Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի և Իտալիայի որոշումները

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի և Իտալիայի որոշումները

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան խստորեն դատապարտեց 1 դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելու Ֆրանսիայի նախագահի և Իտալիայի պատգամավորների պալատի որոշումները: Հայոց ցեղասպանության հարցը պարբերաբար խնդիրներ է հարուցում Թուրքիայի և Եվրամիության երկրների հարաբերություններում:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիան խստորեն դատապարտեց 1 դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելու Ֆրանսիայի նախագահի և Իտալիայի պատգամավորների պալատի որոշումները: Հայոց ցեղասպանության հարցը պարբերաբար խնդիրներ է հարուցում Թուրքիայի և Եվրամիության երկրների հարաբերություններում:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոն ստորագրել է որոշում, որով ապրիլի 24-ը սահմանվել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Մակրոնն այս որոշումով կատարեց 2017-ի քարոզարշավի ժամանակ տված խոստումը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնն օգտագործել է այդ խոստումն ընտրություններում հայերի ձայները ստանալու համար: «Անխուսափելի է, որ Ֆրանսիայի վերաբերմունքը, որը հեռու է բարեկամական լինելուց, բացասական կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա», – ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիան ընդունում է, որ Օսմանյան կայսրությունում ապրող շատ հայեր սպանվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բայց ժխտում է, որ սպանությունները կազմակերպված էին համակարգված կերպով և տեղի է ունեցել ցեղասպանություն:

Իտալիայի խորհրդարանի ստորին՝ պատգամավորների պալատը, նույնպես հաստատել է սպանությունները որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչելու միջնորդությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց այս որոշումը ևս` այն անվանելով հայերի մեղադրանքները ներքին քաղաքական շահերի համար օգտագործելու օրինակ:

«Զարմանալի չէ, որ այս միջնորդությունը մշակվել է Լեգա կուսակցության կողմից, որը ղեկավարում է Մատտեո Սալվինիին: Նա պատրաստվում է սաբոտաժի ենթարկել Թուրքիայի և Իտալիայի միջեւ հարաբերությունները», – ասվում է հայտարարության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment