Թուրքիան և Չինաստանը չեն վստահում իրար

Թուրքիան և Չինաստանը չեն վստահում իրար

Հոդվածի առանցքում

  • Ստամբուլի Սեհիր համալսարանի դասախոս Կադըր Թեմիզն ասում է, չնայած Չինաստանը Թուրքիայի համար դառնում է կարևոր երկիր, նրանց հարաբերությունները կենտրոնացված են միայն տնտեսական կապերում. «Ամենամեծ տարբերությունները քաղաքական են ու աշխարհաքաղաքական են: Դրանք կարող են ապագայում փոխվել, եթե մեծ լինի տնտեսական կախվածությունը»:

Ուշադրությանն արժանի

 Թուրքիան և Չինաստանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները, սակայն միևնույն ժամանակ չեն դադարում մրցակցել և չվստահել միմյանց: Զարգանում են տնտեսական կապերն, իսկ քաղաքական հայացքները մնում են տարբեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին պաշտոնական այցով ժամանել էր Պեկին, որտեղ նա հանդիեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ:

Թուրքիան իրեն օտարված է զգում իր Ամերիկայի և Արևմտյան դաշնակիցների կողմից՝ Սիրիայի պատճառով, ռուսական S-400 համակարգեր գնելու պլանների և 2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձի համար:

Էրդողանը Սի Ցզինպինի հետ իր 8-րդ հանդիպմանը խոսել է տնտեսական կապերը զարգացնելու և հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մասին: «Թուրքիայի հարաբերությունները Չինաստանի հետ չեն կարող փոխարինել Միացյալ Նահանգներին կամ Արևմտյան դաշնակիցներին»,- ասում է Ստամբուլի համալսարանի թուրք-ասիական հարաբերությունների մասնագետ Ալթայ Ատլին,-«Թուրքիան խորը և փոխշահավետ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ»:

Ստամբուլի Սեհիր համալսարանի դասախոս Կադըր Թեմիզն ասում է, չնայած Չինաստանը Թուրքիայի համար դառնում է կարևոր երկիր, նրանց հարաբերությունները կենտրոնացված են միայն տնտեսական կապերում. «Ամենամեծ տարբերությունները քաղաքական են ու աշխարհաքաղաքական են: Դրանք կարող են ապագայում փոխվել, եթե մեծ լինի տնտեսական կախվածությունը»:

Չինաստանի և Թուրքիայի միջև երկկողմանի առևտուրը 2018-ին հասել էր 23 միլիարդի: Ինչը նշանակում է, որ Չինաստանը Թուրքիայի 3-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է:

«Թուրքիայի դերը  Belt and Road նախաձեռնությունում ունի պոտենցիալ, որը կարող է որոշել Պեկինի ապագան, քանի որ այն ձգտում է Չինաստանը միացնել Եվրոպային»,-ասում է Թեմիզը:

Այս նախաձեռնությունը Թուրքիան դրական է գնահատում: Թուրքիայի համար այն միայն նպաստում է սեփական Middle Corridor նախաձեռնությանը, որը նպատակ ունի երկաթգիծ կառուցել մինչև Չինաստան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment