Թուրքիան կարո՞ղ է հաշտվել իր վայրագ պատմության հետ

Թուրքիան կարո՞ղ է հաշտվել իր վայրագ պատմության հետ

Հոդվածի առանցքում

  • Որտե՞ղ եմ ես փնտրում հույսը այս օրերին, երբ հիշատակվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Թուրք և հայ մարդու իրավունքների խիզախ ակտիվիստների մոտ, որոնք այս շաբաթ հավաքվել են Ստամբուլում` միասին հիշատակելով 1915 թվականի ոբերգական դեպքերը, փնտրելով ապագայի ուղիները:
  • «Մենք ցանկանում ենք բարձրացնել 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկությունը», - ասում է Սոցիալական փոփոխությունների ասոցացիայի գլխավոր քարտուղար Լևենտ Սենսևերը:
  • Թուրքիայի մարդու իրավունքների ասոցացիայի առաջնորդներից Այսե Գունայսուն հրապարակավ հիշատակել է հայկական ողբերգությունը 2005-ին (կիրառելով արգելված «Ցեղասպանություն» բառը): Նա էլեկտրոնային նամակում գրել է. Մենք հիշատակում ենք, քանի որ զգում ենք մեր ամոթն ու մեղքը Ցեղասպանության մասին այսքան ուշ իմանալու համար:
  • «Մենք փորձում ենք բացատրել, որ սա մի գործ է, որը թուրքերը պետք է կատարեն իրենք իրենց համար: Օբյեկտիվ լինելը նրանց շահերից է բխում»: Թուրքական կառավարությունը կարող է դեռ պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, բայց, Կավալայի խոսքով, թուրք ակտիվիստները կարող են փոքր քայլերով առաջ գնալ:
  • Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հայերի բռնի տեղահանությունն ու կոտորածները անվանել է «ամոթալի գործողություն»: Այս ամոթը Թուրքիայի ներսում դեռ այրվում է` չնայած նրան, որ պաշտոնյաները հաջողությամբ կարողանում են ճնշել նախագահ Օբամային և մյուս առաջնորդներին և ստիպում են նրանց տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն չորակել:
  • 100-րդ տարելիցի առեղծվածներից մեկն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի օգտագործում իր երկրի պատմության նոր էջը գրելու հնարավորությունը, այնպես, ինչպես կարողացավ շատ գործ անել Թուրքիայի քրդական փոքրամասնության դեպքում:

Ուշադրությանն արժանի

Որտե՞ղ եմ ես փնտրում հույսը այս օրերին, երբ հիշատակվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Թուրք և հայ մարդու իրավունքների խիզախ ակտիվիստների մոտ, որոնք այս շաբաթ հավաքվել են Ստամբուլում` միասին հիշատակելով 1915 թվականի ոբերգական դեպքերը, փնտրելով ապագայի ուղիները:

Թուրք ակտիվիստները ընդունում են պահանջը, որը լայնորեն հնչեց այս ամիս Հռոմի պապից մինչև Եվրոպական Խորհրդարան, պահանջ, որն ուղղված էր թուրքական կառավարությանը` ճանաչել, որ 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն են: Թուրքիայի ճանաչումը կարևոր է, քանի որ այն անհրաժեշտ ու անխուսափելի է վստահության և հաշտության հասնելու համար:

Լսեք հիշատակի միջոցառումների թուրք 3 կազմակերպիչներին, որոնք աշխատել են հայկական սփյուռքը ներկայացնող Project 2015 կազմակերպության հետ: Նրանք բացատրում են, թե ինչու է ապրիլի 24-ը` հիշատակի ավանդական օրը, այդքան կարևոր ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար:

«Մենք ցանկանում ենք բարձրացնել 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկությունը», – ասում է Սոցիալական փոփոխությունների ասոցացիայի գլխավոր քարտուղար Լևենտ Սենսևերը: Սա արդեն 6-րդ տարին է, որ նա և թուրք այլ ակտիվիստներ հավաքվում են Թաքսիմ հրապարակում` հիշատակելով Ցեղասպանությունը. «Մենք մարտահրավեր ենք նետում պաշտոնական տեսակետին, որ հասնենք իրական պատմության ճանաչելիության, ինչն ի վերջո կհանգեցնի նրան, որ մեր երկիրը կդառնա ավելի ժողովրդավարական»:

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցացիայի առաջնորդներից Այսե Գունայսուն հրապարակավ հիշատակել է հայկական ողբերգությունը 2005-ին (կիրառելով արգելված «Ցեղասպանություն» բառը):

Նա էլեկտրոնային նամակում գրել է. «Մենք հիշատակում ենք, քանի որ զգում ենք մեր ամոթն ու մեղքը Ցեղասպանության մասին այսքան ուշ իմանալու համար: Մենք զգում ենք, որ պատասխանատու ենք շարունակվող ագրեսիվ, կոշտ, ցինիկ ժխտողականության, նաև մեր նախնիների իրականացրած հանցանքների համար»:

Գունայսուն բացատրում է, թե ինչու է թուրքերի համար կարևոր իրենց երկրի ազատագրումը կեղծ անցյալից.

«Փոքր Ասիայի քրիստոնեական բնակչությանը չոչնչացնելու դեպքում թուրքական ազգային պետություն կառուցել չէր ստացվի: Թուրքիայի նոր սերնդին համոզելով, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել` փաստացի ստացվել է այնպես, որ թուրքական ինքնությունը կառուցվել է ստի վրա…Մենք հավատում ենք, որ մեկ հոգու մոտ պաշտոնական տեսակետի հանդեպ կասկածն ինքնին արդեն հաղթանակ է, քանի որ ճանաչումը պետք է սկսվի տակից, ոչ թե վերևից»:

Anadolu Kultur մշակութային կառույցի ղեկավար Օսման Կավալայի խոսքով, ինքն ընդունում է «Ցեղասպանություն» բառը, բայց թուրք ընկերների հետ միշտ չէ, որ այդպես է վարվում: Այնպես է ստացվել, որ դա կարող է լինել «լավագույն գործիքը» անցյալի վերաբերյալ անկեղծ քննարկում սկսելու համար: Նա նշում է. «Մենք փորձում ենք բացատրել, որ սա մի գործ է, որը թուրքերը պետք է կատարեն իրենք իրենց համար: Օբյեկտիվ լինելը նրանց շահերից է բխում»:

Թուրքական կառավարությունը կարող է դեռ պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, բայց, Կավալայի խոսքով, թուրք ակտիվիստները կարող են փոքր քայլերով առաջ գնալ, գրել ձեռնարկներ, դասագրքեր կամ հայերի հետ միասին աշխատելով պահպանել կրոնական ու մշակութային կոթողները:

Ես կենտրոնանում եմ թուրք այս ակտիվիստների վրա, քանի որ սա ողբերգական տարելից է ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի համար: Ոչ մի երկիր չի կարող խաղաղ ապրել ինքն իր հետ, քանի դեռ չի հաշտվել իր անցյալի և ներկայի հետ: Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հայերի բռնի տեղահանությունն ու կոտորածները անվանել է «ամոթալի գործողություն»: Այս ամոթը Թուրքիայի ներսում դեռ այրվում է` չնայած նրան, որ պաշտոնյաները հաջողությամբ կարողանում են ճնշել նախագահ Օբամային և մյուս առաջնորդներին և ստիպում են նրանց տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն չորակել:

100-րդ տարելիցի առեղծվածներից մեկն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի օգտագործում իր երկրի պատմության նոր էջը գրելու հնարավորությունը, այնպես, ինչպես կարողացավ շատ գործ անել Թուրքիայի քրդական փոքրամասնության դեպքում:

Էրդողանը որևէ պատասխանատվություն չի կրում Ցեղասպանության համար, նա ղեկավարում է ժամանակակից և դինամիկ Թուրքիա կառուցելու շարժումը: Անցած տարի նա հայ ժողովրդին ցավակցություններ հղեց, բայց մյուս քայլին այդպես էլ չանցավ:

Այս հարցում օբյեկտիվ լինելու որևէ հավակնություն չունեմ: Իմ պապի հայրը ծնվել է Խարբերդում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մեջ էր գտնվում:

Նա ԱՄՆ է եկել 1903-ին և ապրել երկար ու երջանիկ կյանքով: Բայց նրա ընտանիքի անդամները, որոնք մնացել էին, այդքան էլ երջանիկ չէին: Նրա 2 քույրերին բռնի ուղարկել են մահվան քայլերթի Անատոլիայի անապատներ, նրանցից մեկը մահացել է ճանապարհին իր երեխաների մեծ մասի հետ: Մյուս քույրը փրկվել է` կրծքին սեղմելով Աստվածաշունչը: Նա հասել է Սիրիա, որից հետո հրաշքով հայտնվել  ԱՄՆ-ում:

Հայերը, ինչպես և բոլոր մարդիկ, ովքեր մեծ ողբերգություն են տեսել, ունեն հոգու մեջ մի հատված, որը հավերժ ստվերի տակ է: Բայց ես զգում եմ ամոքիչ լույսը, երբ զրուցում եմ թուրք ակտիվիստների հետ, որոնք ցանկանում են ճանաչել անցյալը, որ կարողանան ազնիվ, հայերի հետ միասին, մուտք գործել ու առաջ գնալ դեպի ապագա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment