիան սկսեց վերաշարադրել պատմությունը և 1.5 միլիոն մարդու սպանությունը փորձեց թաքցնել: Եվ ինչո՞ւ է դա նրանց անպատիժ կերպով հաջողվում: Պատճառը այն չէ, որ մեր հիշողությունները կարճ են և պատմությունն առաջ է շարժվում. դա քաղաքական իրողություն է, որ բազմաթիվ Արևմտյան երկրներ Թուրքիան դիտարկում են որպես Սառը պատերազմի ընթացքում Սովետական միության ընդլայնման դեմ վերջին կանգառ:
Հայերի կողմից Հայոց Ցեղասպանության տարելիցը նշելու օրը Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունները նշելը չափազանց վիրավորական և ակնհայտ մաքիավելիական է: Սարսափելի է: Այն խորհրդանշում է թուրքական կառավարության ագրեսիվ և վիրավորական մոտեցումը հայերի հետ հաշտեցման հարցում:
Սակայն դա հարց է առաջ քաշում.
Որտե՞ղ են մեր ամերիկյան լիդերները լինելու ապրիլի 24-ին: Արդյո՞ք նրանք կլինեն Հայաստանում՝ կանգնելով նրանց հուշահամալիրի մոտ, ում պատմությունը լռեցվել է Դեյր ալ-Զորում, Ռաս ալ-Այնում և Դուդանի կիրճում: Թե նրանք Թուրքիայում կլինեն, այն տոնակատարությանը, որը հատուկ կազմակերպվել է հայերի ձայները մեկընդմիշտ լռեցնելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ