Թուրքիան քննարկում է S-400-ները Կատարում և Ադրբեջանում տեղակայելու տարբերակը

Թուրքիան քննարկում է S-400-ները Կատարում և Ադրբեջանում տեղակայելու տարբերակը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ ճնշումներից ազատվելու համար Թուրքիան կարող է քննարկել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Կատարի կամ Ադրբեջանի տարածքներում տեղակայելու մասին: «Իշխանությունները շարունակում են ուսումնասիրել տարբերակները, թե որտեղ կտեղադրվեն S-400-ները: Ավեի վաղ  քննարկվում էր, որ դրանք կարող են տեղակայվել Կատարում կամ Ադրբեջանում, որպեսզի խուսափենք թուրք-ամերիկյան լարվածությունից», - ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ ճնշումներից ազատվելու համար Թուրքիան կարող է քննարկել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Կատարի կամ Ադրբեջանի տարածքներում տեղակայելու մասին:

«Իշխանությունները շարունակում են ուսումնասիրել տարբերակները, թե որտեղ կտեղադրվեն S-400-ները: Ավեի վաղ  քննարկվում էր, որ դրանք կարող են տեղակայվել Կատարում կամ Ադրբեջանում, որպեսզի խուսափենք թուրք-ամերիկյան լարվածությունից», – ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Այնուամենայնիվ, այս շաբաթվա սկզբին պարզվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը, ամենայն հավանականությամբ, Անկարայում կտեղակայի ռուսական արտադրության S-400 համակարգերի երկու մարտկոցներից առաջինը, իսկ մյուսը տեղակայվելու է Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում և «ռազմավարական նշանակության վայրում»:

«Իշխանությունները քննարկել են համակարգերը մայրաքաղաքում գտնվող ավիաբազայում տեղակայելու հնարավորությունը», – ասել է խոսնակը:

Ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակի առաքումը կիրականացվի կիրակի օրը՝ երկու բեռնատար օդանավերով: Դրանք Թուրքիա կհասնեն այս շաբաթ, հաղորդում է «Հաբերթյուրքը»:

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարային «անարդարացիորեն» ճնշում են S-400-ների գործարքի համար: Նա մեղադրեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, որից Թուրքիան նախկինում խնդրել էր Patriot հրթիռային համակարգերի գործարքը, սակայն ստացել էր մերժում:

Թրամփը արձագանքեցմ ասելով. «Դուք պետք է արդարացի վարվենք մարդկանց հետ… և ես չեմ կարծում, որ նա արդար է վարվել»:

Էրդողանը նաև ԱՄՆ-ին մեղադրում է «կողոպուտի» մեջ՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնը և Անկարան ստորագրել են 116 F-35-ի վաճառքի մասին համաձայնագիր, և այժմ արդեն գնված կործանիչների առաքումը փորձում են չեղարկել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment