Թուրքիան և Հայաստանը հակամարտում են Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներով

Թուրքիան և Հայաստանը հակամարտում են Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներով

Հոդվածի առանցքում

  • Առաջին աշխարհամարտի խոշոր բախումներից մեկը Գալիպոլիի ճակատամարտն էր, որն ընթացել է 1915-ի ապրիլի 25-ից մինչև 1916-ի հունվարի 9-ը: Թուրքիան ճակատամարտի օրը նախկինում հիշատակում էր ապրիլի 25-ին: Հայաստանը պնդում է, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) իրականացրել է Ցեղասպանություն հայերի նկատմամբ, որը սկսվել է 1915-ի ապրիլի 24-ին:
  • Երկու երկրները հրավիրել են աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներին իրենց միջոցառումներին մասնակցելու համար` յուրաքանչյուր կառավարությանը ստիպելով ընտրություն կատարել:
  • Այս կոնտեքստում Հայաստանը չեղարկել է 2009-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը` «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք պետք է վերականգնեին դիվանագիտական հարաբերությունները երկրների միջև և վերաբացեին սահմանները: Համաձայնությունը ստորագրվել է 2009-ին, բայց երկրներից ոչ մեկն այն չի վավերացրել, Հայաստանն այժմ չեղյալ է համարել դրանք:

Ուշադրությանն արժանի

Առաջին աշխարհամարտի խոշոր բախումներից մեկը Գալիպոլիի ճակատամարտն էր, որն ընթացել է 1915-ի ապրիլի 25-ից մինչև 1916-ի հունվարի 9-ը: Թուրքիան ճակատամարտի օրը նախկինում հիշատակում էր ապրիլի 25-ին:

Հայաստանը պնդում է, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) իրականացրել է Ցեղասպանություն հայերի նկատմամբ, որը սկսվել է 1915-ի ապրիլի 24-ին, երբ երիտթուրքերի կառավարությունը սկսել է հայերի տեղահանումը: Թուրքիան հերքում է, որ դա Ցեղասպանություն էր: Հայաստանը տեղահանության մեկնարկի հիշատակի արարողությունները պատրաստում է անցկացնել եկող ամիս` ապրիլի 24-ին: Թուրքիան սրան պատասխանել է`փետրվարին որոշում կայացնելով Գալիպոլիի հիշատակման միջոցառումներն անցկացնել ապրիլի 24-ին:

Երկու երկրները հրավիրել են աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներին իրենց միջոցառումներին մասնակցելու համար` յուրաքանչյուր կառավարությանը ստիպելով ընտրություն կատարել: Առայժմ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն են ընդունել Թուրքիայի հրավերը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրել է այցելել Հայաստան:

Այս կոնտեքստում Հայաստանը չեղարկել է 2009-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը` «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք պետք է վերականգնեին դիվանագիտական հարաբերությունները երկրների միջև և վերաբացեին սահմանները: Համաձայնությունը ստորագրվել է 2009-ին, բայց երկրներից ոչ մեկն այն չի վավերացրել, Հայաստանն այժմ չեղյալ է համարել դրանք:

Ցյուրիխյան արձանագրությունները չվավերացնելու հիմնական պատճառներից մեկն Ադրբեջանի դիմադրությունն էր: 1988-ից 1994 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմ են վարել Լեռնային Ղարաբաղի համար, որը նախկինում անկլավ էր Ադրբեջանի տարածքում, բայց ուներ հիմնականում հայկական բնակչություն:

Հայաստանը պատերազմը հաղթել է և հսկողություն հաստատել Ադրբեջանի տարածքի մոտ 15%-ի նկատմամբ, ինչի հետևանքով 100 հազարավոր ադրբեջանցիներ դարձել են փախստական (խմբագրություն չի կիսում այս կարծիքը): Այդ ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան փակել էին իրենց սահմանները Հայաստանի հետ և ձեռնարկել շրջափակում` փակելով Հայաստանի առևտրային կապերը Եվրոպայի և Ասիայի հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment