Ինչո՞ւ են Թուրքիան և Կիպրոսը վիճում հորատման իրավունքի համար

Ինչո՞ւ են Թուրքիան և Կիպրոսը վիճում հորատման իրավունքի համար

Հոդվածի առանցքում

  • Ուրբաթ առավոտյան Բրյուսելում ԵՄ 28-ի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Կիպրոսի տարածքային ջրերում նավթ և գազ որոնելու Թուրքիայի որոշումը «անընդունելի է»: Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Կիպրոսին այս վիճահարույց հարցին, որը սկսվել է անցած ամսվա վերջին, երբ Թուրքիան հորատող նավ է ուղարկել Կիպրոսի ջրերում նավթի և գազի պաշարներ որոնելու:

Ուշադրությանն արժանի

 

Ուրբաթ առավոտյան Բրյուսելում ԵՄ 28-ի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Կիպրոսի տարածքային ջրերում նավթ և գազ որոնելու Թուրքիայի որոշումը «անընդունելի է»:

Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Կիպրոսին այս վիճահարույց հարցին, որը սկսվել է անցած ամսվա վերջին, երբ Թուրքիան հորատող նավ է ուղարկել Կիպրոսի ջրերում նավթի և գազի պաշարներ որոնելու:

Հինգշաբթի օրը Թուրքիան մեկ այլ նավ է ուղարկել Կարպաս թերակղզու հյուսիս-արևելյան ափի ջրեր և սկսել է հորատում իրականացնել, որի խորությունը կհասնի 3,300 մետրի:

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային վերջ տալ Հունաստանի և Կիպրոսի դեմ ճնշումներին:

Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովում լիդերները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիայի հորատումները «անօրինական են», և ԵՄ-ն «պատրաստ է պատշաճ արձագանքել»:

«Եվրախորհուրդը ընդգծում է այն լուրջ անմիջական բացասական ազդեցությունը, որ նման անօրինական գործողությունները ունենում են ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա: Եվրախորհուրդը կոչ է անում Թուրքիային զսպվածություն ցուցաբերել», – նշված է հայտարարության մեջ:

Սակայն Թուրքիան պնդում է, որ հորատումները իրավական են, քանի որ դրանք  Հյուսիսային Կիպրոսի տարածքային ջրերում են, որը Անկարայից բացի չի ճանաչված չէ ոչ մի երկրի կողմից:

Կիպրոսի պատմությունը

1570-ին հիմնականում հույներով բնակեցված Կիպրոսը Օսմանյան կայսրության վերահսկողության տակ էր:

Դարեր շարունակ շատ թուրքեր բնակեցվեցին կղզում՝ մեծացնելով Կիպրոսի թուրքական բնակչության թիվը:

Սակայն 19-րդ դարում Օսմանյան կայսրության անկումից հետո 878 թվականին Կիպրոսը հանձնվեց Միացյալ Թագավորությանը:

1960-ական թվականներին այն դարձավ անկախ երկիր, հունական համայնքը կազմում էր բնակչության մոտ երեք քառորդը, թուրքախոսները դեռ փոքրամասնություն էին:

Հետագայում հույների և թուրք-կիպրացիների հարաբերությունները վատթարացան և 14 տարի անց ազգայնական խմբերի միջև բռությունների բռնկումների հետևանքով տեղի ունեցավ հեղաշրջում:

Ինչ տեղի ունեցավ 1974-ին

1974-ի հուլիսին ռազմական խունտան, որը ժամանակին ղեկավարում էր Հունաստանը, պետական հեղաշրջում էր կազմակերպել, որպեսզի կարողանար Կիպրոսը որպես Հունաստանի մաս հռչակել:

Դրան արձագանքելով թուրք զինվորականները ներխուժեցին և գրավեցին հյուսիսային Կիներիա քաղաքը, Կիներիայի և մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային միջանցքը և Նիկոսիայի թուրքական շրջանը:

Երեք օր անց ռազմական խունտան Հունաստանում տապալվեց և Աթենքում ստեղծվեց Աթենքի Հելլենիստական Երրորդ Հանրապետությունը:

Նիկոսիայում հույն կիպրոսցի քաղաքական գործիչ Գլաֆկոս Քլիրիդսը ստանձնեց նախագահությունը և ղեկավարում էր հանրապետության կառավարությունը, քանի որ հունական բանակը դուրս էր եկել:

Սակայն, Ժնևում խաղաղության բանակցությունների ձախողման արդյունքում, Թուրքիան սկսեց երկրորդ ներխուժումը օգոստոսի 14-ին և արդեն վերցրած տարածքներին միացրեց Մորֆու, Կարպաս, Ֆամագուստա և Մեսաորիա քաղաքները:

ՄԱԿ-ի աջակցությամբ հրադադարի ռեժիմը վերջնականապես հայտարարվեց այն բուֆերային գոտիով, որը կա այսօր:

Ինչ կարգավիճակ ունի Հյուսիսային Կիպրոսը

Թուրքիան ճանաչում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը կազմում է կղզու տարածքի շուրջ 36%-ը:

ՄԱԿ-ը նույն տարածքը ճանաչում է որպես Կիպրոսի Հանրապետության տարածք, որն այժմ թուրքական օկուպացիայի տակ է:

Կիպրոսը և Թուրքիան 1974 թվականից պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Որն է հորատումների խնդրահարույց կողմը

Վեճը սկսվել է, քանի որ Թուրքիան հորատող նավ է ուղարկել այն ջրեր, որոնք գտնվում են կղզու հյուսիսային ափին: Կիպրոսը և Եվրամիությունը հյուսիսը համարում են Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության տարածք, որպեսզի շրջակա ջրերը մնան իրենց բացառիկ տնտեսական գոտու (EEZ) մի մասը, ինչը նշանակում է, որ նրանք ունեն բացառիկ իրավունք ձկնորսության, հորատման և այլ տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Բայց քանի որ Թուրքիան ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն, Անկարան պնդում է, որ այնտեղ հորատումներ անելու իրավունք ունի:

Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզսն ասել է. «Թուրքիան կշարունակի իր գործունեությունը այն վայրերում, որտեղ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը լիցենզիա է տվել Turkiye Petrolleri-ին»:

Նա ավելացրել է, որ Կիպրոսի և տարածաշրջանի երկրների միջև միակողմանի համաձայնագրերը, որոնք փորձում էին «գողանալ» Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքները, «ոչ մի իրավական ուժ չունեն»:

Ինչ կարող է անել Եվրամիությունը

ԵՄ-ն հայտարարել է, որ Թուրքիան կբախվի «նպատակային միջոցների», եթե չդադարեցնի հորատման գործընթացը, որը կարող է նշանակել թուրքական ընկերությունների և անհատների ակտիվների սառեցում:

Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո հայտարարության մեջ ասվում էր, որ European External Action Service-ին խնդրելու են հնարավոր գործողությունների տարբերակներ ներկայացնել:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ պատժամիջոցներից բացի, տարբերակներից մեկով պետք է դադարեցվի Թուրքիայի հետ մաքսային միության տարածման շուրջ բանակցությունները:

 

Մեկ այլ տարբերակով կարող է պաշտոնապես դադարեցվել Թուրքիայի կարգավիճակը` որպես Եվրամիության անդամ դառնալու պաշտոնական թեկնածու, թեև բանակցություններն արդեն սառեցվել են ավելի քան մեկ տարի առաջ` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության շուրջ եղած մտահոգությունների պատճառով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment