Թուրքիան, Կիպրոսը և գազի պաշարները. Ինչ է պետք իմանալ այս մասին

Թուրքիան, Կիպրոսը և գազի պաշարները. Ինչ է պետք  իմանալ այս մասին

Հոդվածի առանցքում

  • Թեև Կիպրոսը բաժանված է թուրքական և հունական մասերի, 2004-ին Կիպրոսի հանրապետությունը և, հետևաբար, ամբողջ կղզին դարձավ ԵՄ անդամ: ԵՄ-ն չի ճանաչում թուրքական կողմից կառավարվող մասը և ամբողջ կղզին ընդունում է որպես հունական: Հետևաբար, Բրյուսելը թուրքական գազի հետազոտությունը վերաբերում է որպես թշնամական գործողություն:

Ուշադրությանն արժանի

Հնարավոր է, Միջերկրական ծովում Կիպրոսի ամափերձ շրջաններին փոթորիկ է մոտենում. Թուրքիան երկու հորատող նավ է ուղարկել Կիպրոսի ափամերձ ջրերին և ԵՄ-ն հայտարարել է պատժամիջոցների մասին: DW-ն ներկայացնում է, թե ինչպես է իրավիճակը սրվել:

ԵՄ-ն որոշել է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակի համար: Նույնիսկ դրանից հետո Անկարան հայտարարել է, որ կշարունակի վիճահարույց հորատման աշխատանքները և կուղարկի չորրորդ նավը` տարածքում լրացուցիչ հետազոտական հորատումների համար:  Կիպրոսի հույները և թուրքերը  վիճում են, թե ով իրավունք ունի արդյունահանել շահութաբեր բնական ռեսուրսը:

Վերջին տարիներին ամերիկյան նավթային ընկերությունը կղզու հարավային ափին հայտնաբերել է բնական գազի հսկայական պաշարներ: Փորձագետները ենթադրում են, որ այնտեղ կարող է լինել 227 միլիարդ խորանարդ մետր գազ, որը կազմում է մոտ 40 միլիարդ եվրո ($ 44.8 միլիարդ դոլար): Տեսականորեն, սա բարի լուր է, բայց արդեն իսկ անկայուն տարածաշրջանի համար իրականում վատրը: Կիպրոսը, Միջերկրածովյան երրորդ խոշորագույն կղզին, 1974 թվականից բաժանվել է թուրքերի և հույների միջև:  Եվ երկու կողմերն էլ այժմ պնդում են, որ գազը լուրջ լարվածություն է առաջացրել:

Երբ կղզու հունական կողմը թույլ տվեց միջազգային էներգետիկ ընկերություններին արդյունաբերել գազը, նրանք նավեր ուղարկեցին՝ ուսումնասիրելու տարածքը: Թուրքական կողմը ևս նավեր ուղարկեց: 2018-ի փետրվարին լարվածությունը ուժգնացավ, երբ թուրքական ռազմանավերը թույլ չտվեցին առաջ շարժվել իտալական էներգետիկ ENI ընկերության կողմից շահագործող նավին, որը գործում էր Կիպրոսի կառավարության անունից: Ամեն ինչ ավելի բարդացավ, երբ Թուրքիան «Ֆաթիհ» և «Յավուզ» հորատող նավերն ուղարկեց գազով հարուստ տարածաշրջան: Նրանք սկսեցին հետազոտոական և հետախուզական աշխատանքները, որոնց օժանդակելու է գալիս երրորդ նավը:

Կիպրոսը Թուրքիայի հետազոտությունները համարում է  իր ինքնիշխանության խախտում և «անօրինական» գործողություն: Փաստն այն է, որ այդ տարածքը բացառիկ տնտեսական գոտի է (EEZ)՝ 200 մղոն ծովի վրա, որը թույլ է տալիս օգտագործել այդ տարածքներում առկա բնական ռեսուրսները: Սակայն Կիպրոսի բարդ քաղաքական իրավիճակի պատճառով այս օրենքը հեշտ չէ կիրառել:

Երբ 1974-ին հույներն ըմբոստություն բարձրացրին կզին Հունաստանին միացնելու համար, թուրքական ուժերը վերցրեցին դրա հյուսիսային մասը: Հիմա շարունակում են պահպանել վերահսկողությունը Կիպրոսի այդ հատվածում, որը անվանում են Հյուսիսային Կիպրոսի ինքնավար հանրապետություն: Միայն Թուրքիան է ճանաչում  Կիպրոսի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Կիպրոսի թուրքական կողմը ունի «ինքնիշխան իրավունք» տարածաշրջանում գազի շահագործման համար:

Թեև Կիպրոսը բաժանված է թուրքական և հունական մասերի, 2004-ին Կիպրոսի հանրապետությունը և, հետևաբար, ամբողջ կղզին դարձավ ԵՄ անդամ: ԵՄ-ն չի ճանաչում թուրքական կողմից կառավարվող մասը և ամբողջ կղզին ընդունում է որպես հունական: Հետևաբար, Բրյուսելը թուրքական գազի հետազոտությունը վերաբերում է որպես թշնամական գործողություն:

Մի քանի ամիս շարունակ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները պահանջել են, որ Թուրքիան դադարեցնի գազի հետախուզությունը Արևելյան Միջերկրականում: Երկուշաբթի նրանք որոշեցին պատժամիջոցներ կիրառել՝ նվազեցնել Թուրքիային հատկացվող ֆինանսական միջոցները, դադարեցնել բանակցությունները Համապարփակ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի շուրջ: Նրանք որոշեցին նաև դադարեցնել բիզնեսին և առևտրին վերաբերող բարձր մակարդակի բանակցությունները:

ԵՄ-ում աճում է գազի պահանջարկը: Ընդ որում, մի քանի անդամ պետություններ շահագրգռված են նվազեցնել իրենց կախվածությունը Ռուսաստանից, որն այժմ Եվրոպայի ամենամեծ գազի մատակարարն է, բայց համարվում է անվստահելի գործընկեր:

Քանի որ Թուրքիան անցյալ ամռանից սկսած ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում է, ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները հատկապես դժվար պահի գալիս են: Թուրքիան կարող է բախվել նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցների ԱՄՆ-ից՝  ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման համար: ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի նման հարաբերությունները վախեցնում են ներդրողներին, ինչը էլ ավելի է սրվում տնտեսական ճգնաժամը: Հետևաբար, ենթադրվում է, որ Թուրքիան շահագրգռված չէ խորացնել Կիպրոսի շուրջ լարվածությունը:

Սակայն Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ոչինչ չարեց լարվածությունը մեղմելու համար և Եվրամիության պատժամիջոցներին մասին նրա մեկնաբանությունը նշանակում էր հակառակը: Նա շարունակել է  մեղադրել Բրյուսելին կեղծավորության մեջ. «Պատժամիջոցները մեզ վրա չեն ազդի, երբ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում մեր դեմ, դա հակառակ էֆեկտը կունենա: Քանի որ ԵՄ-ն միայն հույների հետ է, մենք պետք է պաշտպանենք թուրքերի իրավունքները»:

Թեև Անկարան համաձայն է, որ հույն կիպրոսցիները գազի պաշարների «համասեփականատերեր» են, պնդում է, որ թուրք կիպրոսցիների հետ պետք է համաձայնության գան ռեսուրսի արդյունահանման մասին: Թուրքական կառավարությունը, որը իրեն բնորոշում է որպես Կիպրոսի երաշխավոր իշխանություն, պահանջել է, որ «կառուցողական մոտեցում» գտնվի, որպեսզի հավասարապես բաժանվի գազի հասանելիությունը հույների և թուրքերի միջև: Սակայն բարձր մակարդակի լարվածության պայմաններում, հավանաբար, նման գործարքը շուտ չի համաձայնեցվի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment