Թուրքիան և Ռուսաստանը բարեկամ թշնամիներ են

Թուրքիան և Ռուսաստանը բարեկամ թշնամիներ են

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան վերահաստատում է իր արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Ռուսաստանը, կարծես թե, նույնն է անում: Երկուսն էլ տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն են փնտրում: Նրանց հարաբերությունները ժամանակ առ ժամանակ համագործակցային են և երբեմն մրցակցային:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիան և Միացյալ Նահանգներն ունեն հակասություններ Թուրքիայի կողմից Ս-400 օդային հրթիռային համակարգի ձեռքբերման և Ռուսաստանի հետ համագործակցության շուրջ, սակայն արդարացի է հարցնել, արդյոք Թուրքիան և Արևմուտքը գնում են իրական բաժանման: Ճիշտ է՝ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, սակայն դեռ վաղ է ասել, որ պատրաստ է միանալ Ռուսաստանին, հատկապես Մերձավոր Արևելքում:

Թուրքիան վերահաստատում է իր արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Ռուսաստանը, կարծես թե, նույնն է անում: Երկուսն էլ տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն են փնտրում: Նրանց հարաբերությունները ժամանակ առ ժամանակ համագործակցային են և երբեմն մրցակցային:

Օրինակ, Մոսկվան և Անկարան ռազմական առճակատման եզրին էին կանգնել 2015 թ-ին `Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցելուց հետո: Ավելի քիչ, քան մեկ տարի անց, նրանք կապեր հաստատեցին և որոշեցին համագործակցել Սիրիայի և մի շարք այլ հարցերի շուրջ, ներառյալ `պաշտպանական և միջուկային էներգիայի: Քանի որ Թուրքիան և Ռուսաստանը փոխվում են, Արևմուտքը պետք է հիշի, որ երկու երկրների աշխարհաքաղաքական ձգտումները մեծապես անհամատեղելի են և այսօրվա համագործակցությունը չի նշանակում համագործակցություն վաղը:

Ավելի քան ընդհանուր գաղափարական եզրերից են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունը, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ վատթարացումը և Անկարայի ու Մոսկվայի ղեկավարության բնույթը: Այս ամենը հիմնական դեր է խաղում թուրք-ռուսական հարաբերությունների ձևավորման գործում:

Նախ, 2015 թ-ին Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանի ռազմական ներգրավվածության և նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տակ պահելու վճռականությունը հաշվի առնելով, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերույունների զարգացումը, Սիրիայի հարևանությամբ գտնվելու գործոնի պարագայում , գրեթե անխուսափելի էր: Այդ ներգրավվածությունը ժամանակի ընթացքում վերածվել է համակեցության և համագործակցության, սակայն երկու կողմերը, կարծես, խորացրել են համագործակցությունը 2016 թվականի երկրորդ կեսին: Այդ ժամանակ Ռուսաստանը գրեթե վերահսկեց Եփրատի արևմուտքը Հյուսիսային Սիրիայում: Այսպիսով, Թուրքիան ստիպված էր հենվել ռուսական կողմի վրա` իր սահմանի երկայնքով ռազմական գործողություններ իրականացնելու համար, նախ` Իսլամական պետության, ապա `սիրիական քրդական ուժերի դեմ:

Երկրորդ, թուրք-ամերիկյան հարաբերույունների առողջությունը անմիջական ազդեցություն ունի Ռուսաստանի հետ Թուրքիայի բարեկամության վրա: Երբ Անկարան և Վաշինգտոնը մոտ են, Ռուսաստանի հետ կապեր հաստատելու  Թուրքիայի ախորժակը աշխարհաքաղաքական առումով նվազում է: Սակայն երբ Թուրքիան հիասթափված է Արևմուտքի մեջ, ինչպես այսօր է կապված ԱՄՆ-ի աջակցության Սիրիայի քրդական ուժերին, այն ի դեմս Ռուսաստանի գտնում է գործընկերոջ:

Ի վերջո, թուրք-ռուսական հարաբերությունները անձնական հարթություն ունեն: Երկու երկրների ղեկավարները վճռական են և չափազանց մեծ դեր են խաղում արտաքին քաղաքականության մեջ, և նրանք անձնական հարաբերություններ են հաստատել միմյանց հետ: Թեև Արևմուտքի հետ երկու երկրների հարաբերությունները շաղկապված են, սակայն երկու ղեկավարները շահագրգռված են մեծացնել դրանք: Անկասկած, հարաբերությունների անձնական որակը դրանք դարձնում են ավելի փխրուն, քանի որ երկրների միջև քիչ ինստիտուցիոնալ կապեր են ձևավորվում ՝ նորաստեղծ գործընկերոջն աջակցելու համար: Այնուամենայնիվ, երկու ղեկավարները, հավանաբար, մնալու են իշխանության, և երկուսն էլ կարծես թե կասկածում են Արևմուտքին:

Հաշվի առնելով Ռուսաստանի կառուցվածքային գործոնները և Արևմուտքի հետ Թուրքիայի վատթարացող հարաբերությունները, դժվար է պատկերացնել, թե երկու երկրները կփոխեն հարաբերությունների բնույթը անգամ Պուտինից և Էրդողանից հետո: Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերություններում ունեցած վնասը, ի վերջո, արդեն կատարվել է: Եվ եթե Թուրքիան իրականացնում է Ս-400 համակարգի գործարքը, և Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառում, փոխարենը Թուրքիան կախված կդառնա Ռուսաստանի պաշտպանական համակարգից:

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև դեռևս պահպանվում է անջրպետ, որը դժվար կլինի կամուրջել: Եվ այն սահմանափակում է երկու երկրների համագործակցությունը, հատկապես Մերձավոր Արևելքում:

Նախ, Օսմանյան կայսրության օրերից ի վեր Թուրքիան միշտ ձգտում է Ռուսաստանին զրկել հարավային կամ արևելյան Միջերկրածովյան նշանակալի ներկայությունից: Բայց այստեղ է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ է, ներառյալ Սիրիայից Լիբիա, Եգիպտոսից Ալժիր: Ռուսական ազդեցության աճի դեպքում Թուրքիան տարածաշրջանում մանևրելու տեղը նվազում է:

Երկրորդը, Մերձավոր Արևելքում երկու երկրների շահերն այդքան էլ չեն համընկնում: Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում և Պաղեստինում, Ռուսաստանը հետևողականորեն ցույց տվեց աշխարհին իր ուժերի նախապատվությունը: Ընդհակառակը, Թուրքիային, որը դեմ է Ասադին, խուճապի է մատնել Սիսիի հեղաշրջումը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահմեդական եղբայրության հետ կապված կառավարության դեմ: Սիրիայի Իդլիբ նահանգի ապագայի վերաբերյալ անհամաձայնությունից սկսած, աշխարհաքաղաքական շատ շոշափելի խնդիրների շուրջ երկրների դիրքրոշումները տարբեր են:

Երրորդ, Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական շահերն անհամապատասխան են: Որպես էներգետիկ արտահանող երկիր, Ռուսաստանը ցանկանում է բարձր պահել էներգիայի գինը: Դրա համար էլ երկիրն արագորեն զարգացնում է ավելի սերտ հարաբերություններ ՕՊԵԿ-ի արաբական անդամների, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ, որի թագավոր Սալմանը դարձել է առաջին կառավարող Սաուդյան միապետը, որը 2017 թ.-ին այցելել է Ռուսաստան: Նավթի գների և արտադրության մակարդակի սերտ համաձայնեցման միջոցով Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան նպատակ ունեն պահպանել էներգիայի գները:

Մինչդեռ Թուրքիան էլեկտրաէներգիա ներմուծող երկիր է: Այն նախընտրում է ցածր էներգետիկ գներ, հատկապես հաշվի առնելով իր ընթացիկ հաշվի դեֆիցիտը, ինչը մասամբ պայմանավորված է էներգիայի աճող պահանջարկով:

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում նրանց մեծ մասամբ հակառակ շահերը՝ ռուսական և թուրքական համագործակցությունը իրական սահմաններ ունի: Թեև երկու երկրները շարունակում են գործընկերներ լինել, դա կարող է խաթարվել: Արևմուտքի համար այս առումով շատ հնարավորություններ կան` օգտագործելով նրանց միջև տարբերությունները:

Ամենապարզերից մեկը Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունն է Սիրիայի Իդլիբ նահանգի ապագայի վերաբերյալ: Թուրքիան և Արևմուտքը շահագրգռված են այս տարածաշրջանում լայնածավալ ռուսական ռազմական գործողությունների կանխարգելման մեջ: Նման գործողությունը կարող է առաջացնել մարդասիրական աղետ և խոշոր թվով փախստականներ դեպի Թուրքիա:

Անշուշտ, վերջին տարիներին թուրք-արևմտյան հարաբերությունները մեծ փոփոխությունների են ենթարկվել: Հին ստատուս քվոն չի վերադառնա: Այնուամենայնիվ, հարաբերությունները չեն դադարի, հատկապես Ռուսաստանի հետ Թուրքիայի ունեցած կապերի պատճառով, որոնք ամեն դեպքում խնդրահարույց են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment